Jump to content

Kid vs Kat (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kid vs Kat
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրմանկական հեռուստատեսային սերիալ, science fiction television series?, կատակերգական հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողRob Boutilier?
ՁայնագրումErin Matthews?, Քեթլին Բար, Trevor Devall?, Cathy Weseluck?, Linda Sorenson?, Կիարա Զաննի, Tabitha St. Germain?, Vincent Tong? և Բրայան Դրամոնդ
Երկիր Կանադա
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքYTV?
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ52
ՌեժիսորՌոբ Բուտիլյե
ԸնկերությունStudio B Productions
Decode Entertainment
Էկրաններին է
հունիսի 4, 2011
Սերիայի տևողություն22 րոպե
ytv.com/programming/shows/kidvskat/

Kid vs Kat, հայտնի կանադական մուլտսերիալ։ Նկարահանվել է Studio B Productions, Decode Entertainment ընկերությունում Jetix Europe և YTV համար[2]։ Գործողությունները զարգանում են տասնամյա մի տղայի և իր տիեզերական գործակալ կատվի շուրջ։ Այս մուլտսերիալը սյուժեով նման է կանադական մեկ ուրիշ մուլտսերիալի՝ «Իմ չար ձուկը»։ Սյուժեն իմաստային առումով նույնն է, տարբերությունն այն է, որ տղան տասներեքամյա է, ում մոտ հայտնվել էր ձուկ, որը խելացի էր և ցանկանում էր գրավել աշխարհը։

Քուփեր (Քուփ) Բարտոնբյորգեր, տասնամյա տղա, ով գիտեր, որ Պարոն Քեթը չար, եկվոր կատու է, որը փորձում է սպանել նրան։ Սիրում է այն ամենը, ինչը անմիջական կապ ունի հայտնի սերիալի հերոս՝ Կապիտան Բլաստերոիդի հետ։ Քուփը գիտեր, որ Քեթը ցանկանում է գրավել Երկիրը և այնտեղ ապրող մարդկանց հպատակեցնել իրեն։ Հաճախ Պարոն Քեթը կոտրում էր Քուփի իրերը կամ գողանում թզուկներին։ Եվ այդ ամենից կատուն վատ գնահատական էր ձեռք բերել։ Քուփի լավագույն ընկերը Դեննիսն է։ Կատվի պատճառով Քուփը և իր փոքրիկ քույրիկը հաճախ վիճում էին։ Քուփը զզվում էր Ֆիբիից, ով սիրահարված էր Քուփին։ Բայց ամեն դեպքում Քուփը սիրում էր Տիկին Մանսոնի թոռնուհուն՝ Ֆիոնային։

Միլդրեդ (Միլլի) Բարտոնբյորգեր, Քուփի ութամյա քույրիկը և կատվի տերը։ Նա շփացած և վտանգավոր երեխա է։ Պատրաստ է պաշտպանել իր ընտանի կենդանուն, ինչ էլ որ լինի։ Նա չգիտի, այն մասին, որ իր կատուն եկվոր է։ Իր բարձր ճչոցի շնորհիվ նա հայրիկից ստանում է ամեն ինչ, քանի որ հայրիկը պատրաստ է անել ամեն բան միայն թե նա լռի։ Եվ ինչ-որ կերպ ամբողջ ժամանակ թշնամանում է ու մրցակցության մեջ է մտնում Ֆիբիի հետ։

Պարոն Քեթ (կատու), տիեզերական գործակալ, Երկրի վրա հայտնվել է ոչ պատահական։ Նա ասես լավ զինվոր լինի իր մոլորակում։ Երկիր ժամանել է, որպեսզի իր մոլորակում աղբի և սննդի խնդիրները շտկի։ Միշտ ցանկանում է կապվել իր հարազատ աշխարհի հետ, բայց Քուփը ամեն անգամ «ոչ» ասելով խանգարում է նրան։ Այդ պատճառով Քեթը անընդհատ վրեժ է լուծում Քուփից։ Բացի Քուփից ոչ ոք չգիտի այն մասին, որ կատուն այլմոլորակային գործակալ է, թեև Քուփի տատիկը, պապիկը, Ֆիոնան և Դեննիսը գտնում են, որ ճաղատ առնետի է նման։ Յուրաքանչյուր սերիայում ստեղծում է հնարամիտ սարքեր ջարդոնի նյութերից (և ամեն անգամ Քուփը նրան խանգարում է)։ Պարոն Քեթը շատ է սիրում եկվոր կատու Էլեոնորա Քեթին։ Նա չի սիրում լոգարանում լողանալ, բայց ինքն իրենով շատ մաքրասեր է։ Աներևակայելի ուժեղ է և գործում է արագ, բայց չի սիրում, երբ խանգարում են իրեն։ Չունի մազածածկույթ։ Սիրում է իր մոլորակում հեռարձակվող մելոդրամաները։

