Մեդեա Ամիրանաշվիլի
| Մեդեա Ամիրանաշվիլի | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 10, 1930[1] Շորապան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 2, 2023 (93 տարեկան) |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և երգչուհի |
| Երգչաձայն | սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
| Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Մեդեա Ամիրանաշվիլի (վրաց.՝ მედეა ამირანაშვილი , սեպտեմբերի 10, 1930[1], Շորապան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 2023), վրացի օպերային երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդեա Ամիրանաշվիլին ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 10-ին Վրաստանի Շորապանի գյուղում (այժմ՝ Իմերեթի մարզ, Վրաստան, այլ տվյալներով՝ ծնվել է Թբիլիսիում), օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պետրե Ամիրանաշվիլու և երգչուհի Նադեժդա Ցոմայայի ընտանիքում[2]։
1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, որտեղ սովորել է Ալեքսանդր Ինաշվիլու և Օլգա Շուլգինա-Բախուտաշվիլու մոտ։ 1951-1954 թվականներին եղել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայի մենակատար։
1954 թվականից Մեդեա Ամիրանաշվիլին եղել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար։
Մեդեա Ամիրանաշվիլին համերգներում ելույթ է ունեցել նաև որպես կամերային երգչուհի։
Համերգային շրջագայություններով մեկնել է Լեհաստան, Չեխոսլովակիա, Ռումինիա, ԳԴՀ, Հունգարիա, Բուլղարիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Կանադա[2]։
1972 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։
1991-2006 թվականներին եղել է Քութայիսի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Մեդեա Ամիրանաշվիլին եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Պետրե Ամիրանաշվիլի (1907-1976), օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)
- Մայրը՝ Նադեժդա Ցոմայա (1904-1973), օպերային երգչուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)
- Ամուսինը՝ Օթար Պարուլավա, քանդակագործ
- Դուստր՝ Մարինե Պարուլավա, երգչուհի
Կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոկալիստների Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի մրցանակակիր (2-րդ մրցանակ, 1960)
- Մադամ Բատերֆլայի դերերգի լավագույն կատարման միջազգային մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, 1970, Օսակա)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[2][3]
- Վրացական ԽՍՀ Զ. Փալիաշվիլու անվան պետական մրցանակ (1971)
- «Պատվո նշան» շքանշան
- Զուրաբ Անջափարիձեի անվան մրցանակ
- Քութայիսի պատվավոր քաղաքացի[4]
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաիսի», Զաքարիա Փալիաշվիլի - Մարո[2]
- «Աբեսալոմ և Էթերի», Զաքարիա Փալիաշվիլի - Էթերի, Մարիխա
- «Մինդիա», Օթար Թաքթաքիշվիլի - Մզիա
- «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի - Տատյանա
- «Իոլանտա», Պյոտր Չայկովսկի - Իոլանտա
- «Պիկովայա դամա», Պյոտր Չայկովսկի - Լիզա
- «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի - Վիոլետա
- «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի - Լեոնորա
- «Աիդա», Ջուզեպպե Վերդի - Աիդա
- «Օթելլո», Ջուզեպպե Վերդի - Դեզդեմոնա
- «Դոն Կառլոս», Ջուզեպպե Վերդի - Ելիզավետա
- «Բոհեմ», Ջակոմո Պուչչինի - Միմի
- «Մադամ Բատերֆլայ», Ջակոմո Պուչչինի - մադամ Բատերֆլայ
- «Ֆաուստ», Շառլ Գունո - Մարգարիտա
- «Նանա», Ռ. Գաբիչվաձե - Նանա
- «Լելա», Ռևազ Լագիձե - Լելա
- «Ալեկո», Սերգեյ Ռախմանինով - Զեմֆիրա
- «Լոենգրին», Ռիխարդ Վագներ - Էլզա
- «Պայացներ», Ռուջերո Լեոնկավալո - Նեդա
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Том 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 год
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт. (стр 616)
- ↑ «Победившая соловья (Медея Амиранашвили)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
| ||||||
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 2023 մահեր
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացի երգչուհիներ
- Վրացի մանկավարժներ
- Վրացի սոպրանոներ
- Վրացի օպերային երգիչներ