Նեղոսի ճակատամարտ (մ․թ․ա․ 47)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեղոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Նեղոսի ճակատամարտ
Թվականմ․թ․ա․ 47 թվական
Մասն էԱլեքսանդրյան պատերազմ
Կեսարի քաղաքացիական պատերազմ
ՎայրՆեղոսի դելտա
ԱրդյունքԿեսարի վճռական հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական հանրապետությունՊտղոմեոսյան Եգիպտոս
Հրամանատարներ
Հուլիոս Կեսար
Կլեոպատրա
Միհրդատ I Պերգամացի
Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր
Արսինոյա IV Եգիպտացի
Կողմերի ուժեր
20 հազարմոտ 20 հազար
Ռազմական կորուստներ

Նեղոսի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի և Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորի զորքերի միջև մ․թ․ա․ 47 թվականին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Պոմպեոսը Ֆարսալոսի ճակատամարտից հետո փախչում է Եգիպտոս, Կեսարը սկսում է հետապնդել իր թշնամուն, սկայան այն բանից հետո, երբ Պտղոմեոս XIII-ը, սպանելով Կեսարի թշնամուն՝ Պոմպեոսին, փորձեց գոհացնել Կեսարին, վերջինս միջամտեց Պտղոմեոս XIII-ի և նրա քույր Կլեոպատրայի միջև Եգիպտոսում ընթացող քաղաքացիական պատերազմին։

Մ․թ․ա․ 48 թվականի սեպտեմբերից մինչև մ․թ․ա․ 47 թվականի հունվարը Կեսարը պաշարված մնաց Ալեքսանդրիայում[1][2][3][4]՝ իր մոտ ունենալով մոտ 4 հազար զինվոր։ Նա փորձում էր վճռել Պտղոմեոս XIII-ի և Կլեոպատրայի միջև ընթացող քաղաքացիական պատերազմը։ Երբ Կեսարը սկսեց նախապատվություն տալ Կլեոպատրային, Պտղոմեոս XIII-ը նախ գերեվարվեց նրա կողմից, սակայն շուտով ազատ արձակվեց[5]։ Նա հավաքում է իր զորքերը և հռոմեացիներին պաշարում Ալեքսանդրիայի մի փոքր տարածքում։

Հունվարին եգիպտացիները հռոմեացիներին համալրումներից և պարենավորումից կտրելու փորձեր են սկսում։ Կեսարը իր դաշնակցից՝ Միհրդատ Պերգամացուց համալրում է խնդրում, որը Փոքր Ասիայից ուղևորվում է նրան օգնության։ Հունվարին ժամանելով Նեղոսի դելտա՝ Միհրդատը պարտության է մատնում իրեն կանգնեցնելու համար ուղարկված զորքին։ Կեսարը, իմանալով, որ իր դաշնակիցը մոտ է, լքում է Ալեքսանդրիան և շտապում Միհրդատի մոտ։ Նրանց միացյալ զորքը, որի թիվը կազմում էր 20 հազար, մ․թ․ա․ 47 թվականի փետրվարին Նեղոսի ճակատամարտում հանդիպում է հակռակորդ եգիպտացիներին։ Եգիպտական բանակը, որը հանդերձավորված էր հունական եղանակով, հավանաբար նույն չափի էր։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարը, իմանալով եգիպտացիների ուժեղ դիրքի մասին, սկսեց ճակատամարտը՝ հռոմեական լեգեոններին հրահանգելով ոչնչացնել պտղոմեոսական ամրոցը, փորձել եգիպտացիներին դուրս բերել բլրի վրայից։ Այնուամենայնիվ, երբ եգիպտացիները մնացին իրենց դիրքում, հռոմեացիները ստիպված սկսեցին ճակատամարտել բլրի վրա, ինչը հանգեցնում է երկու կողմերի կատաղի բախմանը։ Այնուհետև մի քանի հռոմեական կոհորտաներ փորձում են շրջանցել եգիպտացիներին, սակայն երբ եգիպտական նավերից նրանց վրա կարկ է բացվում, նրանք մեծ կորուստներ են կրում։ Վերջ ի վերջո եգիպտացիների մարտական գծում ճեղք է առաջանում, ինչից օգտվում են հռոմեացիները և եգիպտացիների վրա հարձակվում թիկունքից, ինչի արդյունքում հակռակորդի բանակում խուճապ և նահանջ է սկսվում։ Նահանջողների թվում էր նաև Պտղոմեոսը, որը շուտով խորտակվում է իր նավի հետ միասին։ Այդժամ արդեն Եգիպտոսը գտնվում էր Կեսարի ձեռքերում, որը Կլեոպատարային իր մյուս եղբոր՝ Պտղոմեոս XIV-ի հետ միասին բազմեցնում է Եգիպտոսի գահին։ Այնուհետև նա Եգիպտոսում մնաց մինչև ապրիլ, ինչը նրան բնորոշ չէր՝ վայելելով երիտասարդ թագուհու հետ, ինչպես Ապպիանոսն է գրում, «նաև այլ հաճույքներ»[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սվետոնոիոս, մաս 1, 64
  2. Պլուտարքոս, Կեսար, 49
  3. Դիոն Կասսիոս, 42, 46
  4. Ապպիանոս, b.c., 2, 90
  5. Կեսար, Alex, 24
  6. Սերգեյ Լվովիչ Ուտչենկո, «Հուլիոս Կեսար». Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1980. էջեր 306–315.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brice, Lee L. (2014). Warfare in the Roman Republic: From the Etruscan Wars to the Battle of Actium. Santa Barbara: ABC-CLIO. 9781610692991.
  • Cary, M. & H. H. Scullard (1980) [1976]. A History of Rome. London: MacMillan. 0-312-38395-9.
  • Fischer-Bovet, Christelle (2014). Army and Society in Ptolemaic Egypt. Cambridge University Press. 9781107007758.
  • Grainger, John D. (2013). Egypt and Judaea. Pen and Sword. 9781848848238.
  • Smith, William (1867). "Achillas". Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Tomo I. Boston: Brown.
  • Sorokin, Pitirim Aleksandrovich (1962). Social and Cultural Dynamics: FLuctuation of social relationships, war, and revolution. New York: Bedminster Press.
  • Tucker, Spencer C. (2009). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle East. Santa Barbara: ABC-CLIO. 9781851096725.
  • Yalichev, Serge (1997). Mercenaries of the ancient world. Hippocrene Books. 9780781806749.