Դեննիս Լորենս Չան, Քուփի լավագույն ընկերն է։ Երազում է թռչել այլմոլորակայինների հետ։ Քուփի և Դեննիսի ծննդյան օրերի տարբերությունը կազմում է մեկ օր, և նրանք միշտ նույն նվերներից են ցանկանում։ Ի տարբերություն իր հայրիկի նա չի խոսում ասիական առոգանությամբ։ Դեննիսի և Քուփի վախերը նույնն են, նրանք վախենում են սարդերից, մթությունից, ծերուկ Մանսոնից, քաղցր խնձորից, աբորիգեններից, երկհարկանի ավտոբուսներից, բայց, ինչ խոսք Քուփը ավելի խիզախ է, հաղթահարում է վախը և միշտ գալիս է օգնության։ Դեննիսը չի սիրում կարտոֆիլով պյուրե։

Էլիզաբեթ Մանսոն, ծեր կին, Քուփի ընտանիքի հարևանն է։ Մինչև ոսկորները չար է և վտանգավոր։ Ասում են, որ նա 350 տարեկան է։ Ատում է բոլորին, բացի Միլլիից, իր շնից և այգու թզուկներից։ Այգեպանների ակումբի անդամ է։ Նա Քուփին միայն ազգանունով է դիմում (անունով չի դիմում)։ Կապիտան Բլաստերոիդը նրա եղբորորդին է, այդ պատճառով նա նրա մասին գիտի ամեն բան, ինչը զարմացնում է Դեննիսին և Քուփին։ Ֆիոնի Մանսոնի ապուտատիկն է։ Նա ատում է ժամանակակից տեխնոլոգիաները և ուզում էապրել բնության հարմոնիայի հետ։

Բարտ Բարտոնբյորգեր, Քուփի հայրիկը։ Հաճախ պատրաստում է ըմպելիքներ և ապուրներ, որոնք ոչ ոք չի ցանկանում ուտել, բացի նրանից։ Նա ատում է ժամանակակից տեխնոլոգիաները, այլ ցանկանում է ապրել բնության հարմոնիայի հետ։ Նա հանդիսանում է ամուրի, քանի որ նրա կինը լքել է իրեն։

Լորենս (Լորն) և Հարլի Բեդվինսի (անգլ.՝ Lorne and Harley Baldwin), ավազակներ, կարմրահեր երկվորյակներ։ Ամբողջ ընթացքում տեսախցիկի դիմաց են, գրեթե Քուփին հավասար։ Լորենսը մի փոքր գեր է և բարձրահասակ, իսկ Հարլին նիհար և կարճահասակ։ Նրանք Քուփին սիրում էին անվանել վախկոտ ելնելով կատվի հետ ունեցած նրա անհասկանալի հարաբերություններից, բայց նրանք ինքներն էին վախենում ամեն ինչից։ Հաճախ պիտակավրում էին Քուփին։

Ֆիոնա Մանսոն (անգլ.՝ Fiona Munson), Քուփի լավագույն ընկերուհին։ Էլիզաբեթ Մանսոնի երրորդ պորտի ազգականներից։ Եվ նա նույնպես գիտեր, որ կատուն այլմոլորակային է։ Սկզբում հայտնվել է երկրորդ եթերաշրջանի «Քուփ և Ֆիոնա» սերիայում։ Նա և Քուփը սիրում են միմյանց, բայց տիկին Մանսոնը չգիտի դրա մասին։

Ջեսսիկա Բեդվինս (անգլ.՝ Jessica Baldwin), հայտնվել է «Կրկին դպրոցում», «Ծերուկ Մանսոնի գանձերը» և «Համստերի վերադարձը» սերիաներում։ Լորենսի և Հարլիի մայրը։ Լորենսի նման է նրանով, որ պիտակավորում է Բարտին և Հենրիին։ Սիրում է միաեղջյուրներին։ Նրա ամուսինը վախենում է Բոնգո-Բոնգոյից և ատում է հրեշներին։ Նրա ձայնը Բարտի և Հենրիի ձայնից էլ ցածր է։

Ֆիբի Բեյուտի, Քուփի համադասարանցին։ Սիրահարված է Քուփին, բայց Քուփը ուշադրություն չի դարձնում նրան և փորձում է հեռավորություն պահպանել նրանից։ Ֆիբին ունի շականկագույն աչքեր, մազեր և բաց շագանակագույն մաշկ։ Ֆիբին հաճախ մրցում է Միլլիի հետ, բայց ձևացնում է թե նրա ընկերուհին է։ Նա Հաննի-Ֆլաֆֆ անունով փիսիկ ունի։ Խանդում է Քուփին և Ֆիոնային, և դրա համար էլ ատում է վերջինիս։

Հենրի Չան, Դեննիսի հայրը, ասիացի։ Ամբողջ ընթացքում Բարտի հետ մրցակցության մեջ է։ Նա ամուսնացած է և ունի կին։ Ի տարբերություն Բարտի նա միշտ օգտագործում է նոր տեխնոլոգիաներ։

Հաննի-Ֆլաֆֆ Բեյուտի, Ֆիբիի կատուն։ Կապուտաչյա, սպիտակ և փափկամազ կատու է։ Հաճախ մասնակցում է փիսիկների գեղեցկության մրցույթների։

Գրոուլեր Մանսոն, Տիկին Մանսոնի շունը։ Հաճախ բերանը բաց է պահում և լեզվի վրայից ծորում է թուքը։ Ամբողջ ընթացքում հաչում է Պարոն Քեթի վրա։ Լավատես, անօգնական և ուրախ, շականակագույն տաքսա տեսակի շուն։

Էլեոնորա Քեթ, սիրահարված է Պարոն Քեթին։ Կարողանում է խոսել։

Բեատրիս Պերկկինս, Քուփերի և Միլդրեդի հորաքույրը։ Հայտնվել է «Ալերգիա» և «Դեննիսը փրկում է աշխարհը» սերիաներում։ Քուփը վախենում և զզվում է նրանից։

Չիկս, համստեր, որին բերել էր Միլլին չիմանալով, որ Պարոն Քեթը և համստերը։ Նա նույնպես այլմոլորակային է։ Հայտնվել է «Նվաճող համստերը», «Համստերը վերադառնում է», «Ճանապարհային արկածներ» և «Կատուն վերադառնում է տուն 2» սերիաներում։ Քութը և Դեննիսը սերիաներից մեկում պարզում են, որ համստերը այլմոլորակային է, բայց «Նվաճող համստերը» սերիայում չգիտեին այն մասին, որ Միլլին է բերել նրան։ Նա ի տարբերություն Պարոն Քեթի կարողանում է խոսել։

Քեթ Կոմմանդեր, հայտնվում է «Գեր կատու», «Կատվի թույլ կողմը», «Ծերուկ Մանսոնի գանձերը», «Քուփը ֆուտբոլի աստղ», «Կատուն վերադառնում է տուն» սերիաներում։ Միլլիին ատում է այն բանի համար, որ նա գտել է կատվի թույլ կողմը։

Կոչիտոր Բեդվին, Լորնի և Հարլիի աքաղաղը։ Հանդիպում է «Դուք կզղջաք» և «Քուփ՝ հիպնոսիչ» սերիաներում։

Սառա Բրենիգան, Քուփի ուսուցչուհին։ Ֆիոնան և նա նման են իրար այնպես, ինչպես ջրի երկու կաթիլ, ինչը շատ տարօրինակ է։

Շելսիս Չան, Հենրի Չանի կինը։ Հայտնի է «Տնային գոլֆ», «Սպորտային փոթորիկ» սերիաներից։

Մալլի Ջոնսիս, Միլլիի ընկերուհին «Սիրելի եգիպտացորեն» սերիայում։ Պարոն Քեթի պատճառով վիճել է Միլլիի հետ։

Դուեյն Էլվիման և Բիզի Սագենդիկս, Բարտի ընկերները, նրան ճանաչում են 8 տարեկանից։ Սկզբում նրանքկարծում էին, որ տիկին Մանսոնը ցանկանում է զրկել նրանց երջանիկ մանկությունից, բայց սխալվում էին։ Հանդիպում են «Ավելացնել ջերմություն» սերիայում։

ԵթերաշրջանԴրվագԵթերաշրջանի պրեմիերաԵթերաշրջանի ավարտ
1262008 թվականի հոկտեմբերի 252009 թվականի նոյեմբերի 30
2262010 թվականի սեպտեմբերի 112011 թվականի հունիսի 4

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿերպարԱնգլերեն
Քուփ ԲարտոնբյորգերԷրին Մետյուզ
Վովա ԲուրտոնբուրգերՏիրոուն Ջոնսոն
ՏիբուրոնՍթիվեն Պատերսոն
ՀարլեյԲրայան Դրամմոնդ
Պարոն ԲուրտոնբուրգերՏրևոր Դիվելլ
ՀենրիՎինսենտ Տոնգ
ԴեննիսՔեթի Վեսելյուկ
Պարոն ԳերբերՄայքլ Դեյնջերֆիլդ
ՊոեբեՏաբիտա Սենտ-Ժերմեն
Ֆիոնա ՄունսոնՉիարա Զաննի
Դր․ ԿՊոլինա Գիլլիս

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աղյուսակում գտնվում են կրկնօրինակման հիմնական հերոսներիը։

ԿերպարՌուսերեն
Քուփեր «Քուփ» ԲարտոնբյորգերՄարինա Բակինա
ՀարլիՄարիյա Բակինա
Բարտ ԲարտոնբյորգերՎիկտոր Բակին
Միլլդրեդ «Միլլի» ԲարտոնբյորգերԴարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
Տիկին ՄանսոնԴարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
ԼորնԴարյա Ֆրոլովա, Ժաննա Նիկոնովա (մի քանի սերիաներում)
Ֆիոնա ՄանսոնԵլենա Վոյնովսկայա
Դեննիս Լոուրենս ՉանԵլենա Վոյնովսկայա
Ֆիբի ՄարտԵլենա Վոյնովսկայա, Դարյա Ֆրոլովա (միայն կարճամետրաժ սերիաներում)

Միջազգային թողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Kid vs Kat -ը կարելի է տեսնել Disney XD և Disney Channel ալիքներով ամբողջ աշխարհում։

ԵրկիրԱլիք
Կանադա ԿանադաYTV
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆDisney XD
Ռումինիա ՌումինիաDisney Channel
Մոլդովա ՄոլդովաDisney Channel
Բուլղարիա ԲուլղարիաDisney Channel
Հունաստան ՀունաստանDisney XD
Ռուսաստան ՌուսաստանJetix Russia (2009 - 2010)
Ղազախստան ՂազախստանDisney Channel Russia
Քվեբեկ ՔվեբեկVrak.TV
Միացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունDisney XD
Իռլանդիա ԻռլանդիաDisney XD, RTE Two (The Den)
Պորտուգալիա ՊորտուգալիաDisney Channel
Շվեդիա ՇվեդիաDisney XD
Նորվեգիա ՆորվեգիաDisney XD
Ֆինլանդիա ՖինլանդիաDisney XD
Դանիա ԴանիաDisney XD
Սաուդյան Արաբիա Սաուդյան ԱրաբիաDisney XD
Գերմանիա ԳերմանիաDisney XD (Germany), Super RTL
Լեհաստան ԼեհաստանDisney XD
Մեքսիկա ՄեքսիկաDisney XD
Արգենտինա ԱրգենտինաDisney XD
Վենեսուելա ՎենեսուելաDisney XD
Բրազիլիա ԲրազիլիաDisney XD
Կոլումբիա ԿոլումբիաDisney XD
Էկվադոր ԷկվադորDisney XD
Պերու ՊերուDisney XD
Ուրուգվայ ՈւրուգվայDisney XD
Չիլի ՉիլիDisney XD, Canal 13
Ավստրալիա ԱվստրալիաNickelodeon, ABC 3
Նոր Զելանդիա Նոր ԶելանդիաNickelodeon
Ինդոնեզիա ԻնդոնեզիաGlobal TV
Նիդերլանդներ ՆիդերլանդներDisney XD
Ֆիլիպիններ ՖիլիպիններNickelodeon
Հնդկաստան ՀնդկաստանDisney XD
Իտալիա ԻտալիաDisney XD
Իսրայել ԻսրայելDisney Channel
Սերբիա ՍերբիաDisney XD, Disney Channel
Հարավային Կորեա Հարավային ԿորեաNickelodeon
Թուրքիա ԹուրքիաDisney XD, Disney Channelտ
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունDisney XD
Մալայզիա ՄալայզիաNickelodeon
Ճապոնիա ՃապոնիաDisney XD
Հոնկոնգ ՀոնկոնգTVB Jade

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]