Վարազաթումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազաթումբ
Տեսակբլուր
Երկիր Ադրբեջան
ՎարչատարածքՋեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
ԲԾՄ271 մետր
Քարտեզ
Քարտեզ

Վարազաթումբ (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե ադրբ.՝ Lələ Təpə), 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Գտնվում է Ադրբեջանի Փոքր Մարջանլի գյուղից 2.9 կմ (1.8 մղոն) հեռավորության վրա։

Լելե Թեփեի հայկական անվանումը՝ Վարազաթումբը, կապված է Հայոց Արևելից կողման՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագանի Բարեպաշտի ավանդության հետ։ Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վարազ նկատելու դեպքում[1]։

Վարազաթումբը կարևոր ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախյան պատերազմի տարիներին։ 1994 թվականի փետրվարի 11-12-ին ռազմական գործողություններն ընթացել են գլխավորապես այս տեղանքում։ Փետրվարի 12-ին հայկական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Վարազաթմբի բլուրի շրջակայքում[2], սակայն 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում այն օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լելե Թեփեի հայկական անունը՝ Վարազաթումբ». operativ.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  2. «Ordumuzun ələ keçirdiyi "Lələ təpə" haradadı və strateji əhəmiyyəti nədən ibarətdir?» (ադրբեջաներեն). Politika.az. 2016 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Nagorno-Karabakh Stalemate Flares Into Violence». Stratfor. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.