Պետրե Ամիրանաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրե Ամիրանաշվիլի
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 16, 1907(1907-11-16)
Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 1976(1976-11-26) (69 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Պետրե Վառլամի Ամիրանաշվիլի (նոյեմբերի 16, 1907(1907-11-16), Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1976(1976-11-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի սովետական օպերային արտիստ (բարիտոն)։

Ծնվել է նոյեմբերի 3 (16)-ին։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1931 թվականից աշխատում է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1933 թվականին երգել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, հետագայում հյուրախաղերով հանդես է եկել Երևանում։ ՀԽՍՀ Գերագույն սովետի հրամանագրով 1970 թվականին Ամիրանաշվիլին շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ Դերերգերից են՝ Ավթանդիլ (Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Սուրման, Քիագո, էնգիչար (Փալիաշվիլա «Աբեսալոմ և էթերի», «Դաիսի», «Լաթավրա»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ամոնասրո (Վերդիի «Աիդա») և այլն։ Ելույթներ է ունենում նաև որպես կամերային երգիչ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Նադեժդա Ցոմայա (1904-1973), օպերային երգչուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1943)
  • Դուստրը՝ Մեդեա Ամիրանաշվիլի (1930-2023), օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Թոռ՝ Մարինե Պարուլավա, երգչուհի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 320