Ռևազ Լագիձե
Ռևազ Լագիձե | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ რევაზ ლაღიძე |
Ծնվել է | հուլիսի 10, 1921[1] Բաղդաթ, Իմերեթի մարզ, Վրաստան |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1981[1] (60 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Revaz Lagidze Վիքիպահեստում |
Ռևազ (Ռեզո) Իլյայի Լագիձե (վրաց.՝ რევაზ ლაღიძე, 10 հուլիսի, 1921, Բաղդաթի, Քութայիսի շրջան - 16 հոկտեմբերի, 1981, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), վրացի կոմպոզիտոր։ Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռևազ Լագիձեն ծնվել է 1921 թվականի հուլիսի 10-ին Վրաստանի Քութայիսի շրջանի Բաղդաթի գյուղում[2]։
1948 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը։ Եղել է Անդրեյ Բալանչիվաձեի աշակերտը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1940 թվականին։ Կինոյում նրա առաջին աշխատանքը եղել է 1951 թվականին նկարահանված «Տասնմեկ գագաթների գրոհը» վավերագրական ֆիլմը։
1941-1945 թվականներին եղել է Վրաստանի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, իսկ 1945-1949 թվականներին որպես ջութակահար աշխատել է Վրացական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում։ 1962 թվականից եղել է Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտի երաժշտության ամբիոնի վարիչ։
1964 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։
Ռևազ Լագիձեի ստեղծագործությունների մեջ մեծ տեղ են գրավում երգերը։ Բանաստեղծ Պյոտր Գրուզինսկու հետ համագործակցությամբ գրել է հանրահայտ «Թբիլիսո» երգը։ Գրել է երաժշտական կատակերգություններ, սիմֆոնիկ ու կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Ստեղծել է նաև դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ, բեմադրությունների ու ֆիլմերի երաժշտություն։
Ռևազ Լագիձեն գրել է «Լելա» օպերան (առաջին անգամ բեմադրվել է 1973 թվականին Մեդեա Ամիրանաշվիլու, Զուրաբ Անջափարիձեի, Տարիել Չիչինաձեի, Շոթա Չանկվետաձեի, Էլզա Գարսևանիշվիլու մասնակցությամբ)։
Ռևազ Լագիձեն մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 - Վրացական ԽՍՀ պետական մրցանակ «Լելա» օպերայի համար
- 1967 - Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ[2]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թբիլիսիի երաժշտական դպրոցներից մեկը կրում է Ռևազ Լագիձեի անունը,
- Թբիլիսի մանկավարժական ինստիտուտում, որտեղ Ռևազ Լագիձեն դասավանդել է շուրջ 20 տարի, սահմանվել է նրա անվան մրցանակ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է հետևյալ ֆիլմերի երաժշտությունը.
- 1951 - Տասնմեկ գագաթների գրոհը (վավերագրական)
- 1953 - Անհնազանդ այծիկը (անիմացիոն)
- 1954 - Մզեչաբուկի (անիմացիոն)
- 1955 - Կախարդական սրինգ
- 1957 - Արևոտ երկրում (վավերագրական)
- 1957 - Վերջինը Սաբուդարայից
- 1959 - Շնաձկան ատան
- 1959 - Նինո
- 1959 - Ծաղիկ ձյան վրա
- 1960 - Ընդհատված երգ (Prerusená piesen ԽՍՀՄ, Չեխոսլովակիա)
- 1961 - Բարի մարդիկ
- 1961 - Մի երկնքի տակ
- 1961 - Աղավնիներ
- 1961 - Իշխանուհի Մայա
- 1961 - Որմնանկար
- 1961 - Աղքատի պատմությունը
- 1963 - Ո՞վ կսանձահարի ձիուն
- 1964 - Լեռների օրենքը
- 1965 - Խևսուրական բալլադ
- 1967 - Իմ ընկեր Նոդարը
- 1968 - Շղթայված կղզի (Chained Island)
- 1968 - Տագնապ
- 1969 - Սպասում
- 1971 - Ջրասույզ քաղաքը որոնողները
- 1971 - Քո ձեռքերի ջերմությունը
- 1974 - Գիշերային այց
- 1974 - Հսուն ողկույզներ
- 1976 - Մաքուր ջրի քար
- 1977 - Հեքիմի աշակերտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 Ռևազ Լագիձեն kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 10 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1981 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի կոմպոզիտորներ
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