Մոնժուիկի մոգական շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
շատրվան
Մոնժուիկի մոգական շատրվան
կատ.՝ Font màgica de Montjuïc
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Շինության տեսակշատրվան
Նախագծի հեղինակԿառլոս Բուիգաս
Քարտեզ
Քարտեզ

Մոնժուիկի մոգական շատրվան (կատ.՝ Font màgica de Montjuïc[1] իսպ.՝ Fuente mágica de Montjuic), գտնվում է Բարսելոնայի (Իսպանիա) Մոնժուիկ բլրի վրա։

Մեծ շատրվանը կառուցվել է Բարսելոնայում 1919 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ, ֆուտուրիստական ոճով, էլիպսաձև նախագծով։ Կառուցվել է ինժեներ Կառլոս Բուիգասի կողմից։

Մինչև 1992 թվականը կառույցը գործել է առանց վերանորոգման` ուրախացնելով Կատալոնիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։ Սակայն 1992 թվականի Օլիմպիական խաղերից առաջ որոշեցին շատրվանը դարձնել քաղաքի խորհրդանիշերից մեկը` ավելացնելով երաժշտական ձևավորում։

3000-ից ավելի աշխատողներ իրականացրել են լայնածավալ ծրագիրն ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Իսպանիայի հրապարակի երկու աշտարակներից դեպի շատրվան կան լուսավորված կասկադներ։ Ջրատարածքի մոտ բոլոր կողմերում հնչում է նրբագեղ երաժշտություն, որի ներքո ջրի 3620 շիթերը կարծես թե պարում են։ Մեկ տարվա ընթացքում Մոնժուիկ է այցելում ավելի քան 2,5 միլիոն մարդ։

Սկզբում մոտ 20 հոգի ներգրավված էր շոուի սպասարկման մեջ։ Նրանք կարգավորում էին ջրի հոսքը, երաժշտությունը և լույսերը։ Հետագայում այդ գործընթացները դարձան ինքնակարգավորվող։

Շատրվանն աշխատում է ըստ հետևյալ ժամանակացույցի.

  • Ապրիլի 30-ից մինչև սեպտեմբերի 30-ը` հինգշաբթիից մինչև կիրակի, 21:00 – 23:30 (երաժշտական շոու՝ 21։00, 21։30, 22։00, 22։30 և 23։00)։
  • Հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը` ուրբաթ և շաբաթ օրեր, 19։00 – 21։00 (շոու՝ 19։00, 19։30, 20։00, 20։30 և 21։00)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaume Fabre, Josep M. Huertas e Inmaculada Julián. «Fuente Mágica. Fuente luminosa». Consultado el 3 de febrero de 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնժուիկի մոգական շատրվան» հոդվածին։