Գայոս Ավրելիոս Կոտտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայոս Ավրելիոս Կոտտա
լատին․՝ Gaius Aurelius Cotta
 
Մասնագիտություն՝ Հին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ծննդյան օր ենթդ․ մոտ մ. թ. ա. 124[1][2]
Ծննդավայր Հռոմեական Հանրապետություն
Վախճանի օր մ. թ. ա. 73[2], մ. թ. ա. 74[3] կամ մ. թ. ա. 73[1]
Վախճանի վայր անհայտ
Դինաստիա Aurelii Cottae?
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հայր Lucius Aurelius Cotta?
Մայր Rutilia?

Գայոս Ավրելիոս Կոտտա (լատին․՝ Gaius Aurelius Cotta, ենթդ․ մոտ մ. թ. ա. 124[1][2], Հռոմեական Հանրապետություն - մ. թ. ա. 73[2], մ. թ. ա. 74[3] կամ մ. թ. ա. 73[1], անհայտ), հռոմեացի քաղաքական գործիչ և հռետոր Ավրելիոսների պլեբեյական տոհմից, կոնսուլ մեր թվարկությունից առաջ 75 թվականին։ Երիտասարդության տարիներին՝ մեր թվարկությունից առաջ 90-ական թվականներին, նա դարձել է Հռոմի ամենահայտնի փաստաբաններից մեկը։ Մ.թ.ա. 91 թվականին աջակցել է Մարկոս Լիվիոս Դրուսոսի Ժողովրդական տրիբունը, որը փորձում էր բարեփոխումներ իրականացնել։ Վերջինիս մահից հետո մեղադրվել է իտալացիների ապստամբությանը հանցակից լինելու մեջ և արտաքսվել, որից վերադարձել է մ.թ.ա. 82 թվականին։ Եղել է դիկտատոր Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի շրջապատի անդամ, այնուամենայնիվ մ.թ.ա. 75 թվականին որպես կոնսուլ կարողացել է վերացնել Սուլաննի կարևորագույն օրենքներից մեկը, ըստ որի՝ ժողովրդական տրիբունաներին արգելվում էր ընտրել մագիստրոսներ։ Այնուհետև եղել է Ցիզալպիական Գալիայի պոխարքա և մահացել իր տրիումֆի նախօրեին։

Գայոս Ավրելիոսը պատկանել է մ.թ.ա. 1-ին դարի հռոմեացի ամենահայտնի հռետորների թվին։ Նա մասնակցել է Պուբլիոս Ռուտիլիոս Ռուֆոսի (մ.թ.ա. 92 թվական) և Գնեոս Կորնելիոս Դոլաբելլայի (հավանաբար մ.թ.ա. 77 թվական) մեծ արձագանք ստացած դատական գործերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայոս Ավրելիոսը պատկանել է Ավրելիոսների ազդեցիկ պլեբեյական տոհմին, որի ներկայացուցիչն առաջին անգամ կոնսուլության է հասել է մ.թ.ա. 252 թվականին։ Արդեն այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, նա դաշինքի մեջ է եղել Սերվիլիա և Ցեցիլիի տոհմերի հետ[4]։ Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին նրանք շարունակվում էին համարվել «նոր ազնվականություն», չնայած արդեն ունեին հարստություն և ազդեցություն[5]։ Կապիտոլիական ֆաստիներում Գայոս Ավրելիոսի հայրն անվանվում է Մարկ[6], Մարկ Ավրելիոս Կոտտայի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Է. Բեդիանը ենթադրում է, որ այդ ազնվականը կարող էր լինել Լուցիոս Ավրելիոս Կոտտայի (մ.թ.ա. 144 թվականի կոնսուլ) փոքր որդին՝ մ.թ.ա. 144 թվականի կոնսուլը, բայց նա անմիջապես հստակեցրել է. «մենք չենք կարող որոշել հոր ճշգրիտ դիրքը տոհմաբանական ծառի վրա»[7]։

Հուլիոս Կեսար

Գայոս Ավրելիոսի մայրը Պուբլիոս Ռուտիլիոս Ռուֆոսի քույրն էր[8][9], որը մ.թ.ա. 105 թվականին եղել է կոնսուլ, «նոր մարդ» և մտերիմ էր Մետելլի հզոր ընտանիքի հետ։ Գայոսն ուներ երկու եղբայր՝ Մարկը (մ.թ.ա. 74 թվականի կոնսուլ) և Լուցիոսը (մ.թ.ա. 65 թվականի կոնսուլ)[10]։ Կա վարկած, որ նրա քույրը եղել է Ավրելիան՝ Հուլիոս Կեսարի մայրը[11], սակայն այդ կնոջ ծագումը համենայն դեպս անհայտ է, բացառությամբ այն փաստի, որ բարեկամական կապ է ունեցել Կոտտա եղբայրների հետ[12]։ Է. Բեդիանը գտնում է, որ propinquus տերմինը, որը Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսն օգտագործել է Գայոս Կոտտայի վերաբերյալ[13], ժխտում է այդպիսի տարբերակը[14]։

Նախքան աքսորը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիցերոնը գրում է, որ Գայոս Ավրելիոսը «գրեթե հասակակից» է եղել ժողովրդական տրիբուն Պուբլիոս Սուլպիցիոսի հետ[15][16]։ Ենթադրվում է, որ նա Պուբլիոսից մեծ է եղել մի քանի ամսով[17], քանի որ ժողովրդական տրիբունի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել էր մ.թ.ա. 91 թվականի աշնանը, իսկ «Սուլպիցիոսը, ինչպես մտածում էին, պատրաստվում էր այդ պաշտոնի համար առաջադրվել հաջորդ տարի»[18]։ Նրանք երկուսն էլ Քվինտուս Հորտենսիուսից մեծ էին 10 տարով[19], Ֆրիդրիխ Մյունցերը և Գ. Սամներն այդ ամենից եզրակացնում են, որ Գայոս Ավրելիոսը ծնվել է մ.թ.ա. 124 թվականին[17][20]։ Միևնույն ժամանակ Էլմար Կլեբսը ենթադրաբար Կոտտային վերագրում է մ.թ.ա. 120 թվականը[21]։ Նույն կարծիքին է նաև Ա. Եգորովը[22]։

Գայոս Ավրելիոսն իր կարիերան սկսել է մ.թ.ա. 90-ական թվականներին որպես դատական հռետոր։ Նա հասել է մեծ հաջողությունների. Ցիցերոնը նրան դասում է Հռոմի այդ տասնամյակի ամենապահանջված 6 փաստաբանների շարքում, որոնց թվում էին Լուցիոս Լիցինիուս Կրասոսը, Մարկոս Անտոնիոս Օրատորը, Լուցիոս Մարցիուս Ֆիլիպոսը (կոնսուլ մ.թ.ա. 91 թվականին), Պուբլիոս Սուլպիցիոսը և Գայոս Հուլիոս Կեսար Ստրաբոն Ոպիսկոսը[19]։ Հայտնի է, որ Կոտտան մի ռեզոնանսային գործընթացում կարճ ելույթ է ունեցել ի պաշտպանություն իր քեռու՝ Պուբլիոս Ռուտիլիոսի[8][23], որը հավանաբար տեղի է ունեցել մ.թ.ա. 92 թվականին։ Այնուամենայնիվ մեղադրյալը դատապարտվել է աքսորի[24]։

Մտերիմ ընկերությամբ էին կապված Գայոս Ավրելիոսը և Մարկոս Լիվիուս Դրուսոսը։ Մ.թ.ա. 91 թվականին, երբ վերջինս զբաղեցնում էր ժողովրդական տրիբունի պաշտոնը և հանդես եկավ բարեփոխումների ծրագրով, որ ենթադրում էր սենատի ընդլայնում հեծյալներին ներառելու հաշվին, դատարանների վերահսկողության փոխանցում սենատորներին, հողի լայնածավալ բաժանում և իտալացիներին քաղաքացիական իրավունքների տրամադրում, Կոտտան նրա կողմնակիցների թվում էր[21]։ Քաղաքական այդ խմբավորման անդամներ էին Մարկոս Էմիլիուս Սկավրոսը, Կվինտոս Մուցիոս Սցևոլան, Կվինտոս Մուցիոս Ավգուրը, Պուբլիոս Սուլպիցիոսը, պրետոր Քվինտուս Պոմպեոս Ռուֆոսը, նախկին քվեստոր Գայոս Հուլիոս Կեսար Ստրաբոն Ոպիսկոսը[25][26]։ Կարծիք կա, որ Դրուսոսի համախոհների թվում էր նաև Լուցիոս Կոռնելիուս Սուլլա, որն այդ ժամանակ ընդամենը նախկին պրետոր էր[27]։

Ենթադրվում էր, որ Գայոս Ավրելիոսը տրիբունում հաջորդելու էր Դրուսոսին և շարունակելու նրա սկսած բարեփոխումները, իսկ Գայոս Ավրելիոսին հաջորդելու էր Պուբլիոս Սուլպիցիոսը։ Սակայն այդ ծրագրերը հանդիպեցին հռոմեական հասարակության մի զգալի մասի կատաղի դիմադրությանը։ Կոտտան ընտրություններում պարտություն կրեց[28], Դրուսոսի բոլոր օրենքները չեղյալ հայտարարվեցին, իսկ Մարկոս Լիվիուսը սպանվեց մարդասպանի ձեռքով։ Այդ ամենն իտալացիներին մղեց Հռոմի դեմ ապստամբության։ Այդ ժամանակ բարեփոխումների թշնամիները ընդունեցին Քվինտուս Վարիուս Սևերուսի օրենքը (Lex Varia)՝ համաձայն որի դատապարտում էին բոլոր նրանց, ովքեր խոսքով կամ գործով հռոմեացի դաշնակիցներին հրահրել էին ապստամբության։ Այդ օրենքի հիման վրա սկսեցին Դրուսոսի կողմնակիցների հետապնդումները, Գայոս Ավրելիոսի դեմ, ի թիվս այլոց, դատական գործ հարուցվեց, որի արդյունքում նա արտաքսվեց[29][28][21]։ Ըստ Ապպիանոսի խոսքերի՝ նա «ելույթ ունեցավ դատարանում՝ արտասանելով տպավորիչ խոսք իր գործելաոճի վերաբերյալ, բացեիբաց անարգեց հեծյալների դասին, բայց... Հռոմից հեռացվեց քվեարկությամբ»[30]։

Դաշնակցային պատերազմի բեկումից հետո՝ մ.թ.ա. 88 թվականին, Պուբլիոս Սուլպիցիոսը դարձավ ժողովրդական տրիբուն և առաջ քաշեց մի օրինագիծ, որը որոշ աքսորյալների թույլատրում էր վերադառնալ Հռոմ[31]։ Պատմագրության մեջ կարծիք կա, որ նկատի ունեին Լուցիոս Սատուրնինոսի կողմնակիցներին[32] կամ նրանց, ովքեր Վարիուսի օրենքի պատճառով թողել էին հայրենիքը, այդ թվում նաև Գայոս Ավրելիոսին[33][34][35]։ Սուլպիցիոսը շուտով մահացավ, իսկ նրա օրենքը վերացվեց[21]։

Արտաքսումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայոս Ավրելիոսը կարողացավ Հռոմ վերադառնալ միայն մ.թ.ա. 82 թվականին, երբ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան հաղթեց քաղաքացիական պատերազմում[36]։ Ժամանակին Կոտտան դարձավ Սուլլայի կողմնակիցը, քանի որ նրա նկատմամբ երախտագիտություն էր զգում[37]։ Սվետոնիոսը Գայոս Հուլիոս Կեսարի կենսագրության մեջ հիշատակում է ինչ-որ Ավրելիոս Կոտտայի. երբ Սուլլան պրոսկրիպցիաների սպանության ժամանակ հրամայեց սպանել նաև Կեսարին, վերջինիս «հարազատներն ու յուրայինները»՝ Ավրելիոս Կոտտան ու Մեմերկոս Աեմիլիոս Լեպիդոս Լիվիանոսը, դիկտատորից ողորմածություն էին խնդրում։ Նա էլ երկար դիմադրությունից հետո «հանձնվեց, բայց բացականչեց՝ հնազանդվելով կամ աստվածային ոգեշնչմանը, կամ էլ սեփական հոտառությանը։ Ենթադրաբար Ավրելիոս Կոտտա անվան տակ նա նկատի է ունեցել կա՛մ Գայոսին[38], կա՛մ նրա եղբայր Լուցիոսին[39]։

Պլուտարքոսը հիշատակում է ինչ-որ Կոտտայի, որը պրոպրետորի լիազորություններով մ.թ.ա. 80 թվականին տիրել է Իսպանիայում[40]։ Դա կարող էր լինել Գայոս Ավրելիոսը կամ նրա եղբայր Մարկը[41][42]։ Ամեն դեպքում Գայոս Ավրելիոսը պրետորի պաշտոնը պետք է զբաղեցներ մ.թ.ա. 78 թվականի ոչ ուշ. դա հետևում է նրա կոնսուլության օրվանից և Կոռնելիուսի օրենքի պահանջներից, որ սահմանում է նվազագույն ընդմիջումներ մագիստրատուրաների միջև[43]։

Ենթադրաբար մ.թ.ա. 77 թվականին Գայոս Ավրելիոսը մասնակցել է Գնեոս Կորնելիոս Դոլաբելլայի (կոնսուլ մ.թ.ա. 81 թվականին)՝ մեծ արձագանք ստացած դատական գործընթացին։ Այդ ազնվականը, որ Սուլլայի նշանավոր կողմնակիցներից էր, Գայոս Հուլիոս Կեսարի կողմից մեղադրվում էր Մակեդոնիայի փոխարքա եղած ժամանակ իշխանությունը չարաշահելու մեջ, Կոտտան Քվինտուս Հորտենսիուսի հետ դարձավ Դոլաբելլայի պաշտպանը։ Գործընթացի մասին շատ բան հայտնի չէ, բայց Ա. Եգորովը ենթադրում է, որ մասշտաբներով և հասարակական նշանակությամբ համեմատելի էր Գայոս Վերրեսի գործի հետ[44]։ Ավլոս Գելլիուսի մոտ հիշատակվում է Կեսարի «առաջին խոսքը»[45], հետևաբար դատական նիստերը մի քանիսն են եղել։ Վերջում Դոլաբելլան արդարացվել է[44]։

Մ.թ.ա. 75 թվականին Կոտտան դարձել է կոնսուլ, նրա գործընկերն էր Լուցիոս Օկտավիոսը[46]։ Այդ ժամանակ Հռոմում ժողովրդական անկարգություններ էին տեղի ունենում ներկրվող հացի անբավարարության պատճառով, և Գայոս Ավրելիոսն ստիպված էր ելույթ ունենալ՝ պլեբեյներին հանգստացնելու համար[21]։ Այդ ժամանակ պառակտում առաջացավ Կոտտայի ու Սուլլայի ռեժիմի կողմնակիցների միջև. կոնսուլն առաջարկեց մի օրինագիծ, որը ժողովրդական նախկին տրիբուններին թույլ էր տալիս իրենց թեկնածությունը քվեարկության դնել էդիլի պաշտոնի համար։ Համապատասխան արգելքը նախատեսված էր Սուլլայի օրենքներից մեկով և տրիբունի պարտականությունն անհրապույր էր դարձնում երիտասարդ ու հավակնոտ երիտասարդների շրջանում։ Գայոս Ավրելիոսի նախաձեռնությունը դարձավ օրենք[47], արդյունքում տրիբունը Հռոմի քաղաքական համակարգում ավելի կարևոր տեղ զբաղեցրեց[37]։

Համաձայն սենատի որոշման՝ կոնսուլական մարզեր են դարձել Ցիզալպիական Գալիան և Կիլիկիան։ Կոտտան և Լուցիոս Օկտավիոսը դրանք բաժանել էին առանց վիճակ հանելու. առաջինին բաժին էր հասել Գալիան։ Գայոս Ավրելիոսն այնտեղից հեռացել է կոնսուլի լիազորություններն ավարտվելուց անմիջապես հետո[48][49]։ Նա իր մարզում պատերազմներ չի վարել, բայց, այնուամենայնիվ, ձգտում էր տրիումֆի և մ.թ.ա. 74 թվականի վերջին կամ 73 թվականի սկզբին վերադարձել է Իտալիա[50]՝ սենատից ստանալով այդ պատիվը։ Հռոմում հանդիսավոր ելույթի նախօրեին նա հանկարծամահ է եղել բացված հին վերքի պատճառով[21]։

Հայտնի է, որ Գայոս Ավրելիոսը մահվան պահին եղել է պոնտիֆիկի քրմական կոլեգիայի անդամ։ Նրա փոխարեն ընտրվել է Գայոս Հուլիոս Կեսարը[51][52]։

Գայոս Ավրելիոսը որպես հռետոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ հեղինակները Գայոս Ավրելիոսին համարում են հռոմեացի առավել ականավոր հռետորը[53][54][55]։ Ցիցերոնը կազմել է նրա բնութագիրը՝ համեմատելով Պուբլիոս Սուլպիցիոսի հետ և պնդելով, որ «երբեք չի եղել հռետոր ավելի քիչ նմանությամբ», և որ այդ երկուսն իրենց պերճախոսությամբ գերազանցել են բոլոր ժամանակակիցներին։ Կոտտայի համար օրինակ էր Մարկոս Անտոնիոսը, իսկ Սուլպիցիոսի համար՝ Լուցիոս Լիցինիուս Կրասոսը, բայց Գայոս Ավրելիոսին, ըստ Ցիցերոնի, չէր բավականացնում ուժը[56], սակայն դա փոխհատուցվում էր «սրամիտ և շատ բարակ խոսելաոճով»[57]։

Գայոս Ավրելիոսը ակադեմիական կրթության կողմնակից էր[58] և այդպիսով հակված էր արվեստով համոզելուն[59]։ Հայտնի է, որ իր որոշ ճառեր նա հրատարակել է[60][59]։ Ընդ որում որոշ ելույթների տեքստը նրա համար գրել է հեծյալ Լուցիոս Էլիոս Ստիլոնը, որն առանձնանում էր իր կրթվածությամբ, բայց հռետոր չէր։ Ցիցերոնն իր «Բրուտոս» տրակտատում, որը գրվել էր Գայոս Ավրելիոսի մահից 30 տարի անց, ասել է. «Մինչև հիմա զարմանում եմ՝ ինչու է Կոտտան՝ մեծ հռետորը և ոչ հիմար մարդը, ցանկացել Էլիոսի հասարակ խոսքեը ներկայացնել որպես իրենը»[61]։

Որպես պերճախոսության առաջատար վարպետ՝ Կոտտան դարձել է Ցիցերոնի «Հռետորի մասին» տրակտատի հերոսներից մեկը, որի գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 91 թվականի սեպտեմբերի սկզբին՝ Լուցիոս Լիցինիուս Կրասոսի մահից և տրիբունի ընտրություններում Գայոս Ավրելիոսի պարտությունից մի քանի օր առաջ[59]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Digital Prosopography of the Roman Republic
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 3,2 Любкер Ф. Aurelii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 195.
  4. Бэдиан, 2010, էջ 166-167։
  5. Егоров, 2014, էջ 87։
  6. Капитолийские фасты, մ.թ.ա. 75 թվական։
  7. Бэдиан, 2010, էջ 170։
  8. 8,0 8,1 Цицерон, 1994, Об ораторе, I, 229
  9. Цицерон, 2010, К Аттику, XII, 20, 2
  10. Aurelius 96, 1896, էջ 2483։
  11. Зарщиков, 2003, էջ 9։
  12. Aurelia, 1896, էջ 2543։
  13. Светоний, 1999, Божественный Юлий, 1, 2
  14. Бэдиан, 2010, էջ 169
  15. Цицерон, 1994, Об ораторе, III, 31
  16. Цицерон, 1994, Брут, 182
  17. 17,0 17,1 Sulpicius 92, 1931, էջ 844
  18. Цицерон, 1994, Об ораторе, I, 25
  19. 19,0 19,1 Цицерон, 1994, Брут, 301
  20. Sumner, 1973, p. 21; 109—110
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Aurelius 96, 1896, էջ 2483
  22. Егоров, 2014, էջ 88
  23. Цицерон, 1994, Брут, 115
  24. Короленков, 2014, էջ 63
  25. Короленков, Смыков, 2007, էջ 144
  26. Циркин, 2006, էջ 40
  27. Кивни, 2006, էջ 236—237
  28. 28,0 28,1 Цицерон, 1994, Об ораторе, III, 11
  29. Цицерон, 1994, Брут, 205; 303
  30. Аппиан, 2002, XIII, 37
  31. Тит Ливий, 1994, Периохи, 77
  32. Утченко, 1969, էջ 34
  33. Van Ooteghem, 1964, p. 280
  34. Кивни, 2006, էջ 216
  35. Короленков, Смыков, 2007, էջ 390
  36. Aurelius 96, 1896, s. 2483
  37. 37,0 37,1 Keaveney, 1984, p. 148
  38. Любимова, Таривердиева, 2015, էջ 94
  39. Егоров, 2014, էջ 94
  40. Плутарх, 1994, Серторий, 13, 3
  41. Broughton, 1952, p. 80
  42. Keaveney, 1984, p. 138
  43. Broughton, 1952, p. 86
  44. 44,0 44,1 Егоров, 2014, էջ 116
  45. Авл Геллий, 2007, IV, 16, 8
  46. Broughton, 1952, p. 96
  47. Саллюстий, История, III, 48, 8
  48. Цицерон, 1994, Брут, 318
  49. Broughton, 1952, p. 103
  50. Broughton, 1952, p. 111
  51. Веллей Патеркул, 1996, II, 43, 1
  52. Broughton, 1952, p. 113
  53. Цицерон, 1994, Об ораторе, I, 25; III, 31
  54. Цицерон, 1994, Брут, 183; 202; 204
  55. Веллей Патеркул, 1996, II, 36, 2
  56. Цицерон, 1994, Брут, 203
  57. Цицерон, 1994, Об ораторе, II, 98
  58. Цицерон, 2015, О природе богов, II, 1
  59. 59,0 59,1 59,2 Aurelius 96, 1896, էջ 2484
  60. Цицерон, 1994, Оратор, 132
  61. Цицерон, 1994, Брут, 207

