Մաքսենտիոսի բազիլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Մաքսենտիոսի բազիլիկա
Basilica di Massenzio
RomaBasilicaMassenzioDaPalatino.JPG
Երկիր Իտալիա Իտալիա
Հռոմ Հռոմի ֆորում
Կոորդինատներ: 41°53′30.34″ հս․ լ. 12°29′17.59″ ավ. ե. / 41.8917611° հս․. լ. 12.4882194° ավ. ե. / 41.8917611; 12.4882194

Մաքսենտիոսի բազիլիկա (իտալ.՝ Basilica di Massenzio), անտիկ կառույց Հռոմի ֆորումում, Իտալիայում։ Համարվում է երբևէ ֆորումում կառուցված ամենամեծ շինությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարությունը սկսել է ֆորումի հյուսիսային հատվածում 308 թվականին Մաքսենտիոս կայսրը, իսկ ավարտին հասցրել Կոստանդիանոս Մեծը 312 թվականին Միլվյան ճակատամարտում վերջինին պարտության մատնելուց հետո[1]։ Այն կառուցվում էր Խաղաղության տաճարի կողքին, որն այդ ժամանակ հավանաբար անտարբերության էր մատնված, և Վեներայի ու Ռոմայի տաճարին կից։

Նույնիսկ հին հռոմեական չափանիշներով կառույցը համարվում էր հսկայական։ Այն բաղկացած էր կենտրոնական նավից, որի մակերեսը 4000 քառ․ մետր էր։ Նավը բաժանված է երեք կամարակապ մասերի, որոնց բարձրությունը 39 մետր է։ Ներսակողմում պատերը ձևավորված են եղել մարմարե սալիկներով, իսկ հատակը՝ գունավոր մարմարով։ Շինարարության համար օրինակ են հանդիսացել Կարակալլայի և Դիոկղետիանոսի բաղնիքները։ Բազիլիկայի արևմտյան աբսիդում տեղադրված է եղել Կոստանդիանոսի արձանը։ Կառույցը ոչ միայն պաշտամունքային վայր էր, այլև հավաքատեղի և քաղաքային խորհրդի նստավայր։ 1960 թվականին օլիմպիական խաղերի ժամանակ այստեղ են անցկացվել հունահռոմեական ըմբշամարտի մրցույթները։

Բազիլիկայի հարավային ր կենտրոնական հատվածները հավանաբար կործանվել են 847 թվականի երկրաշարժի ժամանակ[2]։ 1349 թվականին մեկ այլ երկրաշարժի պատճառով փլուզվեց նավի կամարը։ Պահպանված միակ 20 մետրանոց հսկայական սյունը 1614 թվականին Պողոս V պապի կողմից տարվել է Սանտա Մարիա Մաջորե հրապարակ։ Այն, ինչ մնացել է Մաքսենտիոսի բազիլիկայից, հյուսիսային ենթակողմն է՝ իր երեք կամարներով[1]։

Նախնական կառույցի պատերը եղել են սպիտակ։ Վիա դեյ Ֆորի Իմպերիալի փողոցի կողմից շինության արտաքին պատի վրա կան քարտեզներ, որոնցում պատկերված են Հռոմեական կայսրության տարբեր ժամանակաշրջանների զարգացումը։ Դրանք ավելացվել են Բենիտո Մուսոլինիի կառավարության ժամանակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roth Leland M. (1993)։ Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.)։ Boulder, CO: Westview Press։ էջեր 30, 222։ ISBN 0-06-430158-3 
  2. René Seindal "Basilica of Maxentius - the last and largest basilica in the Roman Forum", Photo Archive, 2003-08-06, accessed November 7, 2010.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]