120-ՊՄ-43 ականանետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
120-ՊՄ-43 ականանետ
Տեսակartillery model?
ԵնթատեսակՊՄ-38
Երկիր ԽՍՀՄ
ՊատերազմներՀայրենական մեծ պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

1943 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետ (ՊՄ-43) (ռուս.՝ ПМ-43), 120 միլիմետր տրամաչափի խորհրդային ականանետ։ Հարթափող կոշտ համակարգ է, որի լիցքավորումը կատարվել է փողաբերանի հատվածքից։ Տվյալ տիպի զենքերի ամենահաջող տարբերակներից մեկն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականանետը 1938 թվականի նմուշի 120-միլիմետրանոց գնդային ականանետի ձևափոխված տարբերակն է, որի արդիականացումը կատարել է կոնստրուկտորների կոլեկտիվը սերիական գործարանի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Կոտովի գլխավորությամբ 1943 թվականին։

Ականանետի կառուցվածքի տեխնոլոգիականության բարձրացումը նպաստել է արտադրության ծավալների բարձրացմանը, ինչի արդյունքում արդեն 1943 թվականին 120-միլիմետրանոց ականանետերի հաստիքային քանակը Կարմիր բանակի հրաձգային դիվիզիաներում 18-ից հասել է 21-ի[2]։

Մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը ակտիվորեն օգտագործվել է 1938 և 1941 թվականների նմուշի 120-միլիմետրանոց ականանետների հետ միասին։

Զենքը պատճենել է Չինաստանը որպես Type 53 ականանետ[3]։ Ավելի դիմացկուն, բայց ավելի ծանր տարբերակ է Type 55-ը, որը մշակել է Norinco[4]։ Եգիպտոսը նույնպես ստեղծել է իր արդիականացված տարբերակը՝ Helwan Model UK 2[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողի կառուցվածքը պարզեցվել է, ինչը թույլ է տվել կոտրված զարկանը փոխել առանց ականանետը քանդելու, ինչը ոչ միայն հարմար է, այլ նաև կարևոր է մարտական իրավիճակում։ Դրանից բացի, ականանետին ավելացվել են զույգ հարվածամեղմիչներ զսպանակի ավելի երկար ընթացով ու տատանվող նշանոցով։ Տատանվող նշանոցի ավելացումը պարզեցրել է հորիզոնական դիրք տալու մեխանիզմը։ Ինչպես նաև բարձրացել են ականանետի շահագործման ու մարտական բնութագրերը։

Ենթադրաբար միայն հետպատերազմյան ժամանակաշրջանում փողաբերանի հատվածում տեղադրվել է ապահովիչ կրկնակի լիցքավորման դեմ։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Крис Шант. Оружие пехоты: энциклопедия стрелкового оружия. / пер. с англ. М., «Омега», 2004. стр.205
  2. История Второй Мировой войны 1939—1945 (в 12 томах) / редколл., гл. ред. А. А. Гречко. Том 7. М., Воениздат, 1976. стр.99
  3. 3,0 3,1 3,2 3,3 «120 mm Type 53 mortar». Jane's Infantry Weapons 2002-2003. 1992 թ․ մարտի 15. էջեր 1295–1296.
  4. «NORINCO 120 mm Type 55 mortar». Jane's Infantry Weapons 2002-2003. 2001 թ․ հունիսի 4. էջեր 1295–1296.
  5. «Helwan 120 mm Model UK 2 heavy mortar». Jane's Infantry Weapons 2002-2003. 2001 թ․ հունիսի 4. էջեր 1617–1618.
  6. Military Balance 2017. — С. 201.
  7. Military Balance 2018. — С. 455.
  8. Military Balance 2017. — С. 210.
  9. Military Balance 2017. — С. 212.
  10. Military Balance 2017. — С. 224.
  11. Military Balance 2017. — С. 226.
  12. Military Balance 2018. — С. 453.
  13. Military Balance 2017. — С. 228.
  14. Military Balance 2018. — С. 488.
  15. Bhatia, Michael Vinai; Sedra, Mark (May 2008). Small Arms Survey (ed.). Afghanistan, Arms and Conflict: Armed Groups, Disarmament and Security in a Post-War Society. Routledge. էջ 66. ISBN 978-0-415-45308-0. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 «120 mm M-43 mortar». Jane's Infantry Weapons 2002-2003. 2001 թ․ հունիսի 4. էջեր 3682–3683.
  17. The Military Balance 2016, էջ 320
  18. «National inventories, Bangladesh». Jane's Infantry Weapons 2001-2002. 2000 թ․ նոյեմբերի 22. էջ 819.
  19. The Military Balance 2016, էջ 431
  20. The Military Balance 2016, էջ 239
  21. The Military Balance 2016, էջ 435
  22. The Military Balance 2016, էջ 436
  23. The Military Balance 2016, էջ 438
  24. The Military Balance 2016, էջ 393
  25. The Military Balance 2016, էջ 324
  26. The Military Balance 2016, էջ 449
  27. The Military Balance 2016, էջ 450
  28. The Military Balance 2016, էջ 400
  29. The Military Balance 2016, էջ 107
  30. Rottman, Gordon L. (1993). Armies of the Gulf War. Elite 45. Osprey Publishing. էջ 49. ISBN 9781855322776.
  31. Small Arms Survey (2012). «Blue Skies and Dark Clouds: Kazakhstan and Small Arms» (PDF). Small Arms Survey 2012: Moving Targets. Cambridge University Press. էջ 131. ISBN 978-0-521-19714-4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  32. US Department of Defense. «120mm M-1943 Mortar». North Korea Country Handbook 1997, Appendix A: Equipment Recognition (PDF). էջ A-91. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  33. The Military Balance 2016, էջ 265
  34. The Military Balance 2016, էջ 271
  35. The Military Balance 2016, էջ 454
  36. The Military Balance 2016, էջ 458
  37. The Military Balance 2016, էջ 276
  38. The Military Balance 2016, էջ 277
  39. The Military Balance 2016, էջ 406
  40. The Military Balance 2016, էջ 471
  41. The Military Balance 2016, էջ 289
  42. The Military Balance 2016, էջ 354
  43. The Military Balance 2016, էջ 478
  44. Gordon L. Rottman, Brian Delf. North Vietnamese Army Soldier 1958-75. London, Osprey Publishing Ltd., 2009. page 32
  45. The Military Balance 2016, էջ 297
  46. О военной помощи Грузии со стороны иностранных государств // «Зарубежное военное обозрение», № 6 (735), 2008. стр.94-95
  47. 120mm M-1943 Mortar // North Korea Country Handbook MCIA-2630-NK-016-97. U.S. Department of Defense, May 1997. page A-91
  48. Документы и материалы по истории советско-польских отношений. том 7 (1939–1943) / редколл., отв. ред. И. А. Хренов. М., «Наука», 1973. стр.369
  49. Документы и материалы по истории советско-польских отношений. том 7 (1939–1943) / редколл., отв. ред. И. А. Хренов. М., «Наука», 1973. стр.379

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • International Institute for Strategic Studies (February 2016). The Military Balance 2016. Vol. 116. Routlegde. ISBN 9781857438352.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]