Զբոսաշրջության համաշխարհային օր

1980 թվականից սկսած Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը սեպտեմբերի 27-ը նշում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր։ Զբոսաշրջության համաշխարհային օրը նշելու համար ընտրվել է այդ ամսաթիվը, քանի որ 1970 թվականին հենց այդ օրն է ընդունվել ՀԶԿ կանոնադրությունը։ ՀԶԿ կանոնադրության ընդունումը համարվում է համաշխարհային զբոսաշրջության զարգացման կարևորագույն փուլը[1]։ Այդ օրվա նպատակն է միջազգային հանրության իրազեկությունը բարձրացնել զբոսաշրջության դերի վերաբերյալ և ցույց տալ, թե ինչպես է այն ազդում համաշխարհային սոցիալ, մշակութային, քաղաքական և տնտեսական արժեքների վրա։ 2017 թվականին օրվա կարգախոսն էր «Կայուն զբոսաշրջությունը»։ 2018 թվականի կարգախոսն էր «Զբոսաշրջությունը և թվային փոխակերպումները»։ 1997 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ՀԶԿ տասներորդ համագումարի ժամանակ ՀԶԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց յուրաքանչյուր տարի նշանակել հյուրընկալ երկիր Զբոսաշրջության համաշխարհային օրը պատշաճ տոնելու համար։ 2003 թվականի հոկտեմբերին կազմակերպության Պեկինում կայացած 15-րդ համագումարի ժամանակ Ասամբլեան որոշեց Զբոսաշրջության համաշխարհային օրը նշել հետևյալ աշխարհագրական հերթականությամբ՝ 2006 թվականին Եվրոպայում, 2007 թվականին Հարավային Ասիայում, 2008 թվականին Ամերիկաներում, 2009 թվականին Աֆրիկայում և 2011 թվականին Միջին Արևելքում։ Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օր հռչակելու առաջարկը արել է նիգերացի Իգնատիուս Ամադուվա Ատիգբին։ 2009 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց այդ ներդրման համար։ Զբոսաշրջության համաշխարհային օրվա գույնը կապույտն է։ Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է համաշխարհային մասշտաբով ընդգծել զբոսաշրջության նշանակությունը: Բացի զբոսաշրջության տնտեսական ազդեցությունից, այն նաև մեծ դեր է խաղում երկրների սոցիալական, քաղաքական և մշակութային միջավայրի վրա ազդելու գործում[2]: Այս օրը նշելով՝ երկրները ձգտում են ընդգծել, որ զբոսաշրջությունը միայն եկամտի մասին չէ, այլև կապերի խթանման, բազմազան մշակույթների ըմբռնման և կայուն գործելակերպի խթանման։ Զբոսաշրջության համաշխարհային օրվա հյուրընկալող երկրները և թեմաները
| Տարի | Հյուրընկալող երկիր | Թեմա |
|---|---|---|
| 2024 | Զբոսաշրջություն և խաղաղություն[3] | |
| 2023 | Զբոսաշրջություն և կանաչ ներդրումներ[4] | |
| 2022 | «Զբոսաշրջության վերաիմաստավորում» | |
| 2021 | «Զբոսաշրջություն ներառական աճի համար»[5] | |
| 2020 | «Զբոսաշրջություն և գյուղական զարգացում»[6] | |
| 2019 | «Զբոսաշրջություն և աշխատատեղեր․ ավելի լավ ապագա՝ բոլորի համար»[7] | |
| 2018 | «Զբոսաշրջություն և թվային փոխակերպում»[8] | |
| 2017 | «Կայուն տուրիզմը՝ որպես զարգացման գործիք»[9] | |
| 2016 | «Զբոսաշրջություն բոլորի համար՝ խթանելով համընդհանուր մատչելիությունը»[10] | |
| 2015 | «1 միլիարդ զբոսաշրջիկ, 1 միլիարդ հնարավորություն»[11] | |
| 2014 | «Զբոսաշրջություն և համայնքային զարգացում»[12] | |
| 2013 | «Զբոսաշրջություն և ջուր. մեր ընդհանուր ապագայի պաշտպանությունը»[13] | |
| 2012 | «Զբոսաշրջություն և կայուն էներգիա. կայուն զարգացման խթան»[14] | |
| 2011 | «Զբոսաշրջություն՝ մշակույթներ կապող» | |
| 2010 | «Զբոսաշրջություն և կենսաբազմազանություն» | |
| 2009 | «Զբոսաշրջություն՝ տոնելով բազմազանությունը» | |
| 2008 | «Զբոսաշրջություն. արձագանք կլիմայի փոփոխության մարտահրավերին»[15] | |
| 2007 | «Զբոսաշրջությունը դռներ է բացում կանանց համար»[16] | |
| 2006 | «Զբոսաշրջությունը հարստացնում է»[17] | |
| 2005 | «Ճանապարհորդություն և տրանսպորտ. Ժյուլ Վեռնի երևակայությունից մինչև 21-րդ դարի իրականություն» | |
| 2004 | «Սպորտը և զբոսաշրջությունը՝ երկու կենդանի ուժ փոխըմբռնման, մշակույթի և հասարակությունների զարգացման համար» | |
| 2003 | «Զբոսաշրջությունը՝ որպես աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական ներդաշնակության շարժիչ ուժ» | |
| 2002 | «Էկոտուրիզմը՝ կայուն զարգացման գրավական» | |
| 2001 | «Զբոսաշրջություն՝ որպես քաղաքակրթությունների միջև խաղաղության և երկխոսության գործիք» | |
| 2000 | «Տեխնոլոգիա և բնություն. զբոսաշրջության երկու մարտահրավեր քսանմեկերորդ դարի սկզբին» | |
| 1999 | «Զբոսաշրջություն. համաշխարհային ժառանգության պահպանումը նոր հազարամյակի համար» | |
| 1998 | «Պետական-մասնավոր հատվածի գործընկերությունը՝ զբոսաշրջության զարգացման և խթանման բանալին» | |
| 1997 | - | «Զբոսաշրջությունը՝ քսանմեկերորդ դարի առաջատար գործունեություն աշխատատեղերի ստեղծման և շրջակա միջավայրի պաշտպանության համար» |
| 1996 | - | «Զբոսաշրջությունը՝ որպես հանդուրժողականության և խաղաղության գործոն» |
| 1995 | - | «ՀԶԿ. քսան տարի ծառայելով համաշխարհային զբոսաշրջությանը» |
| 1994 | - | «Որակյալ անձնակազմ, որակյալ տուրիզմ» |
| 1993 | - | «Զբոսաշրջության զարգացում և շրջակա միջավայրի պաշտպանություն. դեպի երկարատև ներդաշնակություն» |
| 1992 | - | «Զբոսաշրջությունը՝ որպես սոցիալական և տնտեսական համերաշխության և մարդկանց միջև հանդիպման աճող գործոն» |
| 1991 | - | «Հաղորդակցություն, տեղեկատվություն և կրթություն՝ զբոսաշրջության զարգացման ուղիներ» |
| 1990 | - | «Զբոսաշրջություն. չճանաչված ոլորտ, թողարկվելիք ծառայություն» |
| 1989 | - | «Զբոսաշրջիկների ազատ տեղաշարժը ստեղծում է մեկ աշխարհ» |
| 1988 | - | «Զբոսաշրջություն՝ կրթություն բոլորի համար» |
| 1987 | - | «Զբոսաշրջությունը զարգացման համար» |
| 1986 | - | «Զբոսաշրջությունը՝ որպես համաշխարհային խաղաղության կարևորագույն գործոն» |
| 1985 | - | «Երիտասարդական տուրիզմ. մշակութային և պատմական ժառանգություն խաղաղության և բարեկամության համար» |
| 1984 | - | «Զբոսաշրջությունը միջազգային փոխըմբռնման, խաղաղության և համագործակցության համար» |
| 1983 | - | «Ճանապարհորդությունն ու արձակուրդները բոլորի իրավունքն են, բայց նաև պարտականությունը» |
| 1982 | - | «Ճանապարհորդության հպարտություն. լավ հյուրեր և լավ տանտերեր» |
| 1981 | - | «Զբոսաշրջությունը և կյանքի որակը» |
| 1980 | - | «Զբոսաշրջության ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, խաղաղության և փոխըմբռնման գործում» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Tourism Day Celebrations | UNWTO».
- ↑ «World Tourism Day: Explore the history, significance and 2023 theme». CNBCTV18 (անգլերեն). CNBC. 2023 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. «World Tourism Day traces its origins to a special assembly held in Mexico City on the same date in 1970. During this gathering, the International Union of Official Travel Organizations (IUOTO) adopted the Statutes of the World Tourism Organization (UNWTO). Following this milestone, the UNWTO officially established World Tourism Day on September 27, 1980.»
- ↑ «World Tourism Day 2024». World Tourism Organisation.
- ↑ «World Tourism Day 2023». World Tourism Organisation.
- ↑ «World Tourism Day 2021: Tourism for Inclusive Growth». UNWTO.
- ↑ «World Tourism Day 2020: Tourism & Rural Development». UNWTO.
- ↑ «World Tourism Day 2019 | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2018: Sustainability & digital transformation in tourism | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2017 | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2016: Promoting Universal Accessibility | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2015 | Unwto».
- ↑ «World Tourism Day 2014: Tourism and Community Development | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2013: Tourism and Water: Protecting our Common Future | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2012: Tourism & Sustainable Energy: Powering Sustainable Development | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2008: Tourism: Responding to the Challenge of Climate Change | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2007: Tourism Opens Doors for Women | UNWTO».
- ↑ «World Tourism Day 2006 | UNWTO».