Jump to content

Ամեդեո Մոդիլիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեդեո Մոդիլիանի
իտալ.՝ Amedeo Modigliani
Ծնվել էհուլիսի 12, 1884(1884-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրԼիվոռնո, Իտալիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էհունվարի 24, 1920(1920-01-24)[1][2][3][…] (35 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]
Ազգությունհրեա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի ակադեմիա, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Ոճմոդերն[6]
Ժանրդիմանկար[4], Ֆիգուր[7], կենցաղային ժանր[7], բնանկար[7], դիմապատկեր[7] և նյու[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներSeated Nude?, Ritratto di Lunia Czechowska con ventaglio?, Jean Cocteau?, Ինքնապատկեր, Portrait of Lunia Czechowska (1919)? և Frontal portrait of Jeanne Hébuterne?
ՈւսուցիչՋիովաննի Ֆաթթորի և Կոնստանտին Բրանկուզի
Ներշնչվել էԱնրի դը Տուլուզ-Լոտրեկ, Պոլ Սեզան, Կոնստանտին Բրանկուզի և Պաբլո Պիկասո
Համատեղ ապրողԲեատրիս Հաստինգս[8], Ժաննա Էբյութերն[8] և Աննա Ախմատովա
ԶավակներԺաննա Մոդիլիանի
ստորագրություն
Изображение автографа
 Amedeo Modigliani Վիքիպահեստում

Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալ.՝ Amedeo Clemente Modigliani, հուլիսի 12, 1884(1884-07-12)[1][2][3][…], Լիվոռնո, Իտալիայի թագավորություն[4][5] - հունվարի 24, 1920(1920-01-24)[1][2][3][…], Փարիզ, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրել է անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Փարիզում ծանոթացել է այնպիսի կարկառուն նկարիչների հետ, ինչպիսիք են Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն են թողել Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ունեցել է թույլ առողջություն. հաճախ է հիվանդացել թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացել է թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։

Որպես ժառանգություն` Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսքիզներ, չնայած 1909-1914 թվականներին հիմնականում զբաղվել է քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի` պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոթբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդիլիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով[9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տունը, որտեղ ծնվել է Մոդիլիանին (Լիվոռնո)

Մոդիլիանին ծնվել է Լիվոռնոյում (Տոսկանա, Իտալիա) հրեական-սեֆարդական ընտանիքում։ Ծնողները Ֆլամինիո Մոդիլյանին և Եվգենիա Գարսենն են։ Նա երեխաներից ամենակրտսերն էր՝ չորրորդը։ Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանին (1872-1947, ընտանեկան անունը՝ Մենո) ճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիստ էր։ Մոդիլիանիի մայրիկի նախապապը՝ Սոլոմոն Գարսեն, և նրա կինը՝ Ռեջինա Սպինազան, հաստատվել են Լիվոռնոյում XVIII դարում (նրանց որդին՝ Ջուզեպպեն, տեղափոխվել է Մարսել 1835 թվականին)։ Հոր ընտանիքը Լիվոռնոյից Հռոմ է տեղափոխվել XIX դարի կեսերին (հայրը ծնվել է Հռոմում 1840 թվականին)։

Երբ ծնվում է Ամադեոն (ընտանեկան անունը Դեդո), ընտանիքի վիճակը, որը զբաղվում էր փայտի և ածուխի վաճառքով, վատթարանում է։ Մայրը, որը 1855 թվականին ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերեն դասավանդելով, ինչպես նաև թարգմանչությամբ, ինչը ներառում էր Գաբրիելե դ'Անտուցիոյի ստեղծագործությունները։ 1886 թվականին Մոդիլիանիի ընտանիք տեղափոխվեց իր աղքատացած պապը։ Ընտանիքում նաև ապրում էր իր մորաքույրը՝ Գաբրիելա Գարսեն (հետագայում ավարտում է կյանքը ինքնասպանությամբ), այսպիսով Մոդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում։ Համարվում է, որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասարդ Մոդիլիանիի վրա։ Նրա օրագիրը, որը սկսել է լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը։

11 տարեկան հասակում Մոդիլիանին հիվանդանում է պլևրիտով, 1898 թվականին՝ տիֆով, որն այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Դա հանդիսացավ նրա կյանքը հեղափոխող պատճառներից մեկը։ Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի՝ պառկած լինելով ցնցումային զառանցանքների մեջ՝ Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր՝ որպես նկարչի դերը։ Առողջանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի կարողանար սկսել սովորել նկարչություն Լիվոռնոյի արվեստի ակադեմիայում։

Ուսումը Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում։ 14 տարեկան հասակում նա ամենակրտսերն էր իր դասարանում։ Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր մերկ մարդ նկարել։ 1900-ական թվականներին Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կապրիում (1900-1901 թվականներ)։ Ճանապարհորդության ընթացքում 5 նամակ է գրել իր ընկերոջը՝ Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Amedeo Modigliani (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. https://www.smithsonianmag.com/arts-culture/modigliani-misunderstood-84411676/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  9. «Մոդիլյանիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 170.000.000 դոլարով». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. With $170.4 Million Sale at Auction, Modigliani Work Joins Rarefied Nine-Figure Club
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեդեո Մոդիլիանի» հոդվածին։