Տաբուլարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արխիվ
Տաբուլարիում
tabularium
Tabulario Foro Romano.jpg
Երկիր Իտալիա Իտալիա
Հռոմ Հռոմի ֆորում
Հիմնադիր Քվինտուս Լուտացիուս Կատուլ Կապիտոլինուս
Շինարարության սկիզբ Մ․թ․ա․ 78
Կոորդինատներ: 41°53′34″ հս․ լ. 12°29′1″ ավ. ե. / 41.89278° հս․. լ. 12.48361° ավ. ե. / 41.89278; 12.48361

Տաբուլարիում (լատ.՝ tabularium), Հին Հռոմի պետական արխիվ, որում պահպանվել են ժողովրդական կանոնակարգերը և այլ պետական փաստաթղթեր (լատ.՝ tabulae publicae

Սկզբում Հռոմում պետական արխիվ չկար, տաբուլարիումները ցուցադրվում էին ֆորումում, կամ Կապիտոլիումում։ Քանի որ նրանց քանակը գնալով աճում էր, կազմակերպվեցին տարբեր արխիվներ՝ senatusconsulta և plebiscita, որոնք պահպանվում էին Սերես աստվածուհու տաճարում։ Վերջինս գտնվում էր Պալատինի և Ավենտինի միջև, Մեծ կրկեսի կողքին։ Ֆինանսական փաստաթղթերը պահվում էին Կապիտոլիումի բլրի վրա Սատուրնի տաճարում, foedera՝ Կապիտոլիումում՝ հիմնական արխիվում։ Մ․ թ․ ա 83 թվականին Սուլայի երկպառակտչական պատերազմների ժամանակ Կապիտոլումը և Սատուրնի տաճարի այն հատվածը, որտեղ և տեղակայված էր տաբուլարիումը, հրդեհվում է։ Մ․ թ․ ա․ 78 թվականին Քվինտուս Լուտացիուս Կատուլ Կապիտոլինուսը կառուցում է ընդհանուր պետական արխիվ վերոհիշյալ տաճարի կողքին (լատ.՝ tabularium или aerarium Saturni)։ Դրա մնացորդները պահպանվել են առ այսօր։ Կառույցի ֆասադն իրենից ներկայացնում է օրդերային կամարաշար, որը կազմված էր երկու հարկերից։

Տաբուլարիումի շենքը ամենավաղ կառուցված շինությունն է, որում կիրառվել է հռոմեական ճարտարապետության համակարգը։ Դրանում միախառնված են երկու հակադարձ կառուցողական սկզբունքներ՝ գերանածածկ և կամարակապ կոնստրուկցիաներ[1]։

Բացի այս արխիվներից Հռոմում կային նաև հատուկ արխիվներ, Իտալիայի այլ քաղաքներում, յուրաքանչյուր գավառի գլխավոր քաղաքներում նույնպես (գավառական արխիվներ)։ Կային նաև հատուկ արխիվներ տարբեր աշխարհիկ և կրոնական ըներությունների համար, օրինակ` ավգուրների և քրմերի համար: Կայսրերն ունեին իրենց առանձնահատուկ տաբուլարիումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 43. — 264 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]