Մասնակից:Atheist Armenian/Ավազարկղ8
Գյուղ | ||
---|---|---|
Ջաջուռ | ||
Երկիր | Հայաստան | |
Ենթարկում | Ախուրյան համայնք | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ախուրյան համայնք|Ախուրյան | |
Վարչական ղեկավար | Հրաչ Ռաֆայելյան[1] | |
Հիմնադրված է | 1828[2] թ. | |
Այլ անվանումներ | Ճաճուռ[3], Շատջուր[3] | |
Մակերես | 24,7[2] կմ² | |
Կլիմայի տեսակ | ցուրտ | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 779[4] մարդ (2024[4]) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ (Հայ առաքելական եկեղեցի) | |
Տեղաբնականուն | ջաջուռցիներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2622[2] | |
|
Ջաջուռ (կոչվել է նաև՝ Ճաճուռ, Շատջուր), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, մարզկենտրոն Գյումրի քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, բլրապատ վայրում[3]։ Վարչական տարածքը կազմում է 2416,21 հեկտար, բնակչությունը 779 մարդ (2024)[4]:
Աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Շիրակի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում՝ ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա[4]։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի կրաքարի, սև տուֆի և գորշ ածուխի[5] պաշարներ[3]։ Գործում է խճաքարի արտադրություն[2]։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հայտնի է իր խմելու ջրի և սառնորակ աղբյուրների հարուստ պաշարով[2]։ Գյուղն ունի արհեստական ջրամբար[4]։
Ջաջուռ գյուղում Ջաջուռ գետին միանում է Ջրհանձոր գետակը, որը սկիզբ է առնում Շիրակի լեռների հարավային լանջերից[6]։
Կլիմայական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման ցուրտ է, մթնոլորտային տեղումները՝ բավարար էին[3], այժմ՝ սակավ[4]։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը[4]։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ[4]։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան դեկորատիվ ծառեր[3]։ Գյուղի տարածքում հանդիպում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակներ, որոնցից մի քանիսը էնդեմիկ է Հայաստանում, կան նաև այնպիսինները, որոնք հանդիպում են միայն Ջաջուռում[7]։
- Կուրկուրան հիասքանչ - վտանգված տեսակ է։
- Պարակար նոսրածաղիկ - հանդիպում է միայն Ջաջուռի լեռնանցքում։
- Տերեփուկ հայաստանյան - վտանգված, էնդեմիկ տեսակ է։
- Սինձ հայկական - վտանգված, էնդեմիկ տեսակ է։
- Սոխ ժայռի - հանդիպում է Ջաջուռի լեռնանցքում, վտանգված տեսակ է։
- Թաղաղու ղրիմյան - հանդիպում է Ջաջուռի լեռնանցքում, վտանգված տեսակ է։
- Նրբագեղ Կուրկուրան - հանդիպում է միայն Ջաջուռում։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում հանդիպում է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Հայկական մորեխը, որը էնդեմիկ միջատ է Հայաստանում[7]։
Թուրքական կապտաթիթեռ (Հայաստանի Կարմիր գիրք)[7] - հանդիպում է Ջաջուռի լեռնանցքում
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, Արևմտյան Հայաստանի Մուշի և Խնուսի գավառներից տեղահանված հայ գաղթականների կողմից[3][2]։ Հիմնադրման օրվանից գյուղը կոչվել է Ջաջուռ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ[3]։ Գյուղում է տեղակայված եղել տարածաշրջանի հիվանդանոցը, դատարանը և «Դուզքենդի շրջանի գլավնու նստավայրը»[2]։ 1937 թվականի դեկտեմբերի 31-ին մտել է Ախուրյանի շրջանի մեջ[3][8]։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից գյուղում եղել են զգալի ավերածություններ[3][2]։ 1995 թվականի դեկտեմբերի 4-ին մտել է Հայաստանի Շիրակի մարզի մեջ[3]։ 2017-2021 թվականներին մտել է Շիրակի մարզի խոշորացված Մարմաշեն համայնքի մեջ։
Գյուղի տարածքում 19-րդ դարում կառուցվել է երկաթուղու թունելը, որի երկարությունը 2 կմ է[4]։
