Տասներկու Կեսարների կյանքը
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տասներկու Կեսարների կյանքը լատիներեն՝ Dē vītā Caesarum | |
|---|---|
| Հեղինակ | Սվետոնիոս |
| Տեսակ | գրավոր աշխատություն |
| Ժանր | կենսագրություն |
| Կազմված է | Divus Iulius?, Divus Augustus?, Tiberius?, Caligula?, Divus Claudius?, Nero?, Galba?, Otho?, Vitae Caesarum Vitellius?, Divus Vespasianus?, Divus Titus? և Domitianus? |
| Բնօրինակ լեզու | լատիներեն |
| Երկիր | Հռոմեական կայսրություն |
| Թարգմանիչ հայերեն | Վ. Ա. Դիլոյան |
| Հրատարակում հայերեն | 1986 թ. |
Տասներկու Կեսարների կյանքը (լատիներեն՝ De vita Caesarum) Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի պատմական կենսագրությունների հավաքածուի անվանումն է։ Գիրքը ներառում է Հուլիոս Կեսարի և նրան հաջորդած հռոմեական 11 կայսրերի կյանքի պատմությունը։ Պատմական աշխատությունը գրվել է 121 թվականին Հադրիանոս կայսեր գահակալության ժամանակ։
Գրքում հետաքրքրաշարժ ձևով ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի ծագումը, երիտասարդությունը, գործունեությունն իր բոլոր կողմերով, կենցաղը և մահվան հանգամանքները։ Սվետոնիոսը առատ փաստեր է տալիս կայսրերի հասարակական և մասնավոր կյանքից, շարադրանքը սեղմ է, թեև երբեմն համեմված անեկդոտներով և ասույթներով։ Լեզուն չոր ու ճշգրիտ է, սակայն որոշ դրվագներ (օրինակ՝ Հուլիոս Կեսարի սպանության նկարագրությունը) լատինական արձակի լավագույն նմուշների շարքին են դասվում։ Երկասիրությունը կարևոր պատմական աղբյուր է շնորգհիվ իր պարունակած հարուստ փաստագրական նյութի, որի արժեքն էլ ավելի է մեծանում հեղինակի օբյեկտիվության և բարոյական խստության պատճառով։ Բոլոր կայսրերի կյանքի հանգամանքները ներկայացվում են անողոք ճշմարտացիությամբ, դրական և ախտավոր հատկությունների նկարագրությամբ։ Սվետոնիոսի իդեալը Օգոստոս և Տիտոս կայսրերն են։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներկու Կեսարների կյանքը» հոդվածին։ |
| ||||||||||||||||