Սելեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Seից)
34 Արսեն

Սելեն Բրոմ

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
34Se
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՍելեն/ Selenium (Se), Se, 34
Խումբ, պարբերություն, բլոկ1, 4, d
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
78,96(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 3d10 4s2 4p4
Ատոմի շառավիղ140 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ116 պմ
Իոնի շառավիղ(+6e) 42 (-2e) 191 պմ
Էլեկտրաբացասականություն2,55 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ6, 4, -2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 940,4 (9,75) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան490 K
Եռման ջերմաստիճան958,1 K
Մոլյար ջերմունակություն25,4[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ16,5 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներa=4,364; c=4,959
C/a հարաբերություն1,136
Դեբայի ջերմաստիճան90 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 0,52 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
34
Սելեն
78,96
3d104s24p4


Սելեն, (լատին․՝ Selenium), Se, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 6-րդ խմբի քիմիական տարր։

Կարգահամարը՝ 34, ատոմական զանգվածը՝ 78,96։ Սելենը p-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է 4s24p4, K,L և M թաղանթները լրացված են։ Ատոմները պարունակում են երկուական չզույգված էլեկտրոններ։

Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելենը հայանաբերել է Յա․ Բերցելիուսը (1817) ծծմբական թթվի արտադրության թափոններում։

Պահպանվել է Բերցելիուսի պատմությունը, թե ինչպես է տեղի ունեցել տարի հայտնաբերումը.

Ես Գիտլիբ Հանի հետ համատեղ ուսումնասիրել եմ մի մեթոդ, որը Գրիբսհոլում օգտագործվում է ծծմբական թթվի արտադրության մեջ, մենք ծծմբական թթվի մեջ հայտնաբերեցինք կարմիր և թեթև շականակագույն նստվածք։ Այդ նստվածքը փորձարկվեց զոդիչ խողովակով, որի հետևանքով առաջացավ թույլ անսովոր հոտ, և առաջացավ կապարե ձուլահատիկ։ Ըստ Կլապռոտի այդպիսի հոտը վկայում է այդ նյութում Տելուրի քիմիական նյութի առկայության մասին։ Հանը նկատել է նաև, որ Ֆալուն հանքավայրում, որտեղ պատրաստվում է ծծմբի համար անհրաժեշտ արտադրություն, նույնպես զգացվում է նմանատիպ հոտ, որը վկայում է տելուրի առկայության մասին։ Հետաքրքրությունը, պայմանավորված է նրանով, որ կարող եմ այս գորշ նյութում հայտնաբերված մի նոր մետաղը ստիպեց ինձ հետազոտել այն։ Սակայն նպատակ ունենալով նստվածքից առանձացնել տելուր նյութը, որը չստացվեց առանձնացնել։ Այդ ժամանակ ես հավաքեցի բոլոր նյութերը, որոնք հավաքվել էին ծծմբական թթվի այրման ժամանակ, և ստացված նստվածքը ենթարկեցի հետազոտման։ Ես պարզեցի, որ այֆ զանգվածը, այսինքն նստվածքը իր մեջ պարունակում է մինչև այժմ անհայտ մի մետաղ, որը հատկություններով շատ նման է տելուրին։ Ըստ այդ նմանության ես տվեցի նոր քիմիական նյութին սելեն անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է լուսին, քանի որ տելուրը անվանված է Tellus ինչպես մեր մոլորակը[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական սելեն

Անվանել են Լուսնի անունով (հուն․՝ σελήνη - լուսին)։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակությունը երկրակեղևում՝ 5•10−6 % ըստ զանգվածի (տարածվածությամբ 68-րդ տարրն է)։ Առաջացնում է 38 հազվագյուտ հանդիպող միներալ։ Ուղեկցում է ծծմբին։ Սելեն են պարունակում (6-10−5 %) կավերը և թերթաքարերը։ Կենսոլորտում արագ տեղաշարժվող տարր է։ Հատկություններով նման է ծծմբին։

Սելենը երկիր ընդերքում պարաունակվում է մոտ 500 մգ/տ։ Սելենի կոնցենտրացիան ծովի ջրում 4·10−4 մգ/լ է[4]։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելենը ստանում են ծծմբական թթվի, թաղանթանյութի, թղթի արտադրության թափոններից և պղնձի էլեկտրոլիտային ռաֆինացման անոդային նստվածքներից։ Կիսահաղորդչային տեխնիկայում օգտագործվող սելենը մաքրում են վակուումային թորումով, զոնային հալմամբ (99,9999 %)։ Ավելի մաքուր սելեն ստանում են սելենաջրածնի ջերմային քայքայմամբ։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդաձողային մոդել
Բյուրեղային սելեն (99,9999 %)

Պինդ սելենը առաջացնում է բյուրեղական (α, β, γ) և ամորֆ ալոտրոպային ձևափոխություններ, որոնք կիսահաղորդիչներ են։ Ամենից կայուն է՝ հեքսագոնայի, մուգ մոխրագույն ձևափոխությունը, հալման ջերմաստիճանը՝ 217 °С, եռմանը՝ 685 °С, խտությունը՝ 4807 կգ/մ3։

Լուսազգայուն է, էլեկտրահաղորդականությունը (10−2- 10−12 օհմ−1·սմ−1, 20 °С մթության մեջ) լուսավորելիս՝ աճում է մինչև 1000 անգամ։

Սովորական պայմաններում սելենը քիմիապես կայուն է՝ թթվածինը, ջուրը, չօքսիդացնող թթուները և մյուս քիմիական տարրերը (բացառությամբ F2) նրա հետ չեն փոխազդում։ Սելենը լուծվում է ազոտական թթվում, արքայաջրում։ Արժեքականությունը՝ II, IV և VI, միացություններում ցուցաբերում է մինչև +6 օքսիդացման աստիճաններ, ոչ մետաղ է։ Առավել բնորոշ է քառ արժեք վիճակը։

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական սելենը բաղկացած է 74Se (0,87%), 76Se (9,02), 77Se (7,58), 78Se (23,52), 80Se (49,82) և 82Se (9,19) կայուն իզոտոպներից։ Ստացվել են սելենի՝ թվով 16 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից կարևոր է 75Se (T1/2=121 օր)[5][6]։

Իզոտոպ Բնության մեջ, % Կյանքի տևողություն
73Se 7,1 ժամ
74Se 0,87
75Se 120,4 օր
76Se 9,02
77Se 7,58
77mSe 17,5 վրկ
78Se 23,52
79Se 6,5×104 տարի
79mSe 3,91 րոպե
80Se 49,82
81Se 18,6 րոպե
81mSe 62 րոպե
82Se 9,19 9,7×1019 տարի
83mSe 69 վրկ
83Se 25 րոպե

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաքացնելիս սելենը այրվում է օդում՝ առաջացնելով հեշտ ցնդող (317 °C) SeO2[7], որը լուծվում է ջրում և ալկալինևրում (ստացվում են H2SeՕ3 և սիլենիաներ)[8]։ Հայտնի են նաև SeO, Se2Օ3 և SeC3 օքսիդները։

Սելենական թթուն՝ H2SeC4 հատկություններով նման է ծծմբական թթվին (ավելի թույլ է), խոնավածուծ է։ Սելենը տաքացնելիս (500 °C) միանում է ջրածնի հետ․ սելենաջրածինը՝ H2Se տհաճ հոտով, ջրում լուծելի, խիստ թունավոր գազ է և ուժեղ վերականգնիչ, լուծույթը թուլ թթու է (սելենաջրածնական թթու)։

Սելենը հալոգենների հետ առաջացնում է հեշտ ցնդող հալոգենիդներ, ծծմբի և տելուրի հետ՝ պինդ լուծույթներ, ազոտի հետ՝ Se4N4, ածխածնի հետ՝ CSe2, ֆոսֆորի հետ՝ P2Se3, P4Se3, P2Se5։

Տաքացնելիս սելենը միանում է մետաղների հետ՝ առաջացնելով սելենիդներ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելենը օգտագործում են կիսահաղորդչային ուղղիչներ (դիողներ), ֆոտոէլեկտրական սարքեր, ամորֆ սելեն՝ էլեկտրալուսանկարչական պատճենահանող սարքեր պատրաստելու համար։ Սելենիդները օգտագործվում են թերմոռեզիստորներում և որպես լյումինաֆորներ՝ հեռուստացույցներում, օպտիկական և ազդանշանային սարքերում։

Սելենը օգտագործվում է նաև կանաչ ապակին գունազրկելու, սուտակապակի ստանալու, պողպատի մեխանիկական հատկությունները լավացնելու համար և որպես կատալիզատոր։ Սելենը և հատկապես նրա միացությունները թունավոր են։

Կենսաբանական դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի հյուսվածքները պարունակում են 0,01-1 մգ/կգ սելեն։ Մարդու, կենդանիների և որոշ բույսերի համար սելենը անհրաժեշտ միկրոտարր է, մեծացնում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայնությունը, որպես հակաօքսիդիչ ներգործում է ֆերմենտային ռեակցիաների վրա։ Սելենի մեծ պարունակությունը սննդում (2 մգ/կգ) առաջացնում է սուր և քրոնիկական թունավորում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 311. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. Цитирование по статье http://www.chemistry.narod.ru/tablici/Elementi/se/Se.htm Արխիվացված 2007-01-25 Wayback Machine
  4. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  5. «The half-life of 79Se». Physikalisch-Technische Bundesanstalt. 2010 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  6. Jörg, Gerhard; Bühnemann, Rolf; Hollas, Simon; Kivel, Niko; Kossert, Karsten; Van Winckel, Stefaan; Gostomski, Christoph Lierse v. (2010). «Preparation of radiochemically pure 79Se and highly precise determination of its half-life». Applied Radiation and Isotopes. 68 (12): 2339–2351. doi:10.1016/j.apradiso.2010.05.006. PMID 20627600.
  7. Видеозаписи попыток поджечь селен
  8. Видеозапись реакции селена с натрием

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]