MQ-9 Reaper
MQ-9 Reaper | |
---|---|
MQ-9 Reaper ԱԹՍ-ն Աֆղանստանում մարտական թռիչքի ժամանակ, 2008 թվական | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական / հարվածային |
Օգտագործվում է ինչպես | ավիաաջակցություն մեծ խորության վրա և օդային հետախուզություն[1] |
Զենք | AIM-9 Sidewinder?[2], GBU-12 Paveway II?[2], AGM-114 Hellfire?[2] և Joint Direct Attack Munition? |
Արտադրող | General Atomics |
Առաջին թռիչք | 2 փետրվար 2001 |
Շահագործման սկիզբ | հոկտեմբեր 2007[3] |
Կարգավիճակ | արտադրվում է, կիրառվում է |
Շահագործողներ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր, Տաբասկո, Լեհաստան[4], Թագավորական ռազմաօդային ուժեր, Իտալիայի ռազմաօդային ուժեր, Թուրքիայի ռազմաօդային ուժերը և French Air and Space Force? |
Միավոր արտադրված | 74[5] |
Միավորի արժեք | 16,9 մլն. դոլար[6] |
Բազային մոդել | MQ-1 Predator |
ԱՄՆ ՊՆ կոդ | MQ-9A[7] և MQ-9 |
General Atomics MQ-9 Reaper Վիքիպահեստում |
MQ-9 Reaper (թարգմանաբար՝ հնձիչ, հնձող), հետախուզա-հարվածային ԱԹՍ, նախագծվել է General Atomics կազմակերպության կողմից, ԱՄՆ ՌՕՈւ, ՌԾՈւ և Բրիտանական ՌՕՈւ կողմից կիրառման նպատակով։ Առաջին թռիչքը կատարվել է 2001 թվականի փետրվարի 2-ին։
Ստեղծվել է MQ-1 Predator ԱԹՍ-ի հիմքի վրա։ Սարքի վրա տեղադրված է տուրբոպտուտակային շարժիչ, որը թույլ է տալիս զարգացնել ավելին քան 400 կմ/ժամ արագություն։ Գործնական թռիչքի բարձրությունը կազմում է 13 000 մ։ Առավելագույն թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Block-1 - 2012 թվականի ապրիլին ներկայացվեց ԱԹՍ-ի նոր տարբերակ, որն ուներ մոտ 10-15 ժամով ավելի թռիչքի տևողություն։ Այս արդյունքը հնարավոր եղավ ստանալ լրացուցիչ վառելիքի բաքերի և անվային համակարգի բարելավման[8]։
- Block-5 - ավելացվեց շարժիչի հզորությունը, տեղադրվեց երկրորդ ռադիոկայանը, ավելացվեց բեռնունակությունը[9]։
- Reaper ER - ավելացված թռիչքի տևողությամբ տարբերակ (27-ից մինչև 33 ժամ)[10]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին MQ-9 Reaper փոխանցվեց ԱՄՆ ՌՕՈւ-ին 2007 թվականի մարտին, և արդեն հոկտեմբերին այս տիպի սարքերը օգտագործվում էին Աֆղանստանում ծավալված գործողություններում։
Այս սարքերն օգտագործվում են նաև Մեքսիկայի հետ սահմանի վերահսկման ժամանակ։
2009 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն օգտագործում էր 195 Predator տիպի և 28 Reaper տիպի ԱԹՍ-ներ[11]։
Տակտիկական միավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]MQ-9 Տակտիկական միավորը բաղկացած է մի քանի ԱԹՍ-ներից, վերգետնյա կառավարման կայանից, կապի սարքավորումից, ՊԳՊ-ից և սպասարկող անձնակազմից։ ԱԹՍ-ի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, օդաչու և էլեկտրոնային համակարգերի օպերատոր։ Կախված առաքելությունից ԱԹՍ-ն կարող է զինված լինել տարաբնույթ զինատեսակներով կամ էլեկտրոնային սարքավորումներով։
Գինը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակտիկական միավորի գինը կազմում է մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար, կախված միավորի կառուցվածքից[6].
Միջադեպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | ԱԹՍ համարը | Վայրը | Զոհեր | Նկարագիր |
---|---|---|---|---|
13.12.2011 | ԱՄՆ ՌՕՈւ | Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան | 0/0 | ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[12] |
05.04.2012 | ԱՄՆ ՌՕՈւ | Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան | 0/0 | ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[13] |
Կիրառվում է այս պահին
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ ՌՕՈւ - ընդհանուր առմամբ նախատեսվում է օգտագործել 276 Reaper ԱԹՍ-ներ։ 2011 թվականի դրությամբ տարբեր տվյալներով կիրառվում են 63-ից 74 MQ-9[5]
- Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ - 1 MQ-9, 2012 թվականի դրությամբ
- Իտալիայի ՌՕՈւ - 6 MQ-9, 2012 թվականի դրությամբ[14][15]
- Թուրքիայի ՌՕՈւ - 4 MQ-9, 2012 թվականի դրությամբ[16]
- Ֆրանսիայի ՌՕՈւ - 16 MQ-9, պատվիրված 1500 մլն. դոլար[17]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.af.mil/About-Us/Fact-Sheets/Display/Article/104470/mq-9-reaper/
- ↑ 2,0 2,1 2,2 Time / N. Gibbs — NYC: Time Inc., 2009. — Iss. 40. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ MQ-9 REAPER ԱՄՆ ՌՕՈւ-ի կայքում (անգլ.)
- ↑ https://www.janes.com/defence-news/news-detail/ukraine-conflict-general-atomics-committed-to-providing-mq-9-uavs-to-ukraine
- ↑ 5,0 5,1 ԱՄՆ ՌՕՈւ գնել է 40 Reaper ԱԹՍ-ներ (ռուս.)
- ↑ 6,0 6,1 Analysis of the Fiscal Year 2012 Pentagon Spending Request | COSTOFWAR.COM (անգլ.)
- ↑ Utilizzo della Nomenclatura "Mission Design Series" (MDS) Nelle Pubblicazioni Techniche (PPTT) di Competenza della DAA — Ministry of Defence of Italy.
- ↑ Американцы увеличат продолжительность полёта беспилотников Reaper (ռուս.)
- ↑ США усовершенствуют ударный беспилотник Reaper (ռուս.)
- ↑ "Extension du domaine de la lutte": le Reaper est désormais capable de voler 33 heures (ֆր.)
- ↑ «Drones Are Weapons of Choice in Fighting Qaeda». New York Times. 2009 թ․ մարտի 16. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին. «Considered a novelty a few years ago, the Air Force's fleet has grown to 195 Predators and 28 Reapers, a new and more heavily armed cousin of the Predator.» (անգլ.)
- ↑ На Сейшелах разбился американский беспилотник (ռուս.)
- ↑ В аэропорту Сейшел вновь разбился беспилотник США (ռուս.)
- ↑ Italy Might Reap Two More MQ-9 UAVs (անգլ.)
- ↑ Italia acquisirà 4 UAV Predator B/Reaper (անգլ.)
- ↑ NATO unmanned aircraft systems operational Արխիվացված 2008-12-19 Wayback Machine (գերմ.)
- ↑ ЦАМТО / Новости / Франция намерена приобрести БЛА «Рипер» — DSCA (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1] ԱԹՍ MQ-9 Reaper. Նկարագիր, տեխնիկական բնութագիր (ռուս.)
- Անօդաչու թռչող սարք MQ-9 Reaper. Նկարագիր, տակտիկական-տեխնիկական տվյալներ (ռուս.)
- BBC; «ԱԹՍ-ները ՆԱՏՈ-յի զորքերի հույսը Աֆղանստանում» (տեսահոլովակ) (անգլ.)
- MQ-9 Reaper ԱՄՆ ՌՕՈւ կայքում (անգլ.)
|