Ալեքսանդրիայի պաշարում (մ․թ․ա․ 47)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրիայի պաշարում
Ալեքսանդրյան պատերազմ
Caesar-07.jpg
Գնեոս Պոմպեոսի սպանությունը Եգիպտոսում
Թվական մ․թ․ա․ 48-մ․թ․ա․ 47
Վայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Արդյունք Հռոմեական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
AguilaCésarII thumb.jpg Հռոմեական հանրապետություն Պտղոմեոսյան Եգիպտոս Պտղոմեոսյան Եգիպտոս
Հրամանատարներ
Հուլիոս Կեսար
Կլեոպատրա
Պտղոմեոս XIII
Կողմերի ուժեր
1 լեգեոն 20 հազար զինվոր
2 հազար ձիավոր
Կորուստներ
անհայտ անհայտ

Ալեքսանդրիայի պաշարում, մի կողմից Հուլիոս Կեսարի և Կլեոպատրայի, մյուս կողմից՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի իշխանությունը բռնազավթած Պտղոմեոս XIII-ի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը սկսվել է մ․թ․ա․ 48 թվականի վերջին և իր տրամաբանական եզրակետին հասել մ․թ․ա․ 47 թվականի սկզբներին։

Քննարկվող ժամանակահատվածում Հուլիոս Կեսարը քաղաքացիական պատերազմում հակամարտում էր նաև Հռոմեական սենատի ուժերի դեմ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի Գալլիայում գտնվելու և «բոլոր գալլերի առաջնորդ» Վերցինգետորիքսի դեմ պատերազմելու ժամանակահատվածում օգտվելով եռապետի բացակայությունից Գնեոս Պոմպեոսի կամքը պաշտնանող Հռոմեական սենատը Հուլիոս Կեսարին ճանաչում է «ժողովրդի թշնամի»։ Վերջինս իր օրինական իրավունքների իրականացման մտայնությամբ անցնում է Ռուբիկոնը և պատերազմ սկսում Պոմպեոսի և սենատական ուժերի դեմ[1][2]։

Հունաստանի ափերի մոտ մ․թ․ա․ 48 թվականի օգոստոսի 9-ին Պոմպեոսի զորքերը ջախջախիչ պարտություն են կրում, որի արդյունքում վերջինիս վերահսկողության ներքո գտնվող լեգեոնների մեծ մասը ոչնչացվում է։ Պոմպեոսը քաղաքական ապաստան ստանալու նպատակով մեկնում է Եգիպտոս, սակայն Պտղոմեոս XIII-ի հրամանով Ալեքսանդրիայի ափերի մոտ գլխատվում է։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով Պոմպեոսի սպանության մասին՝ Կեսարը լցվում է զայրույթով և վշտով, մինչդեռ Պտղոմեոսի խորհրդականները վերջինիս հավաստացրել էին, որ այդ քայլը հաճելի կլիներ Հուլիոս Կեսարի համար։ Ավելի ուշ Կեսարը Եգիպտոսից պահանջում է մարել Պտղոմեոս XII Աուլետեսի պարտքերը, միևնույն ժամանակ Կլեոպատրային և Պտղոմեոս XIII-ին հորդորելով թողնել ներանձնային տարաձայնությունները և հաշտվել։

Հրաժարվելով վճարել հոր պարտքերը՝ պոռոտախոս Պտղոմեոսը իր զորավարներին հրամայում է դուրս մղել հռոմեական լեգեոնները Եգիպտոսի տարածքից։ Այսպիսով, Պտղոմեոսյանների բանակը, որը կազմված էր առնվազն 20 հազար հետևակից և 2 հազար հեծելավորից, պարժվում է Ալեքսանդրիայում գտնվող հռոմեական 1 լեգեոնի դեմ։ Կեսարը ևս գիտակցում էր, որ իր տիրապետության տակ եղած ուժերը որևէ կերպ չեն կարող ռազմական հաջողությունների հասնել և փորձում է դիվանագիտական ճանապարհով հաշտեցնել խնդիրը՝ Պտղոմեոսի արքունիք ուղարկելով իր բանագնացներին։ Սակայն, Աքիլլասը սպանում է դեսպաններին՝ այդ կերպ բացառելով խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունները։

Տեսնելով այս ամենը՝ հռոմեական զորքերը պաշարում են Ալեքսանդրիան։ Գանդիմեդեսը սկզբում հաջողություն է ունենում լեգեոնականների դեմ առճակատումների ընթացքում, սակայն շատ չանցած իրագործում է Աքիլլասի սպանությունը՝ Արսինեոի հրամանով։ Հաջող պաքարի արդյունքում եգիպտական բանակը գրեթե ամբողջությամբ դուրս էր մղել հռոմեացիներին Ալեքսանդրիայից, սակայն ամեն ինչ շրջադարձային կերպով փոխվում է, երբ Պերգամոնի թագավոր Միհրդատը և Հրեաստանի միապետ Անտիպատրոսը ռազմական համալրում են հատկացնում հռոմեացիներին։ Նոր ուժերով համալրված հռոմեացիները առճակատման են մեկնվում և Նեղոս գետի արևմտյան ափին հաղթանակ տոնում եգիպտական բանակի նկատմամբ։ Մահանում է Պտղոմեոս XIII-ը՝ խեղդվելով գետանցի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուլիոս Կեսար, «Քաղաքացիական պատերազմի մասին նոթերի» iii. 104
  2. Դիոն Կասսիոս, xlii. 4