Կեսարի տաճար
Կեսարի տաճար Temple of Divus Iulius | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հռոմ | Հռոմի ֆորում |
![]() | |
![]() |
Կեսարի տաճար (լատ.՝ aedes Divi Iuli), կառույց Հռոմի ֆորումում, որը կառուցվել է Հուլիոս Կեսարի պատվին։ Տեղակայված է ֆորումի հարավարևելքում, այնտեղ, ուր այրվել է մահացած Կեսարի մարմինը[1]։ Կառուցումը սկսվել է Կեսարի սպանությունից 2 տարի անց, Մ․ թ․ ա 42 թվականին, իսկ օծումը տեղի է ունեցել Մ․ թ․ ա 29 թվականին[2]։ Մետաղադրամների վրա պատկերված տաճարի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել տաճարի տեսքը։ Տաճարից այսօր պահպանվել է միայն ամբիոնի մի մասը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի կառուցումը սկսվել է Ք․ ա 42 թվականին, այն բանից հետո, երբ սենատը Կեսարին հետմահու աստվածացրեց։ Օգոստոսը նվիրաբերեց տաճարը Կեսարին՝ իր հորը Ակտիումի ծովամարտից հետո։ Տաճարը տեղակայված է եղել Հռոմի ֆորումի գլխավոր հրապարակի արևելյան կողմում, Ռեգիայի, Կաստորի և Պոլիդևքեսի տաճարի և Էմիլիայի բազիլիկայի միջև։
Բարձր հարթակը, որտեղ կառուցված էր տաճարը, ծառայում էր որպես ամբիոն (Rostra ad divi Iuli), և ինչպես Ֆորումի հակառակ կողմի ամբիոնը, այն ևս ձևավորված էր Ակտիումի ծովամարտից բերված նավաքթերով։
Կեսարի տաճարը միակն էր, որ ամբողջությամբ նվիրված էր գիսաստղի պաշտամունքին[1]։ Վերջինս հայտնվել էր Կեսարի սպանությունից որոշ ժամանակ անց, և համարվում էր նրա հոգին, ինչպես նաև Օգոստոսի «նոր ծնունդը»՝ որպես եզակի հռոմեացի կառավարչի և կայսեր[3]։
Ըստ Ապպիանոսի Ռեգիային հարակից վայրը և Հռոմի ֆորումի գլխավոր հրապարակը հավանաբար երկրորդ հնարավորություն են եղել, որովհետև հռոմեացիների առաջին մտադրությունն էր Կեսարին հուղարկավորել Կապիտոլիում բլրի վրա։ Սակայն հռոմեական կրոնավորներն արգելեցին նրանց այդպես վարվել և Կեսարի դիակը վերադարձրեցին ֆորում, Ռեգիայի մոտ, որը եղել է նրա նստավայրը։ Հուղարկավորության փայտակույտի և Կեսարի մոխրի վերջնական ճակատագրի մասին բուռն վիճաբանությունից հետո, հռոմեացիները, կայսերական կուսակցության մարդիկ և կայսեր ընտանիքի անդամները որոշեցին կառուցել փայտակույտը այդ վայրում։
Կարճ ժամանակ անց սպանված pontifex maximus-ի տեղում զոհասեղան և սյուն կանգնեցվեց։ Սյունը կերտված էր Numidian դեղին քարից և վրան կար Parenti Patriae, i.e. (ազգի հիմնադրին) մակագրությունը։ Սակայն այս հուշարձանը անմիջապես վերացվեց և հեռացվեց հակա-Կեսարական կուսակցության կողմից։ Մ․ թ․ ա 42-ին Օկտավիանոս Օգոստոսը, Մարկոս Լեպիդոսը և Մարկոս Անտոնիոսը որոշեցին կայսրության տաճար կառուցել։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Pliny the Elder, Naturalis Historia, 2.93-94
- ↑ Cassius Dio 51, 21
- ↑ Cf. Բեթղեհեմյան աստղ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Temple of Caesar (General Description and Photo Gallery)
- UCLA Digital Roman Forum page for the "Iulius Divus, Aedes" Archaeological discussion and 3D reconstruction
- UCLA Digital Roman Forum page for the "Rostra Diocletiani" i.e. "Rostra ad Divi Iuli" Archaeological discussion and 3D reconstruction
- Stanford University Forma Urbis Romae: slabs of the Forum Area with Temple of Divus Iulius (the Temple of Divus Iulius is a missing part visible only as a simple plan out of the slabs)
- Situated simulation of the Temple of Caesar for mobile phones and tablets
|
|
|