Jump to content

.am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.am
.am դոմենային անվանման լոգոտիպ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն
Երկիր Հայաստան
Ներածում1994 օգոստոսի 26
TLD տիպվերին մակարդակի ազգային դոմեն
Կարգավիճակգործող
ՄատենավարAMNIC
ԿազմակերպիչԻնտերնետ հանրություն
ՆշանակումՀայաստանի հետ կապված օբյեկտներ
ԿառուցվածքԹույլատրվում է գրանցումը անմիջապես երկրորդ (վերին) մակարդակին
ՓաստաթղթերAM TLD policy
Վեճերի լուծումUDRP
Whois-սերվերwhois.amnic.net
Կայքինտերնետ.հայ

.am, Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ .am տիրույթում դոմեն կարող է գրանցել ցանկացած անձ՝ անկախ իր քաղաքացիությունից։ Դոմենի նվազագույն թույլատրելի երկարությունը 1 նշան է։ Աշխարհի ցանկացած մարդ կարող է գրանցել .am,. com.am, net.am, org.am դոմեն որոշակի վճարով։ Հայաստանի օրենքն արգելում է .am տիրույթի դոմենն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական նպատակներով կայքերի համար[1]։ Հայտնի բրենդների անուններով դոմենների ստեղծումը չի արգելվում։

.am-ի ռեեստրը վարում է ISOC-AM[2]՝ Ինտերնետ հանրության տեղական մասնաճյուղը:

Կարգավորող նշումներ՝

  • Աշխարհում ցանկացած մարդ վճարովի կարող է գրանցել .am, .com.am, .net.am, .org.am,
  • Յուրաքանչյուր տիրույթի անուն ենթակա է վերանայման: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր վերանայումը տևում է մոտ 2 կամ 3 աշխատանքային օր,
  • Հայաստանի օրենսդրությունն արգելում է իր դոմենային անուններն օգտագործել սպամի, պոռնոգրաֆիայի կամ ահաբեկչական կայքերի համար[1],
  • AM-NIC-ը տեղափոխվել է IPv6 հասցեների համատեղելիության՝ համաշխարհային DNS-ին համապատասխան,
  • Unicode-ի հետ համատեղելի անունները չեն տեղադրվի AM-NIC-ում, քանի դեռ IPv6-ի հետ կապված բոլոր խնդիրները չեն լուծվել:

Կիրառումը դոնային հաքերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

.am ccTLD-ի դոմենները վայելում են ժողովրդականություն՝ AM ռադիոյի հետ կապի (նման է .fm և .tv ccTLD-ներին) և «am» վերջացող անգլերեն բառեր կազմելու ունակության շնորհիվ, օրինակ՝ Instagram լուսանկարների փոխանակման բջջային ծառայությունն օգտագործում է հայկական դոմենային անվանումը՝ Instagr.am: Stre.am ծառայությունը օգտագործում է TLD-ը՝ իր օպերատիվ «Stream» բանալի բառը ձևավորելու համար: Ամերիկացի երաժիշտ և պրոդյուսեր will.i.am-ն դոմենն օգտագործում է իր կայքի համար։ TLD-ների նման ոչ սովորական օգտագործումը դոմեն անուններում կոչվում են դոմենի հաքեր:

Երկրորդ վերին մակարդակի դոմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ավելացվել է հայկական բարձր մակարդակի նոր դոմենային անուն՝ նախատեսված հայալեզու դոմենային անունների համար։ TLD-ն՝ .հայ («hy»), հայերենի էթնոսից։ Մեկնարկել է 2016 թվականին։

Գործընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը անդամակցում է CENTR-ին և RIPE NCC-ին։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • .am-ը ստեղծվել է 1994 օգոստոսի 26՝ INET-93 միջազգային համաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո։ Համաժողովում Հայաստանի պատվիրակն է եղել Իգոր Մկրտումյանը[3],
  • Ազգային դոմենով գրանցված առաջին հասցեն yerphi.am-ն է, որը 1994 թվականին գրացել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը[3],
  • .am-ով գրանցված հասցեների 60 %-ը Հայաստանից է, 19 %-ը՝ ԱՄՆ-ից, 6%-ը՝ Չինաստանից, 3%-ը՝ Ռուսաստանից[3],
  • .am-ի կառավարման ցանցային տեղեկատվական կենտրոնը ստեղծել է 13-ամյա Էդգար Դանիելյանը[3],
  • .am-ը կառավարող ICOS.am-ը նախաձեռնել և գործարկել է նաև հայատառ ․հայ դոմենը[3],
  • .am-ում, ըստ միջազգային չափանիշների, կարելի է գրանցել մինչև 63 նիշով դոմեն՝ օգտագործելով միայն լատինատառ փոքրատառերը, 0-9 թվերը և գծիկը[3],
  • .am-ում գրանցված ամենաերկար դոմենն ունի 40 նիշ, ամենակարճը՝ 1։ Ամենաերկարներից է՝ avstraliayievnorzelandiayhayoctem.am-y, ամենակարճերից՝ r.am-ը[3],
  • Ըստ 2024 թվականի տվյալների՝ .am-ում մեկ նիշով ազատ դոմեն չկա[3],
  • .am-ով ամենաթանկ դոմենը վաճառվել է չինական շուկայում և արժեցել է ավելի քան 150.000 դոլար[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «AM Registration Guidelines, paragraph 1». Amnic.net. 2009 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  2. «www.isoc.am». www.isoc.am. Վերցված է 2013-05-15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 30 փաստ .am-ի մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]