Ալեքսանդրյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդրյան պատերազմ (մեր թվարկությունից առաջ 48-47), Հուլիոս Կեսարի պատերազմը Եգիպտոսի դեմ։ Տեղի է ունեցել հիմնականում Ալեքսանդրիայի տերիտորիայում։

Գահի համար Կլեոսպատրայի և նրա կրտսեր եղբայր Պտղոմեոս 13-րդ Գիոնիսիոսի պայքարում Կեսարը նեցուկ կանգնեց Կլեոպատրային։ Նեղոսի մոտ ճակատամարտում (մեր թվարկությունից առաջ 48-ին) հռոմեացիները հաղթեցին, Պտղոմեոս 13-րդ Գիոնիսիոսն սպանվեց, Կլեոպատրան հաստատվեց եգիպտական գահի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png