Թաթոս Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թաթոս Ռաֆիկի Գևորգյան
նոյեմբերի 27, 1956(1956-11-27) - փետրվարի 21, 2018(2018-02-21) (61 տարեկան)
ԾննդավայրՋաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Զորամաս«Արամ Մանուկյան» ջոկատ
ՊաշտոնՀրամանատար
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Երասխի ինքնապաշտպանություն, Ջերմուկի սահմանների պաշտպանություն, Այգեպարի և Ոսկեպարի պաշտպանական գործողություններ, Արցախի Հանրապետության Իվանյանի, Վարանդայի և Շուշիի ազատագրում, Մարտակերտի ինքնապաշտպանություն։
ԿրթությունՄիսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, Մինաս Ավետիսյանի անվան Ջաջուռի միջնակարգ դպրոց, ՀԱՊՀ և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Պարգևներ
«Վազգեն Սարգսյան» մեդալ

Թաթոս Ռաֆիկի Գևորգյան (նոյեմբերի 27, 1956(1956-11-27), Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2018(2018-02-21), Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, «Արամ Մանուկյան» կամավորական ջոկատի հրամանատար։ Ազատամարտիկ Դավիթ Գևորգյանի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթոս Գևորգյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում, ատաղձագործ Ռաֆիկ Գևորգյանի ընտանիքում։ Նրա պապը՝ Միսակ Գևորգյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և զոհվել է մարտերից մեկում։ Նախնական կրթությունը ստացել է Ջաջուռի միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 1979 թվականին ավարտել է Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը, ապա Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 18 տարի աշխատել է «Երևանշին» տրեստում, զուգահեռ` 1984 թվականից աշխատել է դեղատների Գլխավոր վարչությունում («Արֆարմացիա»)։ 1983-1986 թվականներին սովորել և ավարտել է ՀԿԿ Կենտկոմի Մարքսիզմ-Լենինիզմի Համալսարանի կուսակցական տնտեսական ակտիվի ֆակուլտետը։ 2006 թվականի օգոստոսի 1-ից աշխատել է «Ալֆա ֆարմ» ընկերությունում։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթոս Գևորգյանը իր մարտական ուղին սկսել է 1988 թվականից՝ Հ.Ա.Բ. «Արամ Մանուկյան» ջոկատից, որպես հրամանատար։

1990 թվականին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանությանը, պաշտպանել է Ջերմուկի և Ջերմաջուրի սահմանները, Այգեպարի և Ոսկեպարի ինքնապաշտպանական գործողություններին։

1991 թվականին տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ և 1992 թվականին ընդգրկվել «Արամո 114» ջոկատում և մասնակցել Իվանյանի, Վարանդայի և Շուշիի ազատագրմանը։

1993 թվականին մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի ինքնապաշտպանական մարտական գործողություններին, Հաթերքի, Մեծշենի ազատագրմանը։

Թաթոս Գևորգյանը մահացել է 2018 թվականի փետրվարի 21-ին Երևանում։ Հուղարկավորվել է փետրվարի 23-ին Ջաջուռ գյուղում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հ.Ա.Բ.» հասարակական կազմակերպություն, մարտական ուղի
  • Արծվանիստ Զեյթուն, Լևոն Սողոմոնյան, 2007թ., էջ 508