Յուլիայի բազիլիկ
Յուլիայի բազիլիկ Basilica Giulia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Հիմնադիր | Հուլիոս Կեսար |
![]() | |
![]() |
Յուլիայի բազիլիկ(իտալ.՝ Basilica Giulia), կառույց Հռոմի ֆորումում, Իտալիայում։ Եղել է ընդարձակ, հասարակական կառույց, որը ժողովների և այլ պաշտոնական գործարքների հավաքատեղին էր Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում[1]։ Դրա մնացորդները պեղվել են։ Այն, ինչ մնացել են նրանից՝ հիմքերն են, հարկերը և ետին անկյունային պատի փոքր հատված՝ մի քանի կամարներով։ Դրանք սկզբնական կառույցի և հետագա կայսերական ժամանակաշրջանի վերակառուցման մի մասն են։ Պահպանվել է նաև մի սյուն սկզբնական կառույցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիայի բազիլիկը կառուցվել է նախկին Սեմպրոնիա բազիլիկի տեղում (մ․թ․ա 170) Հռոմի ֆորումի հարավային մասում, Էմիլիայի բազիլիկայի դիմաց։ Այն կառուցվել է Մ․թ․ա 46 թվականին Հուլիոս Կեսարի կողմից։
Մ․թ․ա 12 թվականի շինությունը վերակառուցվել է հրեդեհից հետո Օկտավիանոս Օգոստոս կայսեր կողմից[2]։ Հենց այս ժամանակ էլ կառույցը պատվել է մարմարով։
283 թվականի հրդեհի պատճառով ևս շինությունը խիստ տուժել է, և նորից վերակառուցվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք։
Յուլիայի բազիլիկայում տեղակայված են եղել քաղաքացիական իրավական ատյաններ, վաճառակետեր և կառավարական հաստատություններ։ 1-ին դարում այն հանդիսանում էր Centumviri ժողովների հավաքատեղին, որտեղ լուծվում էին ժառանգությանը վերաբերող հարցեր։
Կառույցը մասամբ ավերվել է 410 թվականին վեստգոթերի օրոք, երբ նրանք գրավել են Հռոմը, և այդուհետ տեղանքը վերածվել է ավերակների դարեր շարունակ։ Բազիլիկայի մնացորդների մի մասը վերածվել է եկեղեցու 7-8-րդ դարերում[3]։ Կառույցը ներկայումս ուղղանկյունաձև տարածք է, որը գետնից բարձր է 1 մետր։
Հնագիտական պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականին Պիետրո Ռոսան տեղանքում պեղումներ է կատարել և վերակառուցել է միակ մարմարե սյունն ու տրավերտինե հենասյուները։ 1852 թվավականին հայտնաբերվել է շերտավոր բետոնե կոնստրուկցիաները, սակայն դրանք հետագայում ավերվել է 1872 թ.-ին[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Quint.inst. 12,5,6; Plin. epist. 6,33,3
- ↑ Freberger. Das Forum Romanum. S. 74
- ↑ http://sights.seindal.dk/sight/165_Basilica_Julia.html
- ↑ Claridge, Amanda; Toms, Judith; Cubberley, Tony (March 1998). Rome: an Oxford archaeological guide. Oxford University Press. pp. 89–90. ISBN 978-0-19-288003-1.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիայի բազիլիկ» հոդվածին։ |
|