Ռոստրա (ամբիոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամբիոն
Ռոստրա (ամբիոն)
Rostri
Rostra foro romano.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում

Ռոստրա (իտալ.՝ Rostri, նավի քիթ), ընդարձակ հարթակ Հռոմում հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում[1]։ Ճարտասանները կանգնում էին ռոստրայի վրա, դեմքով դեպի կոմիցիումի հյուսիսային կողմն ու ճառ էին արտասանում։ Հաճախ դա վերաբերվում է ամբիոններին կամ տրիբունաներին[2], որոնց առաջին տարբերակները թվագրվում են Հռոմի թագավորության ժամանակաշրջանին, ինչպիսին օրինակ Վուլկանալն էր[3][4]։ Տրիբունան ստացել է ռոստրա անվանումը, քանի որ զարդարված է եղել թշնամու նավերի քթերով, որոնք բերվել էին Ք․ ա․ 338 թվականին Անցիումում տարած հաղթանակի ժամանակ (Ք․ ա․ 340-338 թթ)[5]։

Ռոստրա Վետերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստրա Հռոմի ֆորումում

Առաջին ռոստրաներն ունեին փայտից պատրաստված սովորական հարթակ, որը նման էր հռոմեական տրիբունային[6]։ Ռոստրայի առաջին օրինակը Ռոստրա Վետերան էր, որն իրենից ներկայացնում էր առանձին շինություն Կոմիցիումում։ Կառուցվել է Մ․ թ․ ա․ 500 թվականին։ Հին ռոստրայի մնացորդները տուֆից աստիճանների հետ միասին պեղել են հնագետները[7]։ Այն ունեցել է ամֆիթատրոնի պես կոր ձև, սյուների վրա կառուցված հարթակ, որի վրա կարելի էր բարձրանալ կողմնային աստիճաններով։ Ք․ ա․ 44 թվականին Հուլիոս Կեսարը Հռոմի ֆորումի վերակառուցման ժամանակ վերացրել է Ռոստրա Վետերան[8]։ Ֆորումի կենտրոնական առանցքում կառուցել է նոր ամբիոն, որը նշվում էր որպես Ռոստրա Նովա կամ Կեսարյան Ռոստրա։ Վերջինս անավարտ է մնացել Կեսարի մահվան պատճառով, և դրա կառուցումը ավարտին է հասցրել Օգոստոսը՝ ընդլայնելով այն և ուղղանկյուն դարձներով առջևի մասը։ Այս ռոստրայի հետքերը կարելի է տեսնել առ այսօր։

Ք․ ա․ 29 թվականին Օգոստոսն ավարտին է հասցնում Կեսարի տաճարի կառուցումը, որի բարձրադիր հիմքը ներառում էր մեկ այլ ռոստրա։ Այն գտնվում էր Կեսարյան Ռոստրայի դեմ դիմաց և զարդարված էր Ակտիումի ծովամարտից բերված նավաքթերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nichols, Francis Morgan (1877). The Roman Forum. London. Longmans and Co. p. 196. ISBN 978-1-4373-2096-1.
  2. Richardson, Lawrence (1992). A new topographical dictionary of ancient Rome. The Johns Hopkins University Press. p. 400. ISBN 978-0-8018-4300-6.
  3. Lanciani Rodolfo Amedeo (1900)։ The ruins and excavations of ancient Rome։ Bell Publishing Company (1979)։ էջ 278։ ISBN 0-517-28945-8 
  4. O'Connor Charles James (1904)։ The Graecostasis of the Roman forum and its vicinity։ University of Wisconsin։ էջ 183։ ISBN 978-1-104-39141-6 
  5. Murray, Michaēl, William Michael, Phōtios (1989). Octavian's campsite memorial for the Actian War. DIANE Publishing. p. 109. ISBN 978-0-87169-794-3.
  6. Forbes, S. Russell (January 1, 1892). Rambles in Rome: An Archaeological and Historical Guide to the Museums, Gal. Thomas Nelson and Sons. pp.43.
  7. Freyberger K. Daa Forum Romanum. стр 30
  8. Sumi, Geoffrey (September 28, 2005). Ceremony and power: performing politics in Rome between Republic and Empire. University of Michigan Press; illustrated edition. pp.78–80. ISBN 978-0-472-11517-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]