Մկրտիչ Խանզադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանզադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մկրտիչ Խանզադյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Լուսաղբյուր, Հայաստան |
Մահացել է | 2013[1] |
Մահվան վայր | Բյուրեղավան, Կոտայքի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Մկրտիչ Մինասի Խանզադյան (1923, Լուսաղբյուր, Հայաստան - 2013[1], Բյուրեղավան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկրտիչ Խանզադյանը ծնվել է 1923 թվականին, Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղում։ 1941 թվականի հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը և կարճ ժամանակ աշխատել Ջաջուռի դպրոցում։ 1942 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ 1942 թվականի դեկտեմբերի 1-ին ծառայել է 409-րդ հայկական դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ Մասնակցել է Մազդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ 1943 թվականի մայիսին տեղափոխվել է 65-րդ բանակի 413-րդ հրաձգային դիվիզիայի 982-րդ հրետանային գնդում` որպես տեղանքագրող-հաշվարկող զինվոր, որը մարտական փառավոր գործողություններով Տուլայի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերից հասել է Բալթիկ ծովի ափերը և 1945 թվականի մայիսի 9-ին դիմավորել է մեծ հաղթանակը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինգստ քաղաքի գրավումով։ Անցել է Մոգիլև, Բոբրույսկ, Մինսկ, Վարշավա, Գդանսկ քաղաքների ազատագրման, Սոժ, Նարև, Օդեր գետերի անցման ծանր մարտերով։ 1944 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Մինչև պատերազմի ավարտը ու դրանից հետո էլ նա մնացել է այդ զորամասում[2]։
Արժանացել է «Կարմիր աստղ» շքանշան, «Խիզախության համար» երկու մեդալների, «Վարշավայի ազատագրման համար» և այլ պարգևների։ Արժանացել է նաև Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերի և «Հայրենական պատերազմի» շքանշանի[2]։
Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, ընդունվել և ավարտել Հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, եղել նույն դպրոցի տնօրեն։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Կոտայքի շրջան։ Նախ աշխատել է Արզնիի գիշերօթիկ դպրոցում` որպես ուսմասվար, ապա՝ Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն[2]։
1990 թվականին անցել է կենսաթոշակի։
Կենսաթոշակի անցնելուց հետո հեղինակել է 2 գիրք` «Իմ հայրենի գյուղը` Փամբակի Լուսաղբյուրը»[3] և «Հիշողություններ վառոդահամ խրամատներից»։ Գիտական հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում։ Իր իննսունամյակի նախօրյակին մասնակցել է համայնքի հասարակական աշխատանքներին[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կարմիր աստղ» շքանշան
- «Խիզախության համար» կրկնակի մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Հայրենական պատերազմի» շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր։ Երևան, «Հրազդան» հրատարակչություն, 2000[5]։
- Հիշողություններ վառոդահամ խրամատներից։ Երևան, «Զանգակ-97», 2002[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Խանզադյան Մկրտիչ Մինասի (Սպիտակ, 1971-1977 թթ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Խանզադյան, Մկրտիչ Մինասի (2000). Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր. Երևան: Հրազդան հրատարակչություն. ISBN 978-99930-73-29-1.
- ↑ «Խանզադյան Մկրտիչ». byureghavan.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Խանզադյան, Մկրտիչ Մինասի (2000). Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը։ Փաստա-վավերագրական հուշեր. Հրազդան. ISBN 978-99930-73-29-1.
- ↑ Խանզադյան, Մկրտիչ Մինասի (2002). Հիշողություններ վառոդահամ խրամատներից. Երևան: Զանգակ-97. ISBN 978-99930-2-411-8.