Ներսես Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Երիցյան
Ծնվել է փետրվարի 23, 1971(1971-02-23) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններ finance minister
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ներսես Հենրիկի Երիցյան (փետրվարի 23, 1971(1971-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Հենրիկի Երիցյանը ծնվել է 1971 թ. փետրվարի 23-ին, Երևանում։ 1988-93 թթ. սովորել և ավարտել է (գերազանցությամբ) Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետը՝ ստանալով մակրոտնտեսագետի որակավորում։

1993-95 թթ. եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի մակրոտնտեսության ամբիոնի ասպիրանտ (ասպիրանտուրան նույնպես ավարտել է գերազանցությամբ)։

1999 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1994-2003 թթ.՝ մասնագիտական ուսուցում տարբեր թեմաներով՝ հանրային, տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-94 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալական և առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ։
  • 1994-95 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական։
  • 1995-96 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ։
  • 1996-2001 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
  • 1998-2001 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։ 2001-2003 թթ.՝ ԱՄՀ-ի հոլանդական խումբը, ներառյալ Հայաստանը, ներկայացնող գործադիր տնօրենի խորհրդական։[1]
  • 2003 թվականից մինչև 2007 թ. հունիսի 8-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական և 2005 թվականից՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2007 թ. հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար[2]։ (նախարարությունը վերանվանվել է)։
  • 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարիչ[3]։
  • 2010 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող[4]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից[5]։
  • 2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով[6]։

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Համահեղինակ է «Ժամանակակից բանկային գործը Հայաստանում» դասագրքի («Կենտրոնական բանկի գործառնությունները և դրամավարկային քաղաքականությունը» գլուխ)։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ներսես Երիցյան

21 դեկտեմբերի 2010 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան

21 ապրիլի 2008 թ. - 17 դեկտեմբերի 2010 թ.
Հաջորդող
Տիգրան Դավթյան
Նախորդող
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ներսես Երիցյան

հունիսի 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
նախարարությունը վերանվանվել է, նույն ինքը որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]