Ավրելիա Կոտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրելիա Կոտտա
լատին․՝ Aurelia
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 119
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էմ. թ. ա. 54[1]
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունազնվական
ԱմուսինԳայոս Հուլիոս Կեսար[1][1]
Ծնողներհայր՝ Lucius Aurelius Cotta?, մայր՝ Rutilia?
ԵրեխաներՀուլիա Կրտսեր[1][1], Հուլիա Ավագ[1][1] և Հուլիոս Կեսար[1][1]
 Aurelia Cotta Վիքիպահեստում

Ավրելիա Կոտտա (լատին․՝ Aurelia, մոտ մ. թ. ա. 119, Հին Հռոմ - մ. թ. ա. 54[1], անհայտ), հռոմեական մատրոնա, Գայոս Հուլիոս Կեսարի մայրը։ Անտիկ հեղինակների կողմից հիշատակվում է իր որդու կենսագրության որոշ դրվագների հետ կապված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրելիան պատկանել է Ավրելիաների պլեբեյական դասին, որի ներկայացուցիչներն զբաղեցրել են խոշոր պաշտոններ միայն մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին և այդ պատճառով էլ 2-րդ դարում համարվել են «նոր ազնվականներ»[2], թեև արդեն ունեին հարստություն և ազդեցություն։ Նրա ծագման մանրամասները հայտնի չեն։ Սվետոնիոսը մ.թ.ա. 75 թվականի կոնսուլ Գայոս Ավրելիոս Կոտտային համարել է Ավրելիայի որդու՝ Գայոս Հուլիոս Կեսարի ազգական[3], որտեղից էլ պատմաբանները եզրակացնում են, որ Ավրելիան պատկանել է Ավրելիոս Կոտտաների տոհմին[4]։

Գոյություն ունի վարկած, թե Կեսարի մայրը եղել է ոմն Մարկոս Ավրելիոս Կոտտայի դուստրը և Գայոսի, Մարկոսի ու Լուկիոսի՝ համապատասխանաբար մ.թ.ա. 75, 74 և 65 թվականների կոնսուլների քույրը[5]։ Է. Բեդիանը կարծում է, որ propinquus տերմինը, որ Սվետոնիոսն օգտագործում է Գայոս Կոտտայի վերաբերյալ, բացառում է այդ տարբերակը[6]։ Ռ. Բիլլոուզի տոհմաբանական սխեմայի համաձայն՝ Ավրելիան եղել է Լուկիոս Ավրելիոս Կոտտայի՝ մ.թ.ա. 119 թվականի կոնսուլի դուստրը[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ II դարի վերջին տարիներին Ավրելիան ամուսնացել է Գայոս Հուլիոս Կեսարի հետ։ Վերջինս սերում էր Հռոմի հնագույն պատրիկական տոհմերից մեկից, որ այդ ժամանակ ամրապնդել էր իր դիրքերը Գայոս Մարիոսի հետ բարեկամական կապի շնորհիվ (վերջինս ամուսնացած էր Կեսարի քրեջ հետ)։ Ավրելիան և Գայոս Հուլիոս Կեսարն ունեցել են երեք երեխա՝

  • Հուլիա Ավագ, եղել է Լուկիոս Պինարիոսի, ապա Քվինտոս Պեդիոսի կինը[8],
  • Գայոս Հուլիոս Կեսար, ծնվել է մ․թ․ա․ 100 կամ 102 թվականին[9],
  • Հուլիա Կրտսեր, Մարկոս Աթիոս Բալբոսի կինը[10]։

Տակիտոսն իր «Երկխոսություն հռետորների մասին» աշխատությունում Ավրելիայի հիշատակում է հռոմեացի երեք կանանց թվում, որոնք օրինակելի դաստիարակություն են տվել իրենց որդիներին։ Ավրելիան «հետևել է ոչ միայն նրան, թե ինչպես են երեխաները սովորում և և ինչպես են կատարում իրենց մյուս պարտականությունները, այլև նրանց զվարճանքներին ու ժամանցին՝ նրանցում ներդնելով բարեպաշտություն և բարեվայելչություն»։ Կեսարի կնոջը «գովաբանել են տանը տիրող օրինակելի կարգուկանոնի և երեխաների նկատմամբ անխոնջ հոգատարության համար»[11]։

Գայոս Հուլիոս Ավագը մահացել է մ․թ․ա․ 86 կամ 84 թվականին[12]՝ անցնելով cursus honorum մինչև պրետոր և երեք երեխաներին թողնելով Ավրելիայի խնամքին։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 82 թվականին հերթական քաղաքացիական պատերազմում հաղթել է Մարիոսի հակառակորդ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան, որը պատանի Կեսարից պահանջել է չեղյալ հայտարարել Մարիոսի քաղաքական համախոհ Ցիննայի դստեր հետ ամուսնությունը. Ավրելիան ստիպված է եղել խնդրել դիկտատորին, որ նա խնայի իր որդու կյանքը[13]։

Հաջորդ անգամ Ավրելիան հիշատակվում է արդեն մ․թ․ա․ 60-ական թվականների աղբյուրներում։ Անտիկ հեղինակները պատմում են, որ Գայոս Հուլիոս կրտսերը, մեծ պոնտեֆիքսի ընտրություններին գնալուց առաջ համբուրել է լացող մորն ու ասել. «Այսօր, մա՛յր, դու կտեսնես քո որդուն կամ որպես բարձրագույն քուրմ, կամ էլ որպես վտարանդի»[14] (ըստ Սվետոնիոսի տարբերակի՝ «Կամ ես կվերադառնամ որպես պոնտիֆեքս, կամ էլ ընդհանրապես չեմ վերադառնա»[15]

Մ․թ․ա․ 62 թվականին Ավրելիան կարևոր դեր է կատարել Պուբլիոս Կլոդիոս Պուլխերի հետ կապված սկանդալում։ Այդ երիտասարդը, որն ունեցել է վատ համբավ, ըստ Պլուտարքոսի, սիրահարվել է Կեսարի երկրորդ կնոջը՝ Պոմպեա Սուլլային, և վերջինս էլ նրան պատասխանել է փոխադարձությամբ։ Սակայն սիրահարները չեն կարողացել հանդիպել Ավրելիայի աչալուրջ հսկողության պատճառով։ Այդ ժամանակ Կլոդիոսը Բարի աստվածուհուն նվիրված տոնակատարության ժամանակ գնացել է Կեսարի տուն և ներս մտել տավղահար կնոջ հագուստով։ Սակայն աղախիններից մեկը նրա ձայնից հասկացել է, որ նա տղամարդ է և աղմուկ է բարձրացրել[16]։ Ավրեիան փակել է տվել դռները, ստուգել ողջ տունը և գտել Կլոդիոսին այն աղախնի սենյակում, որը նրան օգնել էր ներս մտնել, և կանայք վռնդել են նրան[17]։

Կլոդիոսը մեղադրվել է սրբապղծության մեջ, և դատավարության ժամանակ Ավրելիան ցուցմունք է տվել նրա դեմ։ Այդ իրադարձությունների պատճառով Կեսարը բաժանվել է[18]։

Ավրելիան մահացել է մ․թ․ա․ 54 թվականին, երբ որդին գտնվում էր Գալիայում[18]։ Նրանից կարճ ժամանակ առաջ մահացել էր թոռնուհին՝ Հուլիան[19]։

Գեղարվեստական գրանակության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրելիան ավստրալիացի գրող Քոլին Մաքքալոուի «Առաջին մարդը Հռոմում» և «Պսակ խոտերից» վեպերի գործող անձանցից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плутарх Сравнительные жизнеописания. — М., 1994. — ISBN 5-02-011570-3, 5-02-011568-1
  • Светоний Жизнь двенадцати цезарей // Светоний. Властелины Рима. — М.: Ладомир, 1999. — С. 12—281. — ISBN 5-86218-365-5
  • Тацит Диалог об ораторах // Сочинения. — СПб.: Наука, 1993. — С. 356—384. — ISBN 5-02-028170-0

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бэдиан Э. Цепион и Норбан (заметки о десятилетии 100—90 гг. до н. э.) // Studia Historica. — 2010. — № Х. — С. 162—207.
  • Егоров А. Юлий Цезарь. Политическая биография. — СПб.: Нестор-История, 2014. — 548 с. — ISBN 978-5-4469-0389-4
  • Зарщиков А. Фамильные связи Цезаря и его ранняя политическая карьера // Новый век: глазами молодых. — 2003. — В. 1. — С. 5—12.
  • Clebs E. Aurelia // RE. — 1896. — Т. II, 2. — С. 2543.
  • Iulius 545 (Iulia) // RE. — 1918. — Т. Х, 19. — С. 893—894.
  • Iulius 546 (Iulia) // RE. — 1918. — Т. Х, 19. — С. 894.