Կուրիա Յուլիա
Կուրիա Յուլիա Curia Iulia | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Շինության տեսակ | Կուրիա |
Հիմնադիր | Հուլիոս Կեսար |
Շինարարության սկիզբ | Ք․ա 44-29 |
Կցաշինություններ | Սանտ Լուկա է Մարտին եկեղեցի |
![]() | |
![]() |
Կուրիա Յուլիա (իտալերեն՝ Curia Iulia), Հռոմեական սենատի հավաքատեղի Հռոմի ֆորումում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին կուրիան՝ Կուրիա Հոստիլիան, կառուցվել է այն վայրում, որտեղ այսօր գտնվում է Սանտ Լուկա է Մարտին եկեղեցին (իտալերեն՝ Santi Luca e Martina)։ Մ.թ.ա. 52 թվականին այն այրվել է։ Նոր կուրիան կանգնեցվել է Հուլիոս Կեսարի հրամանով (շինարարությունը ավարտվել է օգոստոսին, Մ.թ.ա. 29 թվականին)։ 81-96 թվականներն ընկած ժամանակահատվածում Կուրիա Յուլիան վերակառուցվել է Դոմիցիանոսի կողմից։ 283 թվականին այն նորից այրվել է, որից հետո վերականգնվել է Մարկոս Ավրելիոս Կարինոս կայսերկողմից[1]։ 284-305 թվականներին Դիոկղետիանոս կայսրը նույնպես վերակառուցել է այն։ Ներկայիս Կուրիայի կառույցը այս ժամանակաշրջանի շինության վերակառուցումն է (1932-1937)։ 7-րդ դարում այստեղ էր գտնվում Սանտ Ադրիանո եկեղեցին։
1923 թվականի հուլիսի 10-ին իտալական կառավարությունը ձեռք բերեց Կուրիա Յուլիան և հարակից Սանտ Անդրիանո եկեղեցին մոտավորապես 16000 լիրայով[2]։
Կուրիայի ներքին սրահում (բարձրությունը՝ 21 մ, երկարությունը` 26 մ, լայնությունը՝ 18 մ) կար շուրջ 300 տեղ սենատորների համար[3]
Կուրիայի նախկին ինտերիերի ձևավորումից ոչինչ չի պահպանվել, միայն գունավոր մարմարից պատրաստված հատակի սալիկների բեկորները։ Այժմ շենքում պահպանվում է երկու մարմարե քանդապատկերներ (այսպես կոչված՝ լատիներեն՝ Plutei Traiani), որոնք զարդարում էին ճարտասանների տիբունան՝ Ռոստրան։ Դրանցից մեկում ներկայացված է Տրայանոս կայսրը, որը վերացնում է հարկերին վերաբերվող փաստաթղթերը, որպեսզի քաղաքացիներին ազատի հարկերից, երկրորդում՝ կարիք ունեցող հռոմեական ընտանիքների երեխաներին տրվում է նյութական աջակցություն(լատիներեն՝ Alimenta)։ Կուրիայի բրոնզե դռները կրկնօրինակներ են։ Դրանց բնօրինակները 17-րդ դարում տեղափոխվել են Լաթերանյան բազիլիկ[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հռոմի ֆորում
-
Կուրիա Յուլիա
-
Սանտ Լուկա է Մարտին եկեղեցի
-
Քանդապատկեր
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Stierlin, Henri. Imperium Romanum. — Köln: Benedikt Taschen Verlag GmbH, 1996. — ISBN 3-8228-8729-3.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Richardson 1992, p. 103
- ↑ «Roman Senate house Sold» (PDF)։ New York Times։ հուլիսի 11, 1922։ Վերցված է 2007-08-27
- ↑ 3,0 3,1 Claridge 1998, p. 71
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Reconstruction of the Curia