Էմիլիայի բազիլիկա
Էմիլիայի բազիլիկա Basilica Aemilia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հռոմ | Հռոմի ֆորում |
![]() | |
![]() |
Էմիլիայի բազիլիկա (իտալերեն՝ Basilica Emilia), բազիլիկայի ավերակներ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Գտնվում է Հռոմի ֆորումում։ Այսօր պահպանված են միայն հատակագիծն ու որոշ վերակառուցված տարրեր։ Բազիլիկայի երկարությունը եղել է 100 մ, իսկ լայնություն՝ 30 մ։ Ունեցել է կողմնային երկհարկ 16 կամարներ և երեք մուտք[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր բազիլիկան կառուցվել է Ք․ ա․ 5-րդ դարում tabernae lanienae՝ «մսավաճառի խանութի» տեղում։ Տեղի հրապարակում եղել են երկշարք վաճառակետեր։ Առաջին բազիլիկան կառուցվել է այնտեղ ըստ Տիտոս Մակկիոս Պլավտոսի Ք․ ա․ 210 թվականից Ք․ ա․ 195-191 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ կառույցը բաղկացած է եղել երեք նավից, որոնք սալարկված են եղել Մոնտևերդեից բերված տուֆով։ Ետին ճակատամասն ունեցել է սյունասրահ, որը բացվում էր դեպի Պիսկատորիում Ֆորում։
Ֆուլվիա-Էմիլիայի բազիլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուլվիա բազիլիկան կառուցվել է Ք․ա․ 179 թվականին[1] Մարկոս Ֆուլվիոս Նոբիլիոր ցենզորի կողմից։ Վերջինիս մահից հետո նրա պաշտոնակից Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը ավարտին է հասցնում կառուցումը, որը հետագայում հաճախակի վերակառուցվում և վերաձևավորվում է Էմիլիան տոհմի կողմից։ Այդ պատճառով բազիլիկան ստացել է իր ներկայիս անվանումը։ Մ․թ․ա․ 78 թվականին Մարկոս Էմիլիոս Լեպիդոս կոնսուլը և Մ․թ․ա․ 50 թվականին Լուցիոս Էմիլիոս Լեպիդոս Պավլոսը ընդլայնել են շինությունը։ Կառուցվել է երկրորդ հարկը, աստիճանները, որոնցք տանում էին վեր դեպի սյունազարդ պատշգամբ։ Տրիբունան գտնվում էր պատշգամբում։ Ամբողջ բազիլիկան ձևավորված է եղել մարմարով, հատակը նույնպես սալարկված է եղել բազմագույն մարմարով։
Ենթադրվում է, որ կառույցը եղել է շուկա, դատական շինություն կամ էլ բնակիչների հավաքատեղի։ 410 թվականին բազիլիկն ամբողջությամբ այրվել է։ Մեծ սրահն այլևս չի վերականգնվել, սակայն վաճառակետերն ու սյունասրահը 418-420 թվականներին վերակառուցվել են քաղաքի պրեֆեկտի կողմից[1]։
Բազիլիկայի ավերակների տեղում առաջին ուսումնասիրությունները կատարվել են 1899 թվականին Ջակոմո Բոնիի գլխավորությամբ։ 20-րդ դարի 30-ական թվականներին բազիլիկան պեղվել է և մասամբ վերականգնվել։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Mozzati, Luca (2001). Rome: Computerized Reconstruction of Sites and Monuments. Milano, Italy: Mondadori Electa. ISBN 88-435-7790-5.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Descrizione della basilica Emilia, da Christian Hülsen, "Il Foro Romano - Storia e Monumenti", 1905
- Immagine delle monete fuse durante l'incendio del V secolo sul pavimento marmoreo, dal sito Lacus Curtius
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմիլիայի բազիլիկա կատեգորիայում։ |
|
|