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аппиан Александрийский Римская история. — М.: Ладомир, 2002. — 880 с. — ISBN 5-86218-174-1
  2. «Асконий Педиан. Комментарии к речам Цицерона». Attalus. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  3. Гай Веллей Патеркул Римская история // Малые римские историки. — М.: Ладомир, 1996. — С. 11—98. — ISBN 5-86218-125-3
  4. Авл Геллий Аттические ночи. Книги 1—10. — СПб.: Издательский центр "Гуманитарная академия", 2007. — 480 с. — ISBN 978-5-93762-027-9
  5. «Капитолийские фасты». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  6. Тит Ливий История Рима от основания города. — М.: Наука, 1994. — Т. 3. — 768 с. — ISBN 5-02-008995-8
  7. Плутарх Сравнительные жизнеописания. — М., 1994. — ISBN 5-02-011570-3, 5-02-011568-1
  8. Гай Саллюстий Крисп. «История». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  9. Гай Светоний Транквилл Жизнь двенадцати цезарей // Светоний. Властелины Рима. — М.: Ладомир, 1999. — С. 12—281. — ISBN 5-86218-365-5
  10. Марк Туллий Цицерон Брут // Три трактата об ораторском искусстве. — М.: Ладомир, 1994. — С. 253—328. — ISBN 5-86218-097-4
  11. Марк Туллий Цицерон О природе богов. — СПб.: Азбука, 2015. — 448 с. — ISBN 978-5-389-09716-2
  12. Цицерон Об обязанностях // О старости. О дружбе. Об обязанностях. — М.: Наука, 1974. — С. 58—158.
  13. Марк Туллий Цицерон Об ораторе // Три трактата об ораторском искусстве. — М.: Ладомир, 1994. — С. 75—252. — ISBN 5-86218-097-4
  14. Марк Туллий Цицерон Оратор // Три трактата об ораторском искусстве. — М.: Ладомир, 1994. — ISBN 5-86218-097-4
  15. Марк Туллий Цицерон Письма Марка Туллия Цицерона к Аттику, близким, брату Квинту, М. Бруту. — СПб.: Наука, 2010. — Т. 3. — 832 с. — ISBN 978-5-02-025247-9,978-5-02-025244-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бэдиан Э. Цепион и Норбан (заметки о десятилетии 100—90 гг. до н. э.) // Studia Historica. — 2010. — № Х. — С. 162—207.
  2. Егоров А. Юлий Цезарь. Политическая биография. — СПб.: Нестор-История, 2014. — 548 с. — ISBN 978-5-4469-0389-4
  3. Зарщиков А. Фамильные связи Цезаря и его ранняя политическая карьера // Новый век: глазами молодых. — 2003. — В. 1. — С. 5—12.
  4. Кивни А. Что произошло в 88 г.? // Studia Historica. — 2006. — № VI. — С. 213—252.
  5. Короленков А. Процесс Рутилия Руфа и его политический контекст // Вестник древней истории. — 2014. — № 3. — С. 59—74.
  6. Короленков А., Смыков Е. Сулла. — М.: Молодая гвардия, 2007. — 430 с. — ISBN 978-5-235-02967-5
  7. Любимова О., Таривердиева С. Конфликт Цезаря с Суллой: приключенческий роман, пропаганда или действительность? // Studia Historica. — 2015. — № 14. — С. 66—97.
  8. Утченко С. Древний Рим. События. Люди. Идеи. — М.: Наука, 1969. — 323 с.
  9. Циркин Ю. Гражданские войны в Риме. Побеждённые. — СПб.: Издательство СПбГУ, 2006. — 314 с. — ISBN 5-288-03867-8
  10. Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York, 1952. — Vol. II. — P. 558.
  11. Clebs E. Aurelia // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1896. — Bd. II, 2. — Kol. 2543.
  12. Clebs E. Aurelius 96 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1896. — Bd. II, 2. — Kol. 2482—2483.
  13. Кeaveney A. Who were the Sullani? // Klio. — 1984. — Т. 66. — С. 114—150.
  14. Münzer F. Sulpicius 92 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1931. — Bd. II, 7. — Kol. 843—849.
  15. Sumner G. Orators in Cicero's Brutus: prosopography and chronology. — Toronto: University of Toronto Press, 1973. — 197 p. — ISBN 9780802052810
  16. Van Ooteghem J. Gaius Marius. — Brux.: Palais des Academies, 1964. — 336 с.