Մասնակից:Մարի Նահապետյան 555/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախյան երկրորդ պատերազմ կամ հայ-ադրբեջանական պատերազմ,սկսվել է 2020թվականի սեպտեմբերի 27-ին,ավարտվել նոյեմբերի 9-ին զինադադարի համաձայնագրով:Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցրել է հրթիռահրետանային հարվածներ և զանգվածաբար կիրառել հարվածային անօդաչու թրչող սարքեր ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը,քաղաքացիական ենթակառուցվածքները:Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ,ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի,սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների,Ժնևյան կոնվենցիաների,ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և,բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելու,նաև խնդիր ունի առաջացնելու մասայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում,իսկ նման զենքերի օգտագործում,որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները,միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների,հանդիսանում են պատերազմական հանցագործություններ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Լյովայի Նավոյան,բժիշկ,հրետանավոր, ծնվել է 1995թվականին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում,սովորել է Սանկտ Պետերբուրգում,կիսատ թողնելով ուսում զորակոչվել հայոց բանակ,ծառայել է Խոջալուում՝ տանկային գնդում,ծառայության ընթացքում արժանացել մի շարք պատավոգրերի ու խրախուսանքների,անմահացել 2020թվականի հոկտեմբերի 23-ին հանուն հայրենիքի:

Արթուր Սարգիսի Գեվորգյան,ծնվել է 2002թվականին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում, ընդունվել ԵՊՀ ,2020 թվականին  զորակոչվել է հայոց բանակ,ծառայության անցնել Մարտակերտում,կյանքը տվել է հայրենիքին պատերազմի հենց առաջին օրը:

Արման Մանվելի Պողոսյան, դիպուկահար,ծնվել է  2001 թվականին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում,2020թվականին զորակոչվել է հայոց բանակ,զինվորական ծառայության անցել Հադրութում,հերոսաբար կռվել է թշնամու դեմ և ընկել հոկտեմբերի 12-ին հերոսի մահով:

Վահե Կարենի Աբրոյան,ծնվել է 2001թվականին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում,2020թվականի հուլիսից  ծառայության է անցել Ֆիզուլիում ՝ որպես վարորդ, բարեխղճորեն ծառայելու համար արժանացել խրախուսանքների,կյանքը տվել է հանուն հայրենիքի:

Ավետիս Հմայակի Ավիտիսյան,ծնվել է 1990թվականին Գյումրի քաղաքում,ապրել է Հադրութում,եղել է պայմանագրային զինծառայող,ականանետի նշանառու,սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել է դիրքեր ու 14 օր մղել իր բաժին կռիվը,զոհվել է հոկտեմբերի 10-ին,չտեսնելով առաջնեկի ծնունդը:

Մանվել Կառլենի Ավանեսյան,ծնվել է 2001թվականին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում,2020թվականին զորակոչվել է հայոց բանակ,երկվորյակ եղբոր հետ ծառայել է Հադրութում և կռվել 44-օրյա պատերազմում,եղբայրը հրաշքով փրկվել է,իսկ ինքը զոհվել հոկտեմբերի 9-ին:

Սևակ Երվանդի Մովսիսյան,ծնվել է 1990թվականին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում,ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում,արձակուրդն ընդհատելով պատերազմի առաջին օրվանից մեկնել է ռազմաճակատ,զոհվել է Շուշիում հոկտեմբերի 4-ին մշակույթի տան ռմբակոծության ընթացքում:

Հենրիկ Ռազմիկի Վարդանյան,ծնվել է 2001թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքում,2019թվականի ամռանը զորակոչվել է ծառայության Ջրականում,մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին և կյանքը տվել հայրենիքին:

Մհեր Աշոտի Հովակիմյան՝կրտսեր սերժանտ,ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում,ապագա ճարտարապետ էր,2019թվականի ամռանը զորակոչվել է բանակ,ծառայել Մարտակերտում,զոհվել է սեպտեմբերի 28-ին թշնամու դավադիր գնդակից:

Սիփան Ռադիկի Պետրոսյան,ծնվել է 2001թվականի Արարատի մարզի Վարդաշեն գյուղում,ծառայել է Մարտունիում,պատերազմի ընթացքում տեղափոխվել Ջրական,կռիվ է մղել թշնամու դեմ և ծանր վիրավորվելով տեղափոխվել Երևան,անմահացել է հոկտեմբերի 26-ին:

Հարություն Արմենի Սուքիասյան,սպա,ծնվել է 1997 թվականին,զինվորական կրթություն է ստացել Հայաստանում,ապա կատարելագործվել է Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիայում, ծառայել է ՊՆ հրթիռային զորամասում,մասնակցել ծանր մարտերի,ծանր վիրավորվելով տեղափոխվել է Երևանյան հիվանդանոց,անմահացել է հոկտեմբերի 30-ին՝ 17 օր մահվան դեմ մաքառելուց հետո:

Արտուր Աշոտի Սարգսյան,ծնվել է 2000թվականին Մարտակերտի շրջանի Նոր-Սեյսուլան գյուղում,պատերազմի առաջին օրվանից միացել է պաշտպանական մարտերին,կռվել է 2 օր և ընկել սեպտեմբերի 29-ին Մարտակերտում երկու համգյուղացիների հետ:

Կարեն Արմենի Խաչատրյան,ծնվել է 2001 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում,զինվորական ծառայության է անցել Ջրականում,վիրավորվելուց հետո վայր չի դրել զենքը,ընկել է հոկտեմբերի 4-ին հանուն հայրենիքի ազատագրման:

Կարեն Վահագի Թադևոսյան,ծնվել է 2001թվականին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում,2019թվականի հուլիսին զորակոչվել է ծառայության Մատաղիսում,կռվել է քաջաբար,զոհվել է հոկտեմբերի 5-ին Թալիշում մարտական առաջադրանքը կատարելիս:

Արտակ Նվերի Գասպարյան ավագ հրաձիգ,ծնվել է 2000 թվականին՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում,2019 թվականի հունվարին զորակոչվել է ծառայության Հադրութում,6 ընկերներին հասցրել է դուրս բերել շրջափակումից,զոհվելով պատերազմի հենց առաջին օրը:

Արսեն Արմենակի Տեր-Պողոսյան,սերժանտ, հետախույզ,ծնվել է 2000թվականին՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում,ծառայել է Ստեփանակերտի զորամասում,երկու ամսից զորացրվելու էր,թեժ մարտերում դուրս է բերել ընկերներին շրջափակումից և կռվել մինչև վերջին շունչը,ընկել է հոկտեմբերի 4-ին Արցախի գրկում՝ աստղերի տակ:

Սուրեն Ռոբերտի Գաբրիելյան,ծնվել է 1997թվականին,ծառայել է ոստիկանության զորքերում,ապրիլյան քառօրյայի մասնակիցը կռվել է նաև Արցախյան երկրորդ պատերազմում,Շուշիի համար մղվող մարտերում հայտնվել է շրջափակման մեջ,զոհվել է նոյեմբերի 7-ին,սխրանքի համար արժանանալով մեդալի:

Արայիկ Լյովայի Ալեքսանյան,ծնվել է 1978թվականին, Լոռու մարզի Հովարցի գյուղում,որպես պահեստազորային սեպտեմբերի 27-ին միացել է հայրենիքի պաշտպանությանը,զոհվել է քաջաբար հոկտեմբերի 14-ին Մատաղիսում:

Արսեն Սեյրանի Սարգսյան,ծնվել է 1989թվականին,Արցախի Հերհեր գյուղում,եղել է ռազմական բուժակ,որպես կամավոր միացել է հայրենիքի պաշտպանությանը,մարտեր է մղել Մարտունի 2-ում, և ընկել նոյեմբերի 1-ին հանուն հարազատ Արցախի:

Արամ Սուրենի Արզումանյան,ծնվել է 1986թվականին Արարատի մարզի Արալեզ գյուղում,2019-ից ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում,ընկել է հանուն հայրենիքի նոյեմբերի 7-ին Շուշին պաշտպանելիս:

Հովհաննես Արմենակի Ալիշյան,հրետանավոր,ծնվել է 1998թվականին՝ մայաքաղաք Երևանում,ծառայել Քարվաճառում,սեպտեմբերի 29-ին մեկնել է Ջրական,ոսոխի դեմ կռվել ականանետով,5 օր վիրավոր վիճակում շարունակել է անձնուրաց պայքարել,ընկել է հոկտեմբերի 11-ին ավիացիոն հուժկու հարվածից:

Վարուժան Գևորգի Սարգսյան,ծնվել է 2000թվականին մայրաքաղաք Երևանում,լինելով ԵՊՀ ուսանող զորակոչվել է ծառայության Մատաղիսում,որպես նշանառու-հրաձիգ մասնակցել է հայրենիքի համար մղվող մարտերին,ընկել է քաջի մահով հոկտեմբերի 15-ին մայր հողը պաշտպանելիս:

Մհեր Մնցականի Խաչատրյան,ծնվել է 2001թվականին Արարատի մարզի Արալեզ գյուղում,բուհական կրթությունը կիսատ թողնելով 2019-ին զորակոչվել է հայոց բանակ,թշնամու դեմ անձնուրց պայքար է մղել Հադրութում,այստեղ էլ զոհվել է անօդաչուի հարվածից՝հերթական դիվերսիոն խումբը ոչնչացնելիս:

Լևոն  Խորենի Համբարյան,պայմանագրային,ծնվել է 1992 թվականին Լոռու մարզի քաղաք Վանաձորում,2020-ի հուլիսյան մարտերում մասնակցել է Անվախ դիրքի գրավմանը,կռվել է մինչև վերջին շունչն ու ընկել հոկտեմբերի 6-ին Մատաղիսում:

Արեն Դավիթի Ավագյան,ծնվել է 2001թվականին,ծառայել Հադրութի զորամասում,այստեղ էլ կռվել է թշնամու դեմ ,այնուհետև տեղափոխվել Շուշի,ընկել է պատերազմի վերջին օրերին Արցախի բերդաքաղաղը պաշտպանելիս:

Գնել Արայիկի Ավագյան,ծնվել է 2001թվականին,2019թվականից ծառայել Սոթքում,միացել է Շուշիի պաշտպանական մարտերին,կռվել մինչև պատերազմի վերջին օրը,ընկել է անօդաչուի հարվածից նոյեմբերի 9-ին Շուշին պաշտպանելիս:

Արմենակ Գասպարյան,ծնվել է 2000թվականին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղոււմ,զինվորական ծառայության է անցել Դիլիջանի զորամասում,պատերազմի օրերին տեղափոխվել է Մարտակերտ,քաջաբար կռվել է մինչև հոկտեմբերի 17-ը,հենց այդ օրնել ընկել է հանուն հայրենիքի:

Սերգեյ Արթուրի Բարսեղյան,ծնվել է 2001թվականին,ծառայել Ջրականի զորամասում,սեպտեմբերի 27-ին բժիշկ զինվորը եղել է դիրքերում և քայլ անգամ չի նահանջել,փրկել է տասնյակ կյանքեր,վիրավորներին իջեցրել է դիրքերից,ընկել է անօդաչուի հարվածից հոկտեմբերի 3-ին զինվորին վիրակապելիս:

Գարիկ Ադամի Դավթյան,կրտսեր սերժանտ,հրետանավոր,ծնվել է 2001թվականին Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում,ապագա պատմաբանը ծառայության է անցել 2020թ-ին Մարտակերտում,կռվել է քաջաբար չլքելով իր մարտական դիրքն ու հրետանին,կյանքը զոհել է հոկտեմբերի 20-ին արկի պայթունն իր վրա վերցնելով:

Տիգրան Սերյոժայի Թովմասյան,ծնվել է 1998թվականին Արարատի մարզի Շահումյան գյուղում,բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում, ավարտել կարմիր դիպլոմով,վերադարձել հայենիք և 2019թ-ին ծառայության անցել Հադրութում,ոսոխի դեմ կռվել է պատերազմի առաջին օրվանից, ընկել քաջի մահով հոկտեմբերի 22-ին:

Հայկ Սերոբի Մարգարյան,ծնվել է 1997թվականին Կոտայքի մարզի Նորգյուղ գյուղում,հոկտեմբերի 18-ին մեկնել է առաջնագիծ միանալու Արցախի պաշտպաններին,հասցրել է փրկել տասնյակ զինվորների կյանքը և անմահացել մեկ օր անց հոկտեմբերի 19-ին:

Աշոտ Թորգոմի Խաչատրյան,ծնվել է 2001թվականին Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում,ապագա լրագրողը ուսումը կիսատ թողնելով 2019թ-ին զորակոչվել է հայոց բանակ,ծառայել հակաօդային պաշտպանությունում,պայքարել է մինչև վերջին շունչն ու ընկել սեպտեմբերի 29-ին:

Ժորա Սուրենի Արզումանյան ,ծնվել է 1991թվականին Արարատի մարզի Արալեզ գյուղում,2013թ-ից ծառայել Հայաստանի ոստիկանության զորքերում,սեպտեմբերի 30-ից մարտնչել է Օմարի դիրքերում,նոյեմբերի 3-ին միացել Շուշիի պաշտպանությանը,ընկըել է նոյեմբերի 7-ին քառօրյա կատաղի մարտերից հետո:

Բենիկ Դավիթի Համբարձումյան, ոստիկանության լեյտենանտ,ծնվել է 1996թվականին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում,եղել է Արցախի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ,Արցախի 2-րդ պատերազմում մղել իր բաժին կռիվն ու զոհվել հոկտեմբերի 16-ին:

Արման Արիստակեսի Խաչատրյան,պահեստազորային,ծնվել է 1998թվականին Արարատի մարզի Շահումյան գյուղում,եղել է ծանրորդ,ոսոխի դեմ կռվել է հոկտեմբերի 7-ից հատուկ նշանակության ջոկատի կազմում,ընկել է հոկտեմբերի 20-ին Իշխանաձորում հատուկ առաջադրանք կատարելիս:

Վաչիկ Արսենի Բալայան,ծնվել է 1990թվականին Արցախի Ճարտար քաղաքում,մասնակցել է Արցախյան քառօրյային արժանանալով շքանշանների,կյանքը տվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 23-ին:

Գնել Կարապետի Գաբրիելյան,գնդացրորդ,ծնվել է 2000թվականին,ծառայել Ջրականում,պատերազմի առաջին օրերից պահել է Լելե Թեփեի հանդիպակած դիրքերը,մսնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին,այստեղ էլ ընկել է քաջի մահով հոտեմբերի 10-ին:

Գրիգորի Իգնատի Թումասյան,մայոր,ծվել է 1988թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում,ավարտել է Կուռգանի սահմանապահների ինստիտուտը կարմիր դիպլոմով,ծառայել է Արցախի ԱԱԾ-ում,ապա սահմանապահ զորքերում,2 զավակների հայրը պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ մեկնել է Ջրական,ընկել հոկտեմբերի 2-ին հանուն հայրենիքի:

Սամվել Անատոլիի Անանյան,պայմանագրային,ծնվել է 1988 թվականին Աբովյան քաղաքում,ապրել փոքր Մասրիկ գյուղում,պատերազմի առաջին օրվանից դիրքային պայքար է մղել ոսոխի դեմ,զոհվել է հոկտեմբերի 19-ին Օմարում վիրավոր ընկերոջը օգնելիս:

Դավիթ Կարենի Բաղդասարյան,ծնվել է 2001թվականին Կոտայքի մարզի քաղաք Աբովյանում,ծառայել է Մարտունու զորամասում,պատերազմի օրերին տեղափոխվել Հադրութ,հասցրել է խոցել թշնամու 1 տանկ և կենդանի ուժ,հայրենիքի պաշտպանն ընկել է քաջի մահով սեպտեմբերի 28-ին:

Էրիկ Հովսեփյան,ծնվել է 2002թվականին Արմավիրի մարզի Հացիկ գյուղում,վերադարձել է ՌԴ-ից հայրենիքին զինվորական պարտքը տալու,ծառայել է Մարտակերտում,զոհվել է սեպտեմբերի 28-ին արկի պայթյունից:

Աբրահամ Հովսեփի Կարապետյան, սերժանտ,դիրքի ավագ,ծնվել է 2001թվականին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում,ծառայության է անցել Ջրականում,կռվել է մինչև վերջին փամփուշտը ,զոհվել սեպտեմբերի 29-ին:

Գևորգ Անդրանիկի Մարտիրոսյան,ծնվել է 2001թվականին Կոտայքի մարզի Զովք գյուղում,ծառայել Մարտունի 3-ում,զինակիցների հետ դիվերսիոն գործողության արդյունքում գրավել է թշնամու մի քանի դիրք,հոկտեմբերի 11-ին մարական կարևոր առաջադրանքով մեկնել է Հադրութ,այստեղ առճակատվել է ոսոխի մեծաթիվ ուժերի հետ,կռվել մինչև վերջին շունչը,սխրանքների համար արժանացել է « Մարտական ծառայություն» մեդալի:

Արամ Մհերի Մկտրչյան,ծնվել է 2002թվականի մայիսի 9-ին ,զբաղվել ըմբշամարտով,թշնամու դեմ կռվել է Մարտակերտի պաշտպանական դիրքերում զոհվել է հանուն Արցախի ազատության պատերազմի հենց առաջին օրը:

Նարեկ Շաքարյան,ծնվել է 2002թվականին Արմավիրի մարզի գյուղ Արմավիրում ,ծառայություն է իրականացրել Մատաղիսում որպես վարորդ,զոհվել է հոկտեմբերի 26-ին մնալով հավերժ 18 տարեկան:

Նարեկ Ռաֆիկի Խաչատրյան,տանկիստ,ծնվել է 2000թվականին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում,զինվորական ծառայության է անցել 2019թ-ին Վարանդայումատերազմի ընթացքում ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինտեխնիկա և կենդանու ուժ,ընկել է հերոսի մահով հոկտեմբերի 12-ին Վարանդայում:

Կարեն Արբենի Գրիգորյան ,սերժանտ,հրետանավոր,ծնվել է 2001թվականին Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում,կիսատ թողնելով ուսումը 2020-ի հունվարին զորակոչվել է ծառայության Մեհրաբի զորամասում,մասնակցել է 2020-ի Տավուշյան մարտերին արժանացել «Արիության» մեդալի,կռվել է Լաչինի և Հադրութի դիրքերում,հրետանային կրակով ոչնչացրել է 4 տանկ և կասեցրել թշնամու գրոհը,զոհվել է հոկտեմբերի 28-ին:

Հովհաննես Միշայի Չոբնյան ,կրտսեր սերժանտ,ծնվել է 1997թվականին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում,համալսարանն ավարտելուց հետո ծառայության է անցել հայոց բանակում,մասնակցէլ է Սանասարի համար մղվող մարտերին,զոհվել է հոկտեմբերի 22-ին:

Ջիվան Սամվելի Գրիգորյան,ծնվել է 1991թվականին,ծառայել ԱԱԾ սահմանապահ զորքերում,պատերազմի առաջին օրը մեկնել է Ջրականի առաջնագիծ,կռվել է աննահանջ և զոհվել հոկտեմբերի 19-ին անօդաչուի հարվածից:

Ռազմիկ Մադաթյան,ծնվել է 2000թվականին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում,ծառայել է Մարտունի 3-ում ,պատերազմի օրերին արժանացել «Մարտական ծառայություն» մեդալի ,գրավել է թշնամու դիրքեր,ոչնչացրել մեծաթիվ կենդանի ուժ և սպառազինություն,հոկտըմբերի 12-ին տեղափոխվել է Հադրութ,զոհվել թեժ մարտի ընթացքում:

Դավիթ Վաչագանի Ալեյան ,ծնվել է 2001թվականին Շիրակի մարզի Առափի գյուղում,վաղ տարիքում կորցրել է հորը,2019թ-ին զորակոչվել է ծառայության Հադրութի զորամասում ,սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում,կռվել արիաբար,զոհվել է հոկտեմբերի 21-ին Հադրութում:

Սասուն Գեղամի Սինանյան,հրետանավոր,ծնվել է Արարատի մարզի Արմաշ գյուղում,զբաղվել է ըմբշամարտով,ծառայել Մարտունի 2-ում,մղել է իր բաժին կռիվը և զոհվել հոկտեմբերի 21-ին:

Սարո Միքայելի Թունյան,դիպուկահար,ծնվել է 1999 թվականին,ծառայությունը նոր ավարտած,որպես կամավոր մեկնել ռազմաճակատ,միացել զինծառայող եղբորն ու անձնվիրաբար կռվել,զոհվել է հոկտեմբերի 26-ին:

Վահե Արմենի Մխիթարյան,տանկիստ,ծնվել է 2001թվականին Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղում,եղել է ժամկետային զինծառայող,թափանցելով թշնամու դիրք առգրավել է 2 տանկ,ոչնչացրել մեծաթիվ կենդանի ուժ,33 օր կռվել է ոսոխի դեմ,զոհվել հոկտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից:

Սպարտակ Լևոնի Մնացականյան,հրետանավոր,ծնվել է 2000թվականին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում,ԵՊՀ ուսանողը 2019թ-ին ծառայության է անցել Մատաղիսում,հանուն հայրենիքի թեժ մարտեր է մղել Շուշիում,Մարտունիում,զոհվել է նոյեմբերի 9-ին հրադադարից ժամեր առաջ:

Վահան Միխայիլի Գրիգորյան,ծնվել է 2000թվականին հուլիսի 23-ին մայրաքաղաք Երևանում,2017թ-ին ավարտել է դպրոցը ՃՇՀԱԱՀ շինարարության ֆակուլտետ,2019թ-ի հունվարին զորակոչվել է հայկական բանակ, և ծառայությունն անցկացրել ԱՀ Մարտունու շրջանում,Մարտունի 2 զորամասի հակատանկային գումարտակում,քաջաբար մասնակցել Մարտունու,Վարանդայի շրջաններում մղվող մարտերին,զոհվել հոկտեմբերի 23-ին ԱԹՍ հարվածից:

Մովսես Սարգսյան,ծնվել է 2001 թվականին մայրաքաղաք Երևանում,զինվորական ծառայության է անցել 2019թ-ին Արցախում,որպես հրթիռահրետանային համակարգի հաշվարկող մարտեր է մղել Մարտակերտում,զոհվել է նոյեմբերի 6-ին  Մարտունիում:

Սենիկ Արայի Մովսիսյան,ծնվել է 2001թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում,2019թ-ին ծառայության է անցել Մատաղիսի զորամասում,ապագա դեղգետը կռվել է հերոսաբար,զոհվել է թեժ մարտում վիրավոր ընկերներին կրակի գոտուց հանելիս:

Գոռ Նորայրի Սարկիսյան,ծնվել է 2002թ-ին մայրաքաղաք Երևանում,զբաղվել է սպորտով,երիտասարդների հավաքականի կազմում հաղթել է միջազգային մրցաշարերում,զոհվել է հոկտեմբերի 18-ին Մարտակերտում մարտական առաջադրանքը կատարելիս:

Արտակ Սերոբի Սարգսյան, գնդացրորդ,ծնվել է 2001թվականին Ռուսաստանի Կալուգա քաղաքում,2019թ-ին զորակոչվել է ծառայության Մարտակերտում,թշնամու դեմ կռվել է Կարմիր Շուկա-Ճարտար հատվածում,օգնել վիրավորներին,զոհվել է հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը:

Էդգար Սամվելի Զաքարյան,պայմանագրային,ծնվել է 1981թվականին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում,4 երեխաների հայրը միացել է դիրքային պաշտպանությանը Հադրութում,զոհվել հոկտեմբերի 17-ին հանուն հայրենիքի:

Անուշավան Վարուժանի Խաչատրյան,ծնվել է 1985թվականին Սիսիանի շրջանի Շաղաթ գյուղում,2016թ-ից որպես պայմանագրային ծառայել է Հայաստանի զինված ուժերում,կռվել է Հադրութի դիրքերում,զոհվել հոկտեմբերի 10-ին զինակիցների հետ միասին:

Ալբերտ Սուրենի Բագիյանց,պայմանագրային,ծնվել է 1976թվականին Արցախի Քոլատակ գյուղում,սեպտեմբերի 25-ին իջել է դիրքերից ,2 օր անց տագնապով կրկին բարձրացել,8 երեխաների հայրը անձնուրաց պայքար է մղել ոսոխի դեմ Օմարի դիրքերում,զոհվել է սեպտեմբերի 30-ին հայրենի Արցախը պաշտպանելիս:

Վարդան Նորիկի Մնացականյան,ծնվել  է 1991թվականին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում,9 տարի ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում,անբասիր ծառայության և Տավուշի դիրքերը պահելու համար արժանացել է պատվոգրերի,զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշին պաշտպանելիս:

Վանիկ Վարդանի Ռաֆայելյան, ավագ լեյտենանտ,ծնվել է 1993թվականին Վաղարշապատի շրջանի Խորոնք գյուղում,ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը,միացել է հայրենիքի համար մղվող մարտերին,վիրավորվել հոկտեմբերի 12-ին,զոհվել հոկտեմբերի 15-ին:

Գոռ Հայկազի Կարապետյան,ծնվել է 1994թվականին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում,որպես պայմանագրային 4 տարի ծառայել Վայքի զորամասում,զոհվել է Ջրականում հոկտեմբերի 11-ին ԱԹՍ հարվածից:

Գևորգ Սիմոնյան,պայմանագրային,ծնվել է 1972թվականին,6 տարի ծառայել Վայքի զորամասում,անբասիր ծառայության համար արժանացել է պատվոգրերի ու խրախուսանքների ,հոկտեմբերի 10-ին միացել է Հադրութի պաշտպանական մարտերին,զոհվել է հոկտեմբերի 13-ին:

Մխիթար Վլադիկի Ասրյան, հատուկ ջոկատային,ծնվել է 1983թվականին Արցախում,պատերազմի սկզբից անցել է ամենաթեժ մարտերի միջով Թալիշից մինչև Շուշի,2 երեխաների հայրը ծանր վիրավորվել է նոյեմբերի 6-ին,զոհվել նոյեմբերի 9-ին:

Մխիթար Գարիկի Գալեյան,ծնվել է 2000թվականին մայրաքաղաք Երևանում,կիսատ թողնելով բուհական կրթությունը 2019թ-ին զորակոչվել է բանակ,ծառայել է Հադրութում,3 օր թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ ,փրկելով ընկերոջ կյանքը ընկել է քաջի մահով հոկտեմբերի 1-ին:

Ալբերտ Արտակի Հովհաննիսյան,ծնվել է 2001թվականին,տիրապետել է Արևելյան մարտարվեստին,արժանացել սև և կարմիր գոտիների ,2020թ-ի հունվարին զորակոչվել է հայկական բանակ,պարգևատրվել ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավաորի շքանշաններով,պատերազմի օրերին դիպուկ կրակով ոչնչացրել է թշնամու դիրքերն,իր հայտնի լուսանկարով դարձել է պայքարի խորհրդանիշներից մեկը,զոհվել է հոկտեմբերի 8-ին մարտի ընթացքում,հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

Հայկ Հարությունի Արշակյան,ծնվել է 1992թվականին Շիրակի մարզի Անուշավան համայնքում,աշխատել է հատուկ նշանակության զորքերում,որպես ջոկատի հրամանատար,սեպտեմբերի 28-ին ընդհատելով արձակուրդը մեկնել է Արցախ,հատուկ առաջադրանքի ընթացքում վիրավոր ոտքին լարան դնելով շարունակել է մարտը,զոհվել է հոկտեմբերի 20-ին հայրենի սահմանները պաշտպանելիս:

Գևորգ Օթարյան,ծնվել է 1999 թվականին,սովորել Ճարտարագիտական համալսարանում,զինվորական ծառայության է իրականացրել Դիլիջանի հրետանային վաշտում, որպես  հաշվարկի հրամանատար,հերոսաբար մարտնչել է հակառակորդի դեմ,ոչնչացնելով հակառակորդի զինտեխնիկա,զոհվել  է հանուն հայրենիքի Ջրականի մարտերում:

Ագո Արեգի Քոչարյան,գնդացրորդ,1997թվականին Մարտունու շրջանի Սոս գյուղում,2014թ-ին զորակոչվել է բանակ ծառայել Ասկերանի շրջանում,հոկտեմբերի 16-ին ինքնակամ տեղափոխվել է Վարանդայի առաջնագիծ, զոհվել է հոկտեմբերի 23-ին:

Անդրանիկ Գրիշայի Լալայան, Մայոր,ծնվել է 1990թվականին Մարտունու շրջանի գյուղ Թաղավարդում,հակատանկային գումարտակի հրամանատարը Հայկազովի զորամասում ղեկավարել է Շտաբի հետախուզությունը,որպես հրետանային դիվիզիորի հրամանատար պաշտպանել է Ակնայի Գյուլիջա տեղամասը,հոկտեմբերի 13-ին իր դիվիզիոնով տեղափոխվել է Թալիշ-Մարտունի-Մարտակերտ ուղղությամբ,անմահացել է հոկտեմբերի 17-ին:

Անդրանիկ Արտյուշայի Հայրյան,ծնվել է 1990թվականին,զինվորական ծառայություն իրականցրել Մեղրիի զորամասում,եղել է դիպուկահար,հետախուզության սպա,արագ արձագանքման խմբի հրամանատար,սեպտեմբերի 27-ից հայտնաբերել և խոցել է թշնամու ուժերը ԱԹՍ-ի միջոցով,պարգևատրվել շքանշաններով,զոհվել է նոյեմբերի 5-ին Շուշիում,թշնամու դիվերսիոն խմբի դեմ կռվելիս:

Արամ Արմենի Հովհաննիսյան,ծնվել է 2000թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքում,2018թվականի հունվարին զորակոչվել է հայոց բանակ,ծառայել Դիլիջանի զորամասում,պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախ,եղել է վարորդ,կյանքը տվել հանուն հայրենիքի:

Արթուր Արամայիսի Միրզոյան,լեյտենանտ,ծնվել է 2000թվականին Աշոցքում,ծառայել է Մատաղիսում,ջոկի ավագ,քաջաբար կռվել է թշնամու դեմ և զոհվել արկի պայթյունից հոկտեմբերի 26-ին Մարտակերտում:

Արթուր Արմենի Ասլանյան,ծնվել է 1998թվականին Վայոց ձորի Զառիթափ գյուղում,2019թ-ից անցել է պայմանագրային ծառայության Վայքի զորամասում,կյանքը տվեց հանուն հայրենիքի Ջրականում հոկտեմբերի 13-ին:

Էդգար Արմենի Մհերյան ,ծնվել է 2002թվականին Երևանում,2020թ-ի ամռանը զորակոչվել է ծառայության Ջրականում,կռվել է հերոսաբար,զոհվել հոկտեմբերի 30-ին Քերթ գյուղում:

Հովհաննես Հակոբի Խաչատրյան ,ծնվել է 1997թվականին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ,սովորել է Քաշաթաղի շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 1 դպրոցում,կամավորագրվել է հայրենիքի  պաշտպանությանը,զոհվել է հոկտեմբերի 3-ին Ջրականում:

Արշակ Հարությունի Տոնոյան,ծնվել է 1990թվականին Շիրակի մարզի Անուշավան համայնքում,սեպտեմբերի 28-ին կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ,սպասելով առաջնեկի ծնունդին,մարտեր է մղել Հադրութում,զոհվել հոկտեմբերի 7-ին:

Արսեն Ստյոպայի Կարապետյան,ծնվել է 1965թվականին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում,մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Երկրապահ կամավորականների հետ մեկնել  Ջրական  և հերոսաբար ընկել հանուն հայրենիքի:

Արտաշես Գառնիկի Հայրապետյան,ծնվել է 200թվականին,ծառայություն է իրականացրել Ջրականում,պատերազմի սկզբից եղել դիրքերում,ուսից վիրավոր շարունակել կռիվը,տեղափոխվել է Հադրութ,այնուհետև Մարտունի,զոհվել է հոկտեմբերի 30-ին ընկերներին օգնության շտապելիս:

Ռազմիկ Արսենի Մախմուրյան,ծնվել է 2002թվականին Արարատի մարզի Լանջազատ գյուղում,լինելով վարորդ զենք է հասցրել դիրքեր,խոցել թշնամու հրետանու շարասյունը,առաջին հարվածով ոչնչացրել է թշնամու ՏՕՍ համակարգը,մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել,որ սոված չմնան,18-ամյա Արծիվն ընկել է նոյեմբերի 9-ին Դավիթ Բեկում,հրադադարից 2 ժամ առաջ:

Ռաֆայել Արմանի Օվսեյան,ծնվել է 2001թվականին,2020թ-ին ծառայության անցել Ջրականում,պատերազմի օրերին ցուցաբերել է արիություն,կռվել է քաջաբար,զոհվել հոկտեմբերի 7-ին:

Վաչիկ Արմանի Գաբրելյան,կրտսեր սերժանտ,հրետանավոր,ծնվել է 2001թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքում,դպրոցն ավարտել է կարմիր դիպլոմով,ուսումը շարունակել Արարատի պետական քոլեջում,ծառայության է անցել Հադրութում 2019թ-ի ձմռանը,կռվել է հերոսաբար և ընկել հոկտեմբերի 9-ին:

Սուրեն Սեյրանի Սոսյան,ծնվել է 2001թվականին Շիրակի մարզի Անուշավան համայնքում,զորակոչվելուց առաջ հաղթել է ադրբեջանցի մրցակցին Քիք-Բոքսինգի մրցաշարում գրավելով 1-ին տեղը,նույն թշնամու դեմ պայքարել ռազմի դաշտում,կյանքը տալով հանուն հայրենիքի:

Արշավիր Թորոսյան,կապիտան, հրետանավոր,ծնվել է 1993թվականին մայրաքաղաք Երևանում,ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը ծառայել է Հադրութի զորամասում,թեժ պայքարում մարտկոցի հրամանատարը խոցել է տանկեր և ինքնաթիռներ,Արցախի հերոսն ընկել է քաջաբար հոկտեմբերի 15-ին Հադրութի մարտերում:

Գեղամ Ժորայի Ավետյան,պայմանագրային,ծնվել է 1971թվականին,12 տարի ծառայել է Հայաստանի ԶՈՒ-ում,հայր և որդի մասնակցել են պատերազմին,թեժ մարտերում 25-ամյա որդին վիրավորվել է,հայրը մարտնչել է Ջրականում,ընկել հոկտեմբերի 11-ին,մայր հողին հանձնվելով 64 օր անց:

Արտուշ Սեյրանի Թարոյան,Ավագ լեյտենանտ ,ծնվել է 1985թվականին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում,18 տարի ծառայել է ծննդավայրի զորամասում ,որպես հետախուզության  դասակի հրամանատար,մասնակցել է Ջրականի մարտերին ,այստեղ էլ ընկել հերոսաբար հոկտեմբերի 11-ին ,պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալոով:

Ռաֆայել Գեղամյան,ծնվել է 1992թվականին մայաքաղաք Երևանում,առաջին օրերից ընկերների հետ կամավոր մեկնել է առաջնագիծ ,հարազատներից գաղտնի,եղել կամավորական ջոկատի հրամանատար,մարտնչել Հադրութում,7 օր շրջափակման մեջ լինելուց հետո կարողացել է դուրս բերել խմբին և 60կմ քայլելով հասնել Մարտունի,այստեղ էլ զոհվել է տուն դարձի մեքենային սպասելիս:

Արտաշես Հակոբի Խալաթյան,սակրավոր,ծնվել է2001թվականին Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում,դուդուկահար զինվորը ծառայել է Մեղրիի զորամասում,աչքի ընկել մարտունակությամբ,պատերազմի 4-րդ օրվանից մարտեր է մղել Արցախի հարավային ճակատում,ընկել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 9-ին ԱԹՍ հարվածից:

Արտակ Արմենի Սուքիասյան,ծնվել է 2001թվական Լոռու մարզի Արևածագ գյուղում,պատերազմի օրերին Թալիշից տեղափոխվել է Մատաղիս,անձնուրաց կռվել թշնամու դեմ,մահից առաջ ընկերոջը պատվիրել է բակային տաղավար կառուցել,հավաքվել ու միշտ հիշել իրեն,զոհվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 10-ին Եղնիկների դիրքերում:

Սևակ Ռուբիկի Բազունց,Ավագ լեյտենանտ,ծնվել է 1995թվականին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում,ավարտելով Վազգե Սարգսյանի ռազմական համալսարան,ծառայության է անցել Ջրականում,պատերազմի օրերին նշանակվել է գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ,հերոսաբար կռիվ է մղել Ջրականից մինչև Հադրութ,ընկել հոկտեմբերի 12-ին:

Արմեն Մխիթարի Նալբանդյան,ծնվել է 1990թվականին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում,որպես պայմանագրային զինծառայող հսկել է Քարվաճառի մարտական դիրքերը,զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Հենրիկ Սոսի Մկրտչյան,Ավագ լեյտենանտ,ծնվել է1985թվականին,աշխատել է գլխավոր ապրանքագետ, որպես պահեստազորի սպա պայքար է մղել ոսոխի դեմ պատերազմի սկզբից,2 երեխաների հայրը զոհվել է Հադրութում երկօրյա անդադար մարտերի ընթացքում:

Կարապետ Համլետի Մխիթարյան,ծնվել է 1991թվականին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում,2019-ից աշխատել էր ԱԱԾ  սահմանապահ զորքերում,պատերազմի առաջին օրերից համառ մարտեր է մղել Ջրականի ճակատում,հենց այստեղ էլ ընկել է հերոսի մահով հոկտեմբերի 3-ին:

Մխիթար Կուջոյան,ծնվել է 1997 թվականին Երևանում,արմատներով Ջավախքիից էր,կամավոր սեպտեմբերի 29-ին մեկնել Արցախ ,մարտնչել Ներքին Հորաթաղում,Հորաթաղի ռազվետչիկ Մխոն դիրքեր է հասցրել սնունդ և անհրաժեշտ ամեն բան,հոկտեմբերի 29-ին քրոջ նվիրած խաչը տալով ընկերոջը պատվիրել է հեռանալ,կռվել է մինչև վերջին շունչը,զոհվել հերոսաբար:

Դավիթ Մհերի Մարգարյան,ծնվել է 2002թվականին Արարատի մարզի Ազատավան գյուղում,կիսատ թողնելով մարզական ուղին 2020-ի հուլիսին ծառայության անցել Արցախում,հերոսաբար զոհվել պատերազմի առաջին օրը:

Արեն Արթուրի Ղուկասյան,ծնվել է 2002թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում,2020թ-ին ծառայության անցել Սանասարում,թշնամու դեմ կռվել աննահանջ,ընկել հոկտեմբերի 21-ին զենքը ձեռքին:

Համբարձում Հովհաննեսի Հովհաննիսյան,ծնվել է 1994 թվականին Գյումրիում,ծառայել Սիսիանի զորամասում,կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը,վերցնելով եռագույնը մեկնել ճակատ,2 դուստրերի հայրը զոհվել է հոկտեմբերի 10-ին հրազենային վիրավորումից:

Մանվել Գալստյան,ծնվել է 2001թվականին ,ապագա ծրագրավորող էր,ուսումը կիսատ թողնելոգ ծառայության է անցել Ջրականում,լինելով 2 ամսվա ծառայող արիաբար կռվել է ոսոխի դեմ,զոհվել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 9-ին,փրկելով շատ հադրութցիների:

Սարգիս Լևոնի Անանյան,հետախույզ,ծնվել է Աբովյան քաղաքում,ծառայել Հադրութում հետախուզական վաշտում,մասնակցել է ապրիլան մարտերին,հոկտեմբերի 1-ից մարտեր մղել Ջրականի ճակատում,զոհվել է մարտական հերթափոխի ժամանակ հոկտեմբերի 13-ին ԱԹՍ հարվածից: