Փոլ Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգ Շոու
Big Show
Ռինգային անուն(ներ) Բիգ Շոու
Հսկա
Փոլ Ուայթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 200 կգ
Հայտարարվող հասակ 2,13 մ
Ծննդյան թվական փետրվարի 8, 1972 (43 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այկեն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մարզիչ Լարի Շարփ
Ջիմ Դագան
Գլեն Ռութ
Դեբյուտ 1995

Փոլ Դոնալդ Ուայթ կրտսեր (անգլ.` Paul Donald Wight, Jr., ծնվ.` փետրվարի 8, 1972թ.), առավել հայտնի Բիգ Շոու (Big Show) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և կինոդերասան։ Ներկա պահին հանդես է գալիս «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպությունում։

Մասնագիտական կարիերայում Ուայթն աշխարհի չեմպիոն եղել է 6 անգամ (2 անգամ WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոն, 2 անգամ WWF/E չեմպիոն, 1 անգամ ECW աշխարհի ծանրքաշային չեմպիոն և 1 անգամ աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ Ի հավելումն վերոնշյալ ծանրքաշային տիտղոսների` Ուայթը հաղթել է նաև WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատը 1 անգամ, Աշխարհի թիմային չեմպիոնատը 5 անգամ, WWE թիմային չեմպիոնատը 5 անգամ, 3 անգամ WWE հարդքոր չեմպիոնատը և 1 անգամ WWE Միջմայրցամաքային չեմպիոնատը։ Ուայթը «WWE»-ի պատմության մեջ երրորդ ըմբիշն է (Քուրտ Էնգլից և Էդջից հետո), ով կարիերայի ընթացքում հաղթել է ֆեդերացիայում գործող տղամարդկանց բոլոր տիտղոսները։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg