Jump to content

Ալեքսեյ Միրանչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Միրանչուկ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Համար 59
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Օլիմպ (Կուբանի Սլավյանսկ
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2011-2013 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2020 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 178 (32)
2020- Իտալիա Ատալանտա 32 (4)
Ազգային հավաքական
2012-2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 5 (0)
2013-2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 3 (1)
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 15 (1)
2015— Ռուսաստան Ռուսաստան 41 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հունիսի, 2018

Ալեքսեյ Անդրեևիչ Միրանչուկ (ռուս.՝ Алексей Андреевич Миранчук, հոկտեմբերի 17, 1995(1995-10-17)[1], Կուբանի Սլավյանսկ, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ատալանտա» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։ Ռուսաստանի առաջնության 2017/2018 մրցաշրջանի չեմպիոն, Ռուսաստանի գավաթի կրկնակի դափնեկիր, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։ Ֆուտբոլիստ Անտոն Միրանչուկի երկվորյակ եղբայրն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Միրանչուկը ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենի Կուբանի Սլավյանսկի «Օլիմպ» ֆուտբոլային ակումբում մարզիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Վորոնկովի գլխավորությամբ[2]։ Եղբոր հետ միասին մի քանի տարի խաղացել է տեղի թիմում, ինչից հետո Մոսկվայի «Սպարտակի» սելեկցիոներներ Բորիս Ստրելցովն ու Ալեքսեյ Լեոնովը հինգ պատանիների թվում ընտրել են նաև եղբայրների մայրաքաղաքային ակումբի ակադեմիայի համար[3]։ «Կարմրասպիտակների» կազմում Ալեքսեյն ու Անտոնը մանսակցել են մանկական տարբեր մրցումների, այդ թվում նաև միջազգային։ Սակայն շուտով հեռացվել են ֆիզիկական ուժի բացակայության պատճառով[3]։

Նույն թվականի ամռանը նրանք դիտումների են մասնակցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դպրոցում, ինչից հետո ընդգրկվել են 1995 թվականի թիմի կազմում Սերգեյ Պոլստյանովի գլխավորությամբ[3]։ Թիմի հետ միասին երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ 2012 թվականի հուլիսի 8-ին Ալեքսեյ Միրանչուկը գոլ է խփել Կրիմսկում անցկացվող եզրափակիչ խաղում՝ «Լոկոմոտիվին» պարգևելով երկրորդ տիտղոսը[4]։ Պատանի «երկաթուղայինները» հաղթել են «Կրասնոդարին» 2:0 հաշվով, իսկ Միրանչուկը մրցաշարի արդյունքներով ճանաչվել է լավագույն հարձակվող[5]։ Նույն թվականի հոկտեմբերին «Լոկոմոտիվի» պատանեկան թիմը հաղթել է Սոչիում անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի միության գավաթի խաղարկությունում՝ իրենց տարիքային խմբում։ Եզրափակիչ խաղում 5:0 հաշվով ջախջախվել է Մոսկվայի «Դինամոյի» թիմը։ Ալեքսեյը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[6]։ 2012 թվականի աշնանը Ալեքսեյ Միրինչուկը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։ Նոյեմբերի 3-ին՝ ԲԿՄԱ ակումբի դեմ արտագնա խաղի ավարտից 16 րոպե առաջ, փոխարինել է Կամիլ Մուլինին[7]։

2013 թվականի ձմեռային հավաքներն սկսել է Սերգեյ Պոլստյանովի գլխավորությամբ։ Սակայն փետրվարին «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը Միրանչուկին կանչել է գլխավոր թիմ[8]։ Իսպանիայում անցկացվող հաջորդ հավաքին նա արդեն մեկնել է հիմնական կազմի հետ[9]։ 2013 թվականի ապրիլին խփել է իր առաջին գոլը երիտասարդական թիմի կազմում. ապրիլի 12-ին գրավել է «Զենիթի» դարպասը՝ «Լոկոմոտիվին» օգնելով հաղթել 4:2 հաշվով[10]։

2013 թվականի ապրիլի 20-ին Միրանչուկը կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ «Կուբան» ակումբի դեմ արտագնա խաղում նա դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում[11]։ Խաղալով 86 րոպե՝ նա իր տեղը զիջել է Մաքսիմ Գրիգորևին։ Առաջնությունում իր առաջին գոլը Միրանչուկը խփել է մայիսի 5-ին՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղում[12]։ Առաջին խաղակեսի վերջում Մայկոնի կատարած փոխանցումից հետո Միրանչուկը գրավել է Սերգեյ Նարուբինի պաշտպանած դարպասը[13]։

2015 թվականի ապրիլին Միրանչուկը ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն խաղացող՝ դառնալով երկրպագուների ամենամսյա քվեարկության հաղթող[14]։ Մայիսին «Լոկոմոտիվը» Միրանչուկի գոլի շնորհիվ ավելացված ժամանակում հաղթել է «Կուբանի» դեմ խաղում և նվաճել Ռուսաստանի գավաթը։ 2015 թվականի մայիսին Միրանչուկը երկրպագուների կողմից կրկին ընտրվել է ամսվա լավագույն խաղացող[15]։

2015/2016 մրցաշրջանի սկզբում Միրանչուկը խաղացել է թիմի հիմնական կազմում՝ օգնելով «Լոկոմոտիվի» հինգ խաղ անընդմեջ անցկացնել առանց պարտության։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի պատանեկան հավաքականի մարզչական շտաբը Դմիտրի Ուլյանովի գլխավորությամբ Ալեքսեյ Միրանչուկին հրավիրել է թիմի մարզական հավաքներին Գրանատկինին նվիրված մրցաշարից առաջ[16]։ Ալեքսեյը մասնակցել է բոլոր հինգ խաղերին և հավաքականի հետ դարձել մրցաշարի հաղթող[17]։ Խմբային փուլում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Լատվիայի հավաքականին, Հունաստանի ու Սլովենիայի հետ խաղերն ավարտվել են ոչ-ոքի, իսկ կիսաեզրափակչում ու եզրափակչում ջախջախվել են Ուկրաինայի ու Սանկտ Պետերբուրգի հավաքականները։

Սեպտեմբերի 6-ին Ալեքսեյ Միրանչուկը կատարել է իր նորամուտը երիտասարդական հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Սլովենիայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 10-ին մասնակցել է Բուլղարիայի հավաքականի դեմ խաղին։ Հոկտեմբերի 11-ին կրկին խաղացել է ընդդեմ Բուլղարիայի հավաքականի։ Հոկտեմբերի 15-ին առաջին անգամ դաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով Դանիայի դեմ խաղին։

Տասնյոթ տարեկան հասակում ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղերին։ Ընդգրկվել է հավաքականի ընդլայնված հայտացուցակում Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականների դեմ խաղերից առաջ։

Առաջին հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2015 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղի 71-րդ րոպեին և առաջին իսկ խաղում խփել է հաղթական գոլ[18]։

ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է Ռուսաստանի երեք ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը 2017 թվականի Կոնֆեդերացիների գավաթի խաղարկությունից առաջ[19]։

2018 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը[20]։ Նույն թվականի հունիսի 3-ին ընդգրկվել է աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակում[21]։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Ուրուգվայի դեմ խաղին, որտեղ Ռուսաստանը պարտվել է 0։3 հաշվով։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստան «Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի չեմպիոն (1) – 2017/18
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2013/14
  • Ռուսաստանի գավաթակիր (2) – 2014/15, 2016/17

Անհատական

  • Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող – 2013/14[22]
  • Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2015 («Առաջին հնգյակ» ազգային մրցանակ)[23]
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն խաղացող – 2017 թվականի հոկտեմբեր[24]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017/18 մրցաշրջանի վերջի տվյալներով

Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ Պրեմիեր լիգա 2012/13 6 1 6 1
2013/14 8 1 1 0 9 1
2014/15 17 1 3 1 1 0 21 2
2015/16 27 2 3 0 6 1 36 3
2016/17 29 3 5 2 34 5
2017/18 30 7 2 0 9 1 41 8
Ընդհանուր 117 15 14 3 16 2 147 20
Ամբողջ կարիերա 117 15 14 3 16 2 147 20

Ելույթներ հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ
Ռուսաստան Ռուսաստան Տարի ԱԱ որակավորման խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ որակավորման խաղեր ԵԱ եզրափակիչ խաղեր Կոնֆեդերացիաների գավաթ Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2015 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 1 2 1
2016 0 0 0 0 0 0 0 0 0 0 3 0 3 0
2017 0 0 0 0 0 0 0 0 1 0 8 3 9 3
2018 0 0 0 0 0 0 0 0 0 0 4 0 4 0
Ընդհանուր կարիերայում 0 0 0 0 1 0 0 0 1 0 16 4 18 4

Ալեքսեյ Միրանչուկի խաղերը Ռուսաստանի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 18 խաղ / 4 գոլ, 6 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Алексей Миранчук» (ռուսերեն). RFS.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Юлия Яковлева. (2013 թ․ մայիսի 8). ««В «Локомотиве» все шикарно, так зачем уходить?»» (ռուսերեն). Sovsport.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  4. Сергей Томилов. (2012 թ․ հուլիսի 8). ««Локо»-95 – двукратный чемпион России!» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  5. ««Локомотив» забирает главный приз» (ռուսերեն). RFS.ru. 2012 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  6. ««Локо» - победитель Кубка РФС» (ռուսերեն). RFS.ru. 2012 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  7. «ЦСКА (мол.) — Локомотив (мол.) 3:0» (ռուսերեն). Sportbox.ru. 2 ноября 2012.
  8. Андрей Лялин. (3 февраля 2013). «Славен Билич вызвал пятерых игроков «молодёжки»» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  9. ««Локомотив» начал третий сбор» (ռուսերեն). FCLM.ru. 16 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  10. «Локомотив (мол.) — Зенит (мол.) 4:2» (ռուսերեն). Sportbox.ru. 12 апреля 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  11. Андрей Лялин. (20 апреля 2013). «Нереализованное преимущество» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  12. «17-летний хавбек «Локомотива» Миранчук забил свой первый гол в Премьер-Лиге» (ռուսերեն). Чемпионат.com. 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  13. Андрей Лялин. (2013 թ․ մայիսի 5). «Победа в Перми!» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  14. «Алексей Миранчук – лучший игрок «Локомотива» в апреле!» (ռուսերեն). FCLM.ru. 2015 թ․ մայիսի 5.
  15. «Алексей Миранчук – лучший игрок «Локомотива» в мае» (ռուսերեն). FCLM.ru. 2015 թ․ հունիսի 3.
  16. Сергей Томилов. (11 декабря 2012). «Восемь игроков «Локо» вызваны в юношескую сборную 1995 года» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  17. Сергей Томилов. (13 января 2013). «Игроки «Локо» - победители Мемориала Гранаткина!» (ռուսերեն). FCLM.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  18. «Протокол матча» (ռուսերեն). RFS.ru. 7 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  19. «ФИФА назвала самых талантливых молодых футболистов России». RBC.ru. «Росбизнесконсалтинг», ЗАО. 2017 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  20. «Расширенный состав для подготовки к Чемпионату мира» (Russian). Russian Football Union. 2018 թ․ մայիսի 11.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018 (Russian). Russian Football Union. 2018 թ․ հունիսի 3.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Сейду Думбия - лучший игрок СОГАЗ-Чемпионата России» (рус). Российский футбольный союз. 7 июня 2014.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Хавбек "Локомотива" Алексей Миранчук признан лучшим молодым игроком РФПЛ в 2015 году» (рус). rsport.ru. 7 декабря 2015.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Дорогой брат! Алексей Миранчук – лучший в октябре» (рус). championat.com. 31 октября 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Միրանչուկ» հոդվածին։