Ահաբեկչության դեմ պատերազմ
Ահաբեկչության դեմ պատերազմ (անգլ.՝ War on Terror), համընդհանուր օգտագործվող բառակապակցություն, որն օգտագործվում է քաղաքականության մեջ, զանգվածային լրատվամիջոցներում և այլ ոլորտներում։ Կիրառում են նաև «ահաբեկչության դեմ պայքար», «միջազգային ահաբեկչության դեմ պայքար» արտահայտություները։
21-րդ դարում առավել հայտնի է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի արձագանքից հետո։
Բառակապակցության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը տերմին չի համարվում, քանի որ ունի բազմաթիվ տարբեր իմաստներ տարբեր երկրներում, տարբեր ժամանակահատվածներում։ Առաջին անգամ այն կիրառվել է արևմտյան մամուլում 19-րդ դարի վերջում Ռուսական կայսրության և Եվրոպայի երկրների կառավարությունների անարխիստների՝ միջազգային քաղաքական առաջնորդների, օրինական իշխանության և նրա ներկայացուցիչների դեմ ուղղված պայքարը արտահայտելու համար։
Մասնավորապես, բառակապակցությունը կիրառվել է Նյու Յորք Թայմս-ի 1881 թվականի ապրիլի 2-ի հոդվածում։ Բազմաթիվ անարխիստներ ինքն իրենց անվանում էին ահաբեկիչներ, և այդ բառը որևէ բացասական բնույթ չէր կրում։
Այդ բառակապակցությունը շատ հաճախ օգտագործվել է նաև ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի կողմից։
2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը «վերակենդանացել» է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 20:30-ին[1], ինչպես հայտնում էին զանգվածային լրատվամիջոցները, Ջորջ Բուշ կրտսերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իր երրորդ հայտարարության ժամանակ ասել է. «...և մենք կհաղթենք ահաբեկչության դեմ պատերազմը»[2]։ Հետագայում այդ բառակապակցությունը սկսեց ավելի հաճախ օգտագործվել։
2001 թվականի սեպտեմբերի 20-ին Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին ուղղված դիմումի մեջ, որն ընթերցվել է ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ, Ջորջ Բուշ կրտսերը ահաբեկչությանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել, հայտնելով. «Ահաբեկչության դեմ մեր պատերազմը սկսվում է «Ալ Քաիդա»-ից, բայց դրանով չի ավարտվում։ Այն չի ավարտվի, մինչև աշխարհի յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում չհայտնաբերվի, չկանգնեցվի և պարտության չմատնվի»։ Ավելի ուշ՝ ձևակերպելով ահաբեկչության դեմ պատերազմի դոկտրինը, Բուշ կրտսերը ասաց. «...այսօրվա ահաբեկչության դեմ պատերազմը նման է Սառը պատերազմի։ Դա թշնամու դեմ գաղափարախոսական պայքար է, որը արհամարհում է ազատությունը և հետապնդում տոտալիտար նպատակներ...»:
2001 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջորջ Բուշը օրենք է ստորագրել, որը կոչվեց «Հայրենասիրական ակտ»։ Այն կառավարությանը և ոստիկանությանը լայն լիազորություններ տվեց քաղաքացիներին հետևելու համար։ Օրենքը, մասնավորապես, ընդլայնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի այլ հատուկ մարմինների իրավունքները գաղտնալսման և էլեկտրոնային հղկողության համար, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես սահմանադրության 4-րդ փոփոխության խախտում։
Ինչպես նշում է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Լի Կայշենը, սեպտեմբերի 11-ին, երբ տեղի է ունեցել ողբերգությունը, Չինաստանը ամերիկյան կառավարությանը հայտնել է, որ սատարում է ահաբեկչության դեմ պատերազմի ծրագիրը։ Դա վերացրել է Ջորջ Բուշի անհանգստության պատճառներից մեկը, և ԱՄՆ-ն իր ամբողջ ուժն ուղղեց ահաբեկչության դեմ պատերազմի վրա, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կայունացել են հետագա տասնամյակների համար[3]։
Լոնդոնյան «Նյու Սթեյթսմեն»-ը 9/11-ի իրադարձություններից մեկուկես ամիս անց գրել է. «Պատերազմող ճամբարները և աշխարհի ազգերը միավորվել են մեկ ընդհանուր թշնամու՝ գլոբալ ահաբեկչության դեմ»[4]։
2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո բրիտանական իշխանություններն չցանկացան ընդօրինակել ահաբեկչական հարձակումների դեմ ուղղված ամերիկյան ռազմավարությունը, և «ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը սկսեց ավելի քիչ օգտագործվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ահաբեկչություն
- Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ
- Ահաբեկչական կազմակերպությունների ցանկ
- Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Би-би-си: Хронология 11 сентября 2001 года
- ↑ Би-би-си: Президент Буш обращается к нации (11 сентября 2001 года)
- ↑ Не время смеяться над Америкой | Ближний Восток | ИноСМИ - Все, что достойно перевода
- ↑ «Россия и Запад после 1917 года — РОССИЯ И АНТИТЕРРОРИСТИЧЕСКАЯ КОАЛИЦИЯ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահաբեկչության դեմ պատերազմ» հոդվածին։ |
|