Նոթեր Գալլական պատերազմի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Նոթեր Գալլական պատերազմի մասին
Commentarii de Bello Gallico
Siege-alesia-vercingetorix-jules-cesar.jpg
Ժանր Պատմագիտական ստեղծագործություն
Հեղինակ Ավլիուս Հիրցիուս և Հուլիոս Կեսար
Երկիր Հռոմեական Հանրապետություն
Բնագիր լեզու լատիներեն
Հաջորդ Commentarii de Bello Civili
C. Iulii Caesaris quae extant, 1678

Նոթեր Գալլական պատերազմի մասին (լատ. Commentarii de Bello Gallico), Գայոս Հուլիոս Կեսարի 8 գրքից բաղկացած ստեղծագործությունը, որտեղ նա իրեն բնորոշ հստակ, սեղմ և եռանդուն կերպով նկարագրում է Գալլիայի գրավումն իր կողմից` մ.թ.ա. 58-50 թվականներին, ինչպես նաև երկու անցումները Հռենոսի վրայով և ափ իջնելը Բրիտանիայում:

Աշխատանքի գրման կոնկրետ թվականը հայտնի չէ։ Վերջին գիրքը Կեսարի մահից հետո ավարտին է հասցրել Ավլիուս Հիրցիուսը: Կեսարը հուշագրությունը գրում է երրորդ դեմքով` հընթացս հիշատակելով անգին տեղեկություններ աշխարհագրական և ազգագրական տեղեկություններ (օրինակ դրուիդների մանրամասն նկարագրություն)։

Հին Հռոմում Կեսարի ստեղծագործությունները համարվում էին լակոնիկ, չոր ատտիկական արձակի օրինակ և մեծ ազդեցություն են թողել Տակիտոսի և մի շարք այլ պատմիչների ոճի ձևավորման վրա։ Ավանդաբար համարվում է դասական լատիներենի առաջին ստեղծագործությունը, որը ընթերցում են այդ լեզվի դասերին (հին հունարենի պարզ մակարդակում այդ տեղը զբաղեցնում է Քսենոփոնի «Անաբասիսը»)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]