Հուլիա (Կեսարի դուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուլիա
լատ.՝ Iulia
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 83 и ոչ ուշ քան մ. թ. ա. 76
ԾննդավայրՀռոմ, Հին Հռոմ
Մահացել էօգոստոս մ. թ. ա. 54[1]
Մահվան վայրՀռոմ, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունգրող
ԱմուսինԳնեոս Պոմպեոս[1][2]
Ծնողներհայր՝ Հուլիոս Կեսար[1][2], մայր՝ Կոռնելիա (Կեսարի կին)[1][2]
ԵրեխաներPompeius/Pompeia?
Julia Caesaris Վիքիպահեստում

Հուլիա (լատ.՝ Julia, ոչ վաղ քան մ. թ. ա. 83 и ոչ ուշ քան մ. թ. ա. 76, Հռոմ, Հին Հռոմ - օգոստոս մ. թ. ա. 54[1], Հռոմ, Հին Հռոմ), Հուլիոս Կեսարի դուստր, որը վերջինիս և իր երկրորդ կնոջ՝ Կոռնելիայի միակ երեխան էր ու Կեսարի միակ օրինական զավակը բոլոր ամուսնություններից[3]։ Ամուսնացել է Գնեոս Պոմպեոսի հետ և հայտնի եղել իր գեղեցկությամբ ու առաքինությամբ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հավանաբար մ․թ․ա․ 76 թվականին[4]։ Մայրը մահացել է մ․թ․ա․ 69 թվականին[5], երբ Հուլիան ընդամենը յոթ տարեկան էր, որից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել է հայրական տատիկը՝ Ավրելիա Կոտտան։ Հայրը նրան նշանել է Քվինտուս Սերվիլուս Կաեպիոյի հետ, որն իր սիրուհու՝ Սերվիլիայի եղբայրն էր։ Կարծիքը, թե դա կարող էր Մարկոս Բրուտոսը եղած լինել[6] (Կեսարի հայտնի մարդասպանը), որն իր հորեղբոր կողմից որդեգրվելուց հետո ստացել է Քվինտուս Սերվիլուս Կաեպիո Բրուտոս անունը, միայն ենթադրություն է։ Սակայն մ․թ․ա․ 59 թվականի ապրիլին Կեսարը չեղարկել է այդ նշանադրությունն ու դստերն ամուսնացրել Պոմպեոս Մեծի հետ, որի հետ Առաջին եռապետությունը կազմելիս ունեցել է հզոր քաղաքական դաշնակցություն, և այդ ընտանեկան դաշինքը համարվել է Կեսարի և Պոմպեոսի միջև ամենաամուր կապն ու օպտիմատներին (Հռոմի օլիգարխների կուսակցությանը), հատկապես՝ Ցիցերոնին ու Մարկոս Պորկիոս Կրտսերին, անհանգստանալու տեղիք տվել[7][8][9]։

Պոմպեոսը հմայված էր իր հարսնացուով, քանի որ վերջինիս հմայքներն ակնհայտ էին․ նա բարի, գեղեցիկ ու առաքինի կին էր, ու թեև իր ամուսնությունը քաղաքական ենթատեքստ ուներ, և իր ամուսնուց երեսուն տարով փոքր էր, նա Պոմպեոսի մեջ նվիրված ամուսին է տեսնել և ինքն էլ իր հերթին նվիրված էր նրան[10]։ Տեսակետ կա առ այն, որ միջին տարիքի այդ ռազմական գործիչը կորցրել է հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ և նախընտրել ընտանեկան կյանքը՝ երիտասարդ կնոջ կողքին։ Իրականում Պոմպեոսը նշանակվել էր Հռոմեական Իսպանիայի Հիսպանիա Ուլտերիոր տարածքի նահանգապեստ, բայց նրան թույլատրվել էր մնալ Հռոմում և երթակաների միջոցով իրականացնել կառավարումը[11]։

Հուլիան մահացել է նախքան իր հոր և ամուսնու միջև ընդհարումը[11][12]։ Ինչպես նշել է Պլուտարքոսը՝ մ․թ․ա․ 55 թվականի էդիլների ընտրության ժամանակ Պոմպեոսին շրջապատել է հուզված ամբոխը և նրա հագուստն արյունոտվել է խռովարարներից մեկի արյամբ։ Ստրուկներից մեկն արյունոտ տոգան տուն է տարել, ու Հուլիան այն տեսել է։ Մտածելով՝ թե ամուսնուն սպանել են, նրա մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել[11][13], որը նրա մարմնին անդառնալի վնաս է պատճառել։ Հաջորդ տարի, մ․թ․ա․ 54 թվականի օգոստոսին, մահացել է ծննդաբերության ժամանակ[14], իսկ նրա երեխան, ըստ որոշ պատմիչների՝ տղա[15][16][17], ըստ այլոց՝ աղջիկ[11][18], մահացել է նրա հետ[19]։ Սենեկայի տվյալներով Կեսարը Բրիտանիայում էր[20], երբ ստացել է Հուլիայի մահվան լուրը[21]։

Պոմպեոսը ցանկացել է կնոջ մասունքները պահել իր սիրելի Ալբայի առանձնատանը, սակայն հռոմեացիները, որոնք նույնպես սիրում էին Հուլիային, պահանջել են, որ նա հանգչի Մարսի դաշտում։ Թույլտվության համար սենատի հատուկ որոշում էր անհրաժեշտ, բայց այդ ժամանակվա կոնսուլներից մեկը՝ Լուցիոս Դոմիտիոս Ահենոբարբոսը, Կեսարի ու Պոմպեոսի հանդեպ ատելությունից դրդված, արգելել է տվել դա։ Ժողովրդի կամքը, սակայն, գերիշխել է և մահախոսական ճառը հրապարակում լսելուց հետո[22] նրա աճյունասափորը տեղադրվել է Մարտի դաշտում[23]։ Տաս տարի անց Կեսարի դիակիզման պաշտոնական խարույկը պատրաստվել է իր դստեր գերեզմանի մոտ[24][25], բայց ժողովուրդը միջամտել է Մարկոս Անտոնիոսի կողմից արտասանված մահախոսականից հետո և Կեսարի մարմինը դիակիզել ֆորումում։

Հուլիայի մահից հետո Կեսարի ու Պոմպեոսի դաշինքն սկսել է քայքայվել, որի արդյունքում տեղի է ունեցել Կեսարի քաղաքացիական պատերազմը։ Որպես եզակի նախանշան խոսվել է այն մասին, թե այն օրը, երբ Օկտավիանոս Օգոստոսը որպես Կեսարի որդեգիր զավակ մուտք է գործել Հռոմ (մ․թ․ա․ 44 թվականի մայիսին), Հուլիայի հուշարձանին իբր կայծակ է հարվածել[26]։ Կեսարն ինքը երդվել է դստեր հոգու համար արարողություն անցկացնել, որը նա իրականացրել է մ․թ․ա․ 46 թվականին որպես լայնածավալ հուղարկավորության խաղեր, որոնց մեջ ընդգրկված էին նաև գլադիատորական մարտեր[16][27]։ Արարողության օրը համաձայնեցվել է սեպտեմբերի 26-ին նշվող ludi Veneris Genetricis [28] տոնախմբության հետ (Հուլիոսների աստվածային նախնի Վեներայի պատվին կազմակերպված փառատոն)[29]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • մ․թ․ա․ 76 թվական՝ Հուլիայի ծնունդ
  • մ․թ․ա․ 69 –68 թվականներ՝ Հուլիայի մոր՝ Կոռնելիայի մահ, ըստ չվավերացված պնդումների՝ ծննդաբերության ժամանակ[30]
  • մ․թ․ա․ 59 թվական՝ ամուսնություն Պոմպեոսի հետ
  • մ․թ․ա․ 55 թվական՝ վիժում
  • մ․թ․ա․ 54 թվական՝ մահ ծննդաբերության ժամանակ, միակ երեխան մահացել է մի քանի օր անց

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ahnentafel

Պատկերումներ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոլին Մակկալոուի «Կեսարի կանայք» վեպում Հուլիան երեք գլխավոր կին հերոսներից է, մյուսներն իր տատիկ Ավրելիա Կոտտան ու Կեարի սիրուհի Սերվիլիան են։
  • Դանթե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն» էպոսում (14-րդ դար) հեղինակը հանդիպում է Հուլիային դժոխքի առաջին հատվածում (որտեղ այն մարդկանց հոգիներն են, որոնք չարչարանքի արժանի չեն, հեթաոսներ, որոնք ապրել են արդար կյանքով)[31]։

Իտալական Վերածննդի շրջանի բանաստեղծ Կառլո Մարսուպինին ներբող է գրել ազնվականուհի Պիկարդա Բուերիի մասին, որտեղ նրան համեմատել է Հուլիայի հետ, համարելով վերջինիս ամուսնական նվիրվածության օրինակ[32]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականի «Հուլիոս Կեսար» մինիսերիալում մանուկ Հուլիայի դերը կատարում է Ալեքսանդրա Մորիսը[33][34], իսկ չափահաս Հուլիային մարմնավորել է իտալացի դերասանուհի Նիկոլ Գրիմաուդոն[35]։
  • 2005 թվականի «Հռոմ» հեռուստասերիալում Հուլիայի մահը պատկերված է առաջնային դրվագում։
  • 2017 թվականին «Նեթֆլիքս» ընկերությունը թողարկել է «Հռոմեական կայսրություն» վավերագրական, կենսագրական, դրամատիկ սերիալը «Հուլիոս կեսար․Հռոմի տիրակալ» անվամբ, որտեղ Հուլիային մարմնավորել է Ֆենիքս Կոնոլլին[36]։ Նա պատկերված է իր մոր մահվան մահճի մոտ կանգնած։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Н. О. Юлия (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 370.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.strachan.dk/family/iulius_patrician.htm
  3. Tacitus, Annals, iii. 6.
  4. Guy Edward Farquhar Chilver, Robin J. Seager " Iulia (2)" The Oxford Classical Dictionary. Ed. Simon Hornblower and Anthony Spawforth. Oxford University Press 2009. Oxford Reference Online. Oxford University Press. http://www.oxfordreference.com/views/ENTRY.html?subview=Main&entry=t111.e3368.
  5. Matthias Gelzer, Caesar, Politician and Statesman, (translated by Peter Needham), Oxford, 1968; Thomas Robert Shannon Broughton, Magistrates of the Roman Republic, vol. 2, 132, New York, (1951–1986). Gelzer quotes Broughton to assert that Caesar was quaestor in 69. Gelzer then explains that Caesar, after taking on his place of duty, delivered an oration in praise of his aunt Julia. Shortly after this, his wife died too.
  6. Sempronius [I 15]. In: Der Neue Pauly. Vol. 11, col. 465.
  7. Cicero, Letters to Atticus, ii. 17, viii. 3.
  8. Plutarch, Life of Caesar, 14; Pompey, 48; Cato the Younger, 31.
  9. Suetonius, Lives of the Twelve Caesars#Life of Julius Caesar, 50.
  10. Plutarch, Life of Pompey, 48.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Plutarch, Life of Pompey, 53.
  12. Marcus Velleius Paterculus, ii. 44, 47.
  13. Valerius Maximus, Memorable Deeds and Sayings, iv. 6. § 4.
  14. William Smith (ed.), A New Classical Dictionary of Greek and Roman Biography, Mythology and Geography, 1851.
  15. Velleius Paterculus, ii. 47.
  16. 16,0 16,1 Suetonius, Life of Julius Caesar, 26.
  17. Lucanus, v. 474, ix. 1049.
  18. Dio Cassius, xxxix. 64.
  19. Dio Cassius, xl. 44.
  20. Seneca the Younger, Ad Marciam, De consolatione, xiv. 3.
  21. Cicero, Oration for Publius Quinctius, iii. 1; Letters to Atticus, iv. 17.
  22. In Latin: laudatio funebris.
  23. Dio Cassius, xxxix. 64; xlviii. 53.
  24. Suetonius, Life of Julius Caesar, 84.
  25. Livy, Ab Urbe condita preserved by a 4th century summary entitled Periochae, cxvi. 6.
  26. Suetonius, Life of Augustus, 95; compare Life of Julius Caesar, 84.
  27. Dio Cassius, xliii. 22.
  28. John T. Ramsey, A. Lewis Licht, Comet of 44 B.C. and Caesar's Funeral Games, appendix III, Oxford University Press US, 1997.
  29. Octavian followed this precedent in 44 BC by staging the ludi funebres for Caesar while simultaneously moving the Ludi Veneris Genetricis from September to July, after which time they were known as Ludi Victoriae Caesaris; see John T. Ramsey and A. Lewis Licht, The Comet of 44 B.C. and Caesar's Funeral Games (American Philological Association, 1997), p. 41 online.
  30. Bill Yenne; Julius Caesar: Lessons in Leadership from the Great Conqueror
  31. Dante Alighieri, The Divine Comedy, Inferno Canto IV, 24, 45 and 128, translated by Henry Wadsworth Longfellow, Boston: Ticknor & Fields, 1867.
  32. Pernis and Adams։ ։ էջ 9 
  33. Caesar Cast & Crew – Yahoo! TV
  34. PEPLUM – Jules Caesar (DVD)
  35. Julius Caesar (2002)(TV)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում Retrieved July 15, 2006.
  36. Roman Empire (TV series) - Full Cast & Crew - IMDb

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս գրառումը ներառում է հանրային տիրույթի տեքստ՝ սկզբնաղբյուրից
    • Ուիլյամ Սմիթ, «Հունական և հռոմեական կենսագրությունների և դիցաբանության բառարան», 1870։
    • Ուիլյամ Սմիթ, «Հունական և հռոմեական կենսագրությունների, դիցաբանության և աշխարհագրության նոր դասական բառարան», 1851։
  • Դանթե Ալիգիերի, «Աստվածային կատակերգություն», թարգմանությունը՝ Հենրի վադսվորթ Լոնգֆելլոուի, Բոստոն, Թիկնոր & ֆիլդս, 1867։
  • Թոմաս Ռոբերտ Շանոն Բրոութոն, «Հռոմեական հանրապետության մագիստրատները», հատոր 2, 132, Նյու Յորք, (1951–1986)։
  • Մաթիաս Գելզեր, «հուլիոս Կեսար․ քաղաքական և պետական գործիչ» (թարգմանությունը՝ Փիթեր Նիդհեմի), Օքսֆորդ, 1968։
  • Պերնիս, մարիա Գրացիա և Ադամս, Լորի (2006)․ «Լուկրեցիա Տորնաբուոնի դի Մեդիչի և Մեդիչի ընտանիքը 15-րդ դարում», Փիթեր Լանգ Փուբլիշինգ, Նյու Յորք
  • Ջոն Թ․ Ռամզեյ, Ա․ Լյուիս Լիխթ, «Մ․թ․ա․ 44 թվականի գիսաստղն ու Կեսարի մահվան խաղերը», Օքսֆորդ համալսարանական հրատարակչություն, ԱՄՆ, 1997։