Ջարդի ձոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ Յաղուբ Շևքի փաշայի ղեկավարությամբ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) ուղղությամբ շարժվող թուրքական «Կարս» զորամասի 2-րդ զորախումբը (XI կովկասյան հետևակային դիվիզիան, հրամանատար՝ Ջամիլ-Ջավադ բեյ և մի շարք հրետանային ու այլ առանձին զորամասեր)՝ մայիսի 20-ին գրավում է Ջաջուռը, որի բնակչությունը Ալեքսանդրապոլի գավառի բնակչության հետ միասին կոտորվել է Հերհերի ձորում (Ջարդի ձոր)։ 1920 թվականի նոյեմբերին քեմալական Թուրքիայի զորքերը երկրորդ ջարդն են իրագործել Ջարդի ձորում, որի արդյունքում զոհվել է շուրջ 50 գյուղից մոտավորապես 12000 մարդ։ Թուրքերը այս ձորն են բերել ու զանգվածաբար գնդակահարել, սրախողխող արել և ժայռերից գլորել են ձորը Ալեքսանդրապոլից, մոտակա գյուղերից և Ղարաքիլիսայի գյուղերից բազմահազար խաղաղ բնակիչների՝ հիմնականում կանանց ու երեխաների։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը հայեր են[2]։ 2022 թվականի տվյալներով գյուղում բնակվում է 712 մարդ[2]։ Ներկայումս գյուղն ունի 30 անօթևան ընտանիքներ[2]։
1831 թվականին ուներ 486, 1897 թվականին՝ 1517, 1926 թվականին՝ 797, 1939 թվականին՝ 1092, 1959 թվականին՝ 818, 1970 թվականին՝ 887, 1979 թվականին՝ 742, 1989 թվականին՝ 563 հայ բնակիչ[3][8]։
Տարի | 1831[3][8] | 1873[8] | 1886[8] | 1897[3][8] | 1904[8] | 1914[8] | 1914[8] | 1916[8] | 1919[8] | 1922[8] | 1926[3][8] | 1931[8] | 1939[3][8] | 1959[3][8] | 1970[3][8] | 1979[3][8] | 1989[3][8] | 2001 | 2011 | 2019 | 2022[2] | 2023[9] | 2024[4] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 486[3][8] | 1011[8] | 1357[8] | 1517[3][8] | 1795[8] | 2540[8] | 1947[8] | 1983[8] | 2300[8] | 1011[8] | 797[3][8] | 862[8] | 1092[3][8] | 815[3][8] | 887[3][8] | 742[3][8] | 563[3][8] | 824 | 830[10] | 740 | 712[2] | 660[9] | 779[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տները քարակերտ են, մեծագույն մասը՝ թեք տանիքով[3]։ Խմելու ջուրը բերված է 2 կմ հեռավորությունից[3]։ Գյուղը գազաֆիկացված չէ[2]։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է[2], որի հիմնական ուղղությունը երկրագործությունն է[4]։ Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ[3][4]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից է եղել Ջաջուռի կրի գործարանը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաջուռ գյուղում է ծնվել տաղանդավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը (1928-1975), որի տուն-թանգարանը գյուղում կառուցվել է 1982 թվականին[3][4]։ Տուն-թանգարանում ներկայացված են նրա հայտնի աշխատանքները[4]։ Իտալացի մասնագետների ջանքերի շնորհիվ 2009 թվականին վերականգնվել և տուն-թանգարանում է տեղադրվել նրա «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, պոլիկլինիկա, կենցաղսպասարկաման տաղավար[3][4]։ Այժմ ունի՝ միջնակարգ դպրոց և բուժամբուլատորիա[4]։ Գյուղում չկա սպորտային դահլիճ, համայնքային կենտրոն[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը ունեցել է ծխական դպրոց, որի հիմքի վրա 1870 թվականին բացվել է տարածաշրջանի միջնակարգ դպրոցը[3], որտեղ հաճախել են շրջակա յոթ գյուղերի երեխաները[2]։ Գյուղի դպրոցում 1941 թվականին աշխատել է մանկավարժ Մկրտիչ Խանզադյանը[11], իսկ 1944 թվականից հետո՝ մանկավարժ Արամայիս Գևորգյանը[12]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերված է[2]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինաս Ավետիսյան (1928-1975), գեղանկարիչ[3][2][4]։
- Աշոտ Ավդալյան, բանաստեղծ[2]։
- Աշոտ Գրիգորյան, գեներալ[2]։
- Նիկոլայ Գրիգորյան, գեներալ[2]։
- Դավիթ Գևորգյան (1960-1992), ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվ-մահապարտներ» գումարտակի անդամ։
- Թաթոս Գևորգյան (1956-2018), ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, «Արամ Մանուկյան» ջոկատի հրամանատար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ». shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 «Ջաջուռ» (PDF). shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 389 — 804 էջ։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 «Ջաջուռ» (PDF). shirak.mtad.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Գորշ ածուխի մասին Հայկական հանրագիտարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 103 — 150 էջ։
- ↑ 7,0 7,1 7,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 «Ջաջուռ (Շատջուր) գյուղի և Ջաջուռավան կայարանի բնակչությունը 1831-1931 թթ». aniarc.am. 2021 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 «Շիրակի մարզ» (PDF). armstat.am. 2019 թ․. Վերցված է 2024 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987: