Յուլիայի բազիլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Յուլիայի բազիլիկա
Basilica Giulia
Basilica Julia.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀռոմՀռոմի ֆորում
ՀիմնադիրՀուլիոս Կեսար
Կոորդինատներ: 41°53′34″ հս․ լ. 12°29′5″ ավ. ե. / 41.89278° հս․. լ. 12.48472° ավ. ե. / 41.89278; 12.48472

Յուլիայի բազիլիկա(իտալ.՝ Basilica Giulia), կառույց Հռոմի ֆորումում, Իտալիայում։ Եղել է ընդարձակ, հասարակական կառույց, որը ժողովների և այլ պաշտոնական գործարքների հավաքատեղին էր Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում[1]։ Դրա մնացորդները պեղվել են։ Այն, ինչ մնացել են նրանից՝ հիմքերն են, հարկերը և ետին անկյունային պատի փոքր հատված՝ մի քանի կամարներով: Դրանք սկզբնական կառույցի և հետագա կայսերական ժամանակաշրջանի վերակառուցման մի մասն են։ Պահպանվել է նաև մի սյուն սկզբնական կառույցից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BasiliqueJulia planrome.png

Յուլիայի բազիլիկան կառուցվել է նախկին Սեմպրոնիա բազիլիկայի տեղում ( Մ․թ․ա 170) Հռոմի ֆորումի հարավային մասում, Էմիլիայի բազիլիկայի դիմաց։ Այն կառուցվել է Մ․թ․ա 46 թվականին Հուլիոս Կեսարի կողմից։

Մ․թ․ա 12 թվականի շինությունը վերակառուցվել է հրեդեհից հետո Օկտավիանոս Օգոստոս կայսեր կողմից[2]։ Հենց այս ժամանակ էլ կառույցը պատվել է մարմարով։

283 թվականի հրդեհի պատճառով ևս շինությունը խիստ տուժել է, և նորից վերակառուցվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք։

Յուլիայի բազիլիկայում տեղակայված են եղել քաղաքացիական իրավական ատյաններ, վաճառակետեր և կառավարական հաստատություններ։ 1-ին դարում այն հանդիսանում էր Centumviri ժողովների հավաքատեղին, որտեղ լուծվում էին ժառանգությանը վերաբերող հարցեր։

Կառույցը մասամբ ավերվել է 410 թվականին վեստգոթերի օրոք, երբ նրանք գրավել են Հռոմը, և այդուհետ տեղանքը վերածվել է ավերակների դարեր շարունակ։ Բազիլիկայի մնացորդների մի մասը վերածվել է եկեղեցու 7-8-րդ դարերում[3]։ Կառույցը ներկայումս ուղղանկյունաձև տարածք է, որը գետնից բարձր է 1 մետր։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 թվականին Պիետրո Ռոսան տեղանքում պեղումներ է կատարել և վերակառուցել է միակ մարմարե սյունն ու տրավերտինե հենասյուները։ 1852 թվավականին հայտնաբերվել է շերտավոր բետոնե կոնստրուկցիաները, սակայն դրանք հետագայում ավերվել է 1872 թ.-ին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Quint.inst. 12,5,6; Plin. epist. 6,33,3
  2. Freberger. Das Forum Romanum. S. 74
  3. http://sights.seindal.dk/sight/165_Basilica_Julia.html
  4. Claridge, Amanda; Toms, Judith; Cubberley, Tony (March 1998). Rome: an Oxford archaeological guide. Oxford University Press. pp. 89–90. ISBN 978-0-19-288003-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.