Ռուբեն Հախվերդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Հախվերդյան | |
---|---|
Ռուբեն Հախվերդյանը Հարութ Փամբուկչյանի հետ Ազատության հրապարակում | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | քաղաքային ֆոլկլոր |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, գրող և կիթառահար |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Գործունեություն | սկսած 1968 թ. |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967) |
Պարգևներ | |
Կայք | rubenhakhverdian.com |
Ruben Hakhverdyan Վիքիպահեստում |
Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը[1]։
1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
Առաջին հեռուստաբեմադրությունն է Ի․ Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։
Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։
1985 թ. Փարիզում թողարկվել է Հախվերդյանի «Սիրո և հույսի երգեր» ձայնասկավառակը։ 1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Հարավսլավիայում, Իտալիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։
1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-1989 թվականներին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմում
- 2009 թվականին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ» ֆիլմում
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
- 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
- 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»[2] ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրո և հույսի երգեր . Փարիզ 1985թ. Վինիլ (LP)
- The Best of Ruben Hakhverdyan (1985)
- Ռուբեն, Լիլիթ և Վահան (1989)
- Ճակատագիր (1994)
- Կեսգիշեր (1997)
- Սա Երևանն է (1997)
- Երգը նաև աղոթք է (2000)
- Երգ (2000)
- Anthology (2001)
- 0-100 տարեկան երեխաներին (2002)
- Որ սարերը չմնան անտեր (2014)
- Testament (2017)
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր սիրո աշունը
- Հեքիաթ (Ճերմակ ձիս)
- Կուրորտային սեր
- Ես հիշում եմ
- Աշուն
- Ես սպասում եմ քեզ հայրիկ
- Խմբակային լուսանկար
- Հին ընկեր
- Ռեքվիեմ
- Երնեկ թե այս նոր տարին
- Իմ փոքրիկ ընկեր
- Իմ քաղաք
- Իրիկուն
- Կեսգիշեր
- Ծառը
- Եթե իմանայիր
- Իմ անիծյալը
- Կապույտ նժույգներ
- Հոգու հաշտություն
- Արամիկ
- Չի կարելի
- Գիշերվա աստղազարդ նկարում
- Հանգչի լռությունը
- Ջանիման
- Նախագահական ընտրություններ
- Սարդոստայն
- Շաբաթվա օրերը
- Տխուր սատանա
- Ուրվականը
- Սա Երևանն է
- Իմ տունն անիվների վրա
- Կենսագրություն
- Կիթառ
- Բարի լույս տիկին Արուս
- Խոսքեր
- Եվ իջավ իրիկուն
- Երբ չկային բարձրահարկ շենքեր
- Արտագաղթ
- Օ սա իմ հին փողոցն է
- Որ սարերը չմնան անտեր
- Նավակ
- Մենակ ճամփորդ եմ
- Որքան արագ է պտտվում
- Ես ու լուսինը միասին
- Փոքրիկ իշխան
- Դեղին այգին
- Քա ճամփան
- Լուռ քայլում էր տղան
- Գազանանոց
- Շները
- Եզը
- Սպիտակ աղավնին
- Տես պատուհանից այն կողմ
- Երջանկություն
- Շոգ կիրակի
- Ձյուն
- Կանչիր ինձ քո դղյակը
- Նա է միակ իմ սերը
- Շատախոս անձրև
- Սիրուն կռունկ
- Շիրիմիս վրա
- Երևանի գիշերներում
- Սարերի քամին
- Երազ
- Այս աշխարհը
- Աշնանային էլեգիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արզաքանյան, Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ, ISBN 978-9939-9046-0-3:
- Խոսքեր։ [Երգարան] / Ռ․ Հախվերդյան․ 138 էջ։
- 0-100 տարեկան երեխաներին / Ռ․ Հախվերդյան․ Երևան, 2002։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin». imusic.am. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Հախվերդյան
- Սկավառակագրություն՝ երգերով
- Ռուբեն Հախվերդյանի և Արտավազդ Բայաթյանի հարցազրույցը
- Ռուբեն Հախվերդյան. Հայ երգարվեստի դժբախտությունը թուրքական ելևէջներն են և Երգի պետական թատրոնը
- Հայերն անգամ անկողնում ռուսերեն են խոսում. Ռուբեն Հախվերդյան Արխիվացված 2023-01-16 Wayback Machine
- Ռուբեն Հախվերդյանն իր երգերը չի սիրում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ երգիչներ
- Հայ կիթառահարներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ հասարակական գործիչներ