Հուլիոս Կեսարը մշակույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մ․թ․ա․ 44 թվականի արծաթադրամ (դինար)

Հուլիոս Կեսար (լատին․՝ Gaius Julius Caesar), համաշխարհային պատմության ազդեցիկ կերպար, որը հին ժամանակներից ի վեր հաճախ է պատկերվել գրականության մեջ և արվեստում։

Անտիկ գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարի և Կլեոպատրայի հին հռոմեական կիսանդրիները Բեռլինի Հին թանգարանում

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարն ու Հիսուս Նավինը որպես «Ինը արժանավորների» մաս (16-րդ դար
Շեքսպիրի «Առաջին ֆոլիոն»
Մոլիերը Հուլիոս Կեսարի դերում։ Նկարի հեղինակ՝ Նիկոլյա Մինյար, 1656
Ցայտաղբյուր Օլոմոուցում
  • Դեպի Բրիտանիա կատարած Կեսարի արշավանքները մանրամասն նկարագրվել են Ջոֆրեյ Մոնմուտցու «Բրիտանիայի արքաների պատմություն» աշխատության մեջ (մոտավորապես 1136 թվական)։
  • 13-րդ դարի ֆրանսիական «Հռոմեացիների արարքները» ասպետական վեպում Կեսարը ներկայացված է որպես եպիսկոպոս։
  • 13-րդ դարի ֆրանսիական «Հուոն Բորդոցի» էպոսի առասպելական Օբերոն թագավորը Կեսարի և Մորգանա փերիի որդին է։
  • Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» էպիկական պոեմի IV գլխում (մոտավորապես 1308–1321) Կեսարը պատկերված է Լիմբոսի հատվածում, առաքինի ոչ քրիստոնյաներ Էնեասի, Հոմերոսի, Պուբլիուս Օվիդիուս Նասոյի, Հորացիոսի ու Լուկանոսի հետ։ Նրան սպանողներ Մարկոս Բրուտոսն ու Գայոս Կասիուսը, ինչպես նաև սիրուհի Կլեոպատրան պատկերված են չար ոգիների մեջ՝ դժոխքի ստորին հատվածում։
  • Կեսարն ընդգրկված է Ժակ դե Լոնգույոնի «Ինը արժանավորներ» աշխատության մեջ (1312), որտեղ ընդգրկված են պատմական, աստվածաշնչյան, դիցաբանական կամ կիսալեգենդար ինը անձինք, որոնք Միջնադարում համարվել են ասպետության իդեալները մարմնավորողներ։
  • Կեսարի քաղաքացիական պատերազմն ու նրա սպանությունը շարադրված են Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքների» «Վանականի հեքիաթը» հատվածում (մոտավորապես 1385 թվական)։

Վերածնունդ և ժամանակակից արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1554 թվականին հրատարակված Յոհաննես Մանգուսի «Գոթերի և շվեդների բոլոր արքաների պատմություն» աշխատության մեջ Կեսարը հանդիսանում է շվեդ թագավոր Լինդորմուսի ժամանակակիցը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կեսարի մահը» (1798), նկարիչ՝ Վինչենցո Կամուչինի

Ժամանակակից ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Հոլանդը Կեսարի դերում «Կեսար» պիեսի բրոդվեյյան բեմադրության մեջ, Մերկուրի թատրոն, 1937

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Ռայդեր Հագարդի «Կլեոպատրա» (1889) պատմավեպը, որը նկարագրում է Կեսարի հարաբերությունները Կլեոպատրայի հետ[1]։
  • Ուիլյամ Ստեարնս Դեյվիսի «Կեսարի բարեկամը․ Հռոմի հանրապետության անկման պատմությունը» (1900), որտեղ նկարագրված է մի երիտասարդ ազնվական, որն օգնում է Կեսարին գալ իշխանության[2]։
  • Էդիթ Նեսբիթի «Թալիսմանի պատմությունը» (1905) մանկական վեպը, որտեղ Կեսարը հանդիպում է դեպի Բրիտանիա իր արշավանքների սկզբում։
  • Էդիթ Նեսբիթի «Կախարդական քաղաքը» (1910) մանկական վեպը, որտեղ Կեսարը հառնում է «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատությունից ու ջախջախում բարբարոսներին։
  • Տալբոթ Մյունդիի «Tros of Samothrace» (1934) պատմավեպում Կեսարը պատկերված է որպես ոճրագործ[3]։
  • Ֆիլիս Բենթլիի «Մնաս բարով, ազատությո՛ւն» (1936) վեպում Կեսարը պատկերված է որպես բռնակալ[4]։
  • Թորնթոն Ուայլդերի «The Ides of March» (1948) նամակագրական վեպը[5]։
  • Կանադացի վիպասան Ջորջ Ուիլյամ Հարդիի «Անառակների քաղաքը» (1957), «Կարմիր թիկնոց․ վեպ Հուլիոս Կեսարի մասին» (1978) և «Արյունոտ պատմուճան․ վեպ Հուլիոս Կեսարի մասին» (1979) վեպերը եռերգություն են Կեսարի կյանքի մասին[6]։
  • Ռեքս Վարների «Երիտսարդ Կեսարը» (1958) և դրան հաջորդած «Կայսերական Կեսարը» (1960) վեպերն անդրադառնում են Կեսարի կյանքին[7]։
  • Թոմաս Թուրսթոն Թոմասի «Առաջին քաղաքացին» (1987) գիտաֆանտաստիկ գիրքը հիմնված է Կեսարի կյանքի ու ժամանակների վրա, սակայն իրադարձությունները տեղի են ունենում 21-րդ դարում[8]։
  • «Ժամանակի մեքենա» վիպաշարքի «Կեսարի թուրը» (1987) գիրքն ընթերցողին հետ է վերադարձնում դեպի Հին Հռոմ ու պարզում Կեսարի թրի ճակատագիրը։
  • Ավստրալիացի գրող Քոլին Մաքքալուի «Հռոմի տիրակալները» յոթ վեպից բաղկացած վիպաշարը․ «Առաջին տղամարդը Հռոմում» (1991), «Խոտե թագը» (1991), «Ճակատագրի սիրելիները» (1993), «Կեսարի կանայք» (1995), «Կեսար» (1997), «Հոկտեմբերյան ձին» (2002) և «Անտոնիոս և Կլեոպատրա» (1969)։
  • Ամերիկացի գրող Ստիվեն Սեյլորի «Roma Sub Rosa» (1991–2018) պատմական առեղծվածների շարքը։
  • Բրիտանացի գրող Կոն Իգուլդենի «Կայսր» հինգ վեպերի շարքը․ «Հռոմի դարպասները» (2003), «Արքաների մահը» (2004), «Թրերի դաշտը» (2005), «Պատերազմի աստվածները» (2006) և «Աստվածների արյունը» (2013)։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերակատարում Ֆրից Լեյբեր-ավագի կողմից «Կլեոպատրա» ֆիլմում (1917)
  • Դերակատարում Ուորեն Ուիլյամի կողմից «Կլեոպատրա» ֆիլմում (1934)
  • Դերակատարում Կլոդ Ռեյնսի կողմից «Կեսար և Կլեոպատրա» ֆիլմում (Բեռնարդ Շոուի պիեսի վերամշակում, 1945)
  • Դերակատարում Հարոլդ Տասկերի կողմից «Հուլիոս Կեսար» ֆիլմում (Շեքսպիրի պիեսի վերամշակում, 1950)
  • Դերակատարում Լուիս Կելհերնի կողմից «Հուլիոս Կեսար» ֆիլմում (Շեքսպիրի պիեսի վերամշակում, 1953)
  • Դերակատարում Ջոն Գևինի կողմից «Սպարտակ» ֆիլմում (1960)
  • Դերակատարում Գուստավո Ռոխոյի կողմից «Հուլիոս Կեսարն ընդդեմ ծովահենների» ֆիլմում (1962)
  • Դերակատարում Ռեքս Հարիսոնի կողմից «Կլեոպատրա» ֆիլմում (1963)
  • Դերակատարում Քենեթ Ուիլյամսի կողմից «Շարունակիր, Կլեո» ֆիլմում (1964)
  • Դերակատարում Ջոն Գիլգուդի կողմից «Հուլիոս Կեսար» ֆիլմում (Շեքսպիրի պիեսի վերամշակում, 1970)
  • Դերակատարում Գոտֆրիդ Յոնի կողմից «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում (1999)
  • Դերակատարում Կլաուս Մարիա Բրանդաուերի կողմից «Դրուիդներ» ֆիլմում (2001)
  • Դերակատարում Ալեն Շաբայի կողմից «Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա» ֆիլմում (2002)
  • Դերակատարում Ալեն Դելոնի կողմից «Աստերիքսն Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008)
  • Դերակատարում Ֆաբրիս Լուկինիի կողմից «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» ֆիլմում (2012)
  • Դերակատարում Ջիմ Բրոդբենտի կողմից «Աստերիքս և Օբելիքս․ Աստվածների առանձնատունը» ֆիլմում (2014)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կլեոպատրա» մինի սերիալ, դերակատար՝ Թիմոթի Դալթոն
  • «Հիստերիա» անիմացիոն սերալ, որտեղ Կեսարի արտաքին տեսքը նմանեցրած է Ֆրենկ Սինատրային
  • «Սարսափելի պատմություններ» սերալ, դերակատար՝ Բեն Ուիլբոնդ/Ադամ Ռիչես
  • «Հուլիոս Կեսար» մինի սերիալ, դերակատար՝ Ջերեմի Սիստո
  • «Կայսրություն» հեռուստասերիալ, դերակատար՝ Կոլմ Ֆիոր
  • «Հռոմ» հեռուստասերիալ, դերակատար՝ Քիարան Հայնդս
  • «Սպարտակ» հեռուստաֆիլմ, 2004 թվական, Հովարդ Ֆաստի վեպի հեռուստաէկրանավորում, դերակատար՝ Ռիչարդ Դիլան
  • «Սպարտակ․ անիծվածների պատերազմը», երիտասարդ Կեսարին մարմնավորել է Թոդ Լասանսը
  • «Հին Հռոմ․ Կայսրության վերելքն ու անկումը», BBC վավերագրական կինո, դերակատար՝ Շոն Պարտվի
  • «Հռոմեական կայսրություն», Նեթֆլիքսի վավերագրական հեռուստասերիալ, դերակատար՝ Դիչ Դեյվի
  • Վայնի և Շուստերի «Մաքրիր արյունն իմ պատմուճանից» կատակերգական հեռուստասերալ
  • «Զենա՝ զինվորների արքայադուստրը» հեռուստասերիալ, դերակատար՝ Կառլ Ուրբան
  • Կանադական հեռուստատեսության «Second City Television» կատակերգական պիես
  • «Վաղվա լեգենդները» հեռուստասերալ, դերակատար՝ Սայմոն Մերելս

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվականի «The Goon Show» ռադիոհաղորդման «Պլինիոս Ավագի պատմությունները» հատվածում Կեսարին մարմնավորել է Պիտեր Սելլերսը։
  • ԲԲՍ ռադիո 4-ի «Կեսար» ռադիոթողարկումներում (2003–2007) Դեյվիդ Թրաուգթոնն է մարմնավորել Կեսարին։
  • 2013–2015 թվականներին թողարկված «Կեսարի կյանքը» շարքը[9]։

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատության նկարագրությունը՝ վերնագրված «Կեսարի նվաճումները», 1940-1970 թվականներին տպագրվել է «Պատկերազարդ դասականներ» ծաղրաշարում։
  • «Ալիքսի արկածները» ծաղրաշարում Կեսարը պատկերված է որպես գլխավոր հերոսի քաղաքական պաշտպան։
  • «Աստերիքս» ծաղրաշարում Կեսարը՝ իր հռոմեական քթով, պատկերված է որպես գլխավոր հակառակորդ։
  • Նիլ Գեյմանի «Սենդմեն #30» գրքում ևս Կեսարը նշված է։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կեսարը հանդիպում է «Որ ժամանակներում է Կարմեն Սանդիեգոն» կրթախաղի փուլերից մեկում։
  • «Persona 3» վիդեոխաղ։
  • «Fallout: New Vegas» վիդեոխաղ։
  • «Civilization» համակարգչային խաղի առառջին չորս սերիայում Կեսարը հռոմեական կայսրության առաջնորդն է։
  • «Մարդասպանի համոզմունքը․ եղբայրություն» համակարգչային խաղ։
  • «Մարդասպանի համոզմունքի ակունքները» համակարգչային խաղում Կեսարը գլխավոր հերոսն է, և այնտեղ պատկերված են Ալեքսանդրիայի պաշարումը և Նեղոսի ճակատամարտը։
  • «Կայսրությունների դարաշրջան․ Հռոմի ծաղկումը» համակարգչային խաղում խաղացողը կարող է հանդես գալ որպես Կեսար։
  • «Fate/Grand Order» բջջային հավելվածների խաղ։
  • «Տոտալ պատերազմ․ Հռոմ 2» վիդեոխղ։
  • «Scribblenauts» վիդեոխաղ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բենետոնի 1988 թվականի տպագիր և գովազդային վահանակների արշավ, որտեղ զուգադրվել է Լեոնարդո դա Վինչիի հետ[10]։
  • «Փոքրկ Կեսարներ» պիցցայի ռեստորանների ցանց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eastlake, Laura, Ancient Rome and Victorian Masculinity. Oxford, United Kingdom : Oxford University Press, 2019. 9780192569387 (pgs. 162-163)
  2. McGarry, Daniel D., White, Sarah Harriman, Historical Fiction Guide: Annotated Chronological, Geographical, and Topical List of Five Thousand Selected Historical Novels. Scarecrow Press, New York, 1963 (pg. 147) (p. 33)
  3. Talbot Mundy: Philosopher of Adventure: A Critical Biography by Brian Taves. McFarland, 2006 (pp. 137–143)
  4. Clarke, Martin Lowther,The Noblest Roman: Marcus Brutus and His Reputation. Cornell University Press, 1981. 9780801413933 (p.132)
  5. Edmund Fuller|Fuller, Edmund. “Thornton Wilder: The Notation of the Heart.” pp. 39–43. In Critical Essays on Thornton Wilder. Edited by Martin Blank. New York: G.K. Hall, 1996. (p. 42) 9780783800202
  6. Lynda G. Adamson, World Historical Fiction: An Annotated Guide to Novels for Adults and Young Adults. Phoenix, AZ; Oryx Press 9781573560665 (p.27)
  7. "Obituary: Rex Warner". The Times. 27 June 1986.
  8. Nuttall, Chris (2013 թ․ հուլիսի 11). «Review: First Citizen by Thomas T. Thomas». Amazing Stories. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  9. "Life of Caesar Podcast" Accessed 2 September 2015
  10. "Benetton Group: Evolution of Communication Strategy" scribd.com Արխիվացված 2013-11-01 Wayback Machine Accessed 21 February 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]