Անդորր. Բնության գրկում (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Անդորր. Բնության գրկում»
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1976
բարձրություն50.5
լայնություն70.5
նյութԿտավ, յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Անդորր. Բնության գրկում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններում Իսաբեկյանը հաճախ է անդրադարձել Արփենիկ Նալբանդյանի կերպարին։ Վերջինիս կենդանության օրոք ու նրա մահվանից հետո կատարված կտավների և գրաֆիկական թերթերի շարքում առանձնանում է «Անդորր. Բնության գրկում» թեմատիկ դիմանկարը, որը համարվում է նկարչի առավել մեղմահունչ ու քնարական, հուզական նուրբ տրամադրությամբ և նվիրական զգացումներով համակված ստեղծագործություններից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի դեղնամոխրագույն անորոշ միջավայրում՝ տնամերձ բակում կամ էլ գետափին, հազիվ նշմարվող ծառերի շվաքի ներքո պառկած-քնած է երիտասարդ գեղեցկադեմ և բարեկազմ կինը, հորիզոնաձիգ կտավի անկյունագծով պատկերված է մարմնի բնական դիրքը, բաց երկնագույն շապկի տակից թափանցող կիսամերկ կուրծքը։ Կտավն երաժշտական զուգորդումներ է առաջացնում. կտավում տիրող լռությունը կարծես «մեղեդիանում» է, դառնում մաքրահունչ նվագ, եղերերգ։ Իրականն ու անիրականը, հուշն ու երազը, անցյալն ու ներկան այստեղ համախառնվում, միաձուլվում են՝ ստեղծագործությանը տալով ոչ միայն պորտրետային կամ կենցաղային բնույթ, այլև այլաբանական իմաստ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]