«Անի Պլազա Հոթել»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
("Ani_Conference_hall.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Gbawden մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/Files uploaded by Hayk.arabaget:)
«Անի» հյուրանոցն առաջին 16 հարկանի շենքն էր Երևանում։ Շինարարության սկզբնական արժեքը 3 միլիոն ռուբլի էր։ Նույն ժամանակաշրջանում [[Թբիլիսի]]ում «Իվերիա» հյուրանոցը կառուցվել էր 10 միլիոն ռուբլով, իսկ [[Բաքու|Ադրբեջանի մայրաքաղաքի]] «Բաքու» հյուրանոցը՝ 15 միլիոն ռուբլով։ [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)|Հայաստանի Կոմկուսի]] առաջին քարտուղար [[Անտոն Քոչինյան]]ը միջնորդեց, որպեսզի հյուրանոցի կառուցմանն աջակցի «Ինտուրիստ» կազմակերպությունը։ «Ինտուրիստ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իլյա Գևորգովի ջանքերով լրացուցիչ միջոցներ տրամադրվեցին, և շինարարության արժեքը կազմեց 5 միլիոն։
 
Շենքի կառուցման տարում (1970) «Անի» հյուրանոցի նախագիծն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության պատվոգրին՝ որպես տարվա լավագույն օբյեկտ։ Պաշտոնական բացման օրը «Ինտուրիստը» մեծ բանկետ էր կազմակերպել, պատվիրվել էին 10 ոսկյա կրծքանշաններ, որոնցից առաջինը տրվեց Անտոն Քոչինյանին։ Բացման օրը «[[Զվարթնոց միջազգային օդանավակայան|Զվարթնոց»]] օդանավակայանից շուրջ 200 հոգի՝ [[Լիբանան]]ից, [[Ֆրանսիա]]յից, [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանից]] ու այլ երկրներից եկավ «Անի» հյուրանոց։ «Անին» դառնում է Երևանում «Ինտուրիստի» երեք հյուրանոցներից մեկը՝ «[[Արմենիա (հյուրանոց)Մարիոթ|«Արմենիայի»]] և «[[Դվին (հյուրանոց)|Դվինի»]] հետ մեկտեղ։
 
1979 թվականին BB King-ն ու իր բենդը եկան Երևան։ Նրանք կանգ էին առել «Անի»-ում։ Հաճախ այստեղ էին մնում հայտնի ֆուտբոլիստներ, անգամ Մյունխենի «Բավարիան»։

Նավարկման ցանկ