Կծկված տնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կծկված տնակ
անգլ.՝ Crooked House
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ և դետեկտիվ վեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակությունմարտ 1949
ՆախորդThe Rose and the Yew Tree?
ՀաջորդThree Blind Mice and Other Stories?

«Կծկված տնակ» (անգլ.՝ Crooked House), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Գրվել է 1949 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1949 թվականին[1] և Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից նույն թվականի մայիսի 23-ին[2]։ 2017 թվականին թողարկվել վեպի բրիտանական էկրանավորումը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում Չարլզ Հեյուորդը ծանոթանում է տարեց միլիոնատեր Արիստիդ Լեոնիդիսի թոռնուհու՝ Սոֆյա Լեոնիդիսի հետ։ Երկու տարի անց Չարլզը գնում է Սոֆյայի մոտ՝ խնդրելու նրա ձեռքը։ Բայց Սոֆյայի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել․ սպանվել է նրա պապը։ Մահվան հանգամանքները շուտով պարզվում են․ ինսուլինի փոխարեն պապին ներարկել են էզերինի՝ աչքի կաթիլների մահացու չափաբաժին։ Ընտանիքի ցանկացած անդամ կարող էր փոխել շշերը։ Չարլզը՝ լինելով ոստիկանության կոմիսարի օգնականի որդի, հանձն է առնում գործի քննությունը։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսուչ Թավեներ - հետաքննում է գործը
  • Չարլզ Հեյուորդ - գործարար, օգնում է տեսուչ Թավեներին գործի հետաքննության ժամանակ
  • Սոֆյա Լեոնիդիս - սպանվածի թոռնուհին, Ֆիլիպ Լեոնիդիսի դուստրը
  • Էդիթ դե Հեվիլենդ - սպանված կինը
  • Բրենդա Լեոնիդիս - սպանվածի այրին, գլխավոր կասկածյալ
  • Ֆիլիպ Լեոնիդիս - սպանվածի կրտսեր որդին
  • Մագդա Լեոնիդիս (Ուեսթ) - դերասանուհի, Ֆիլիպի կինը
  • Ռոջեր Լեոնիդիս - սպանվածի ավագ որդին
  • Կլեմենսի Լեոնիդիս - Ռոջերի կինը
  • Ժոզեֆինա Լեոնիդիս - սպանվածի թոռնուհի, Ֆիլիպի դուստրը
  • Յուստաս Լեոնիդիս - սպանվածի թոռը, Ֆիլիպի որդին
  • Լորենս Բրաուն - Ջոզեֆինայի և Յուստասի ուսուցիչը, սիրահարված է Բրենդա Լեոնիդիսին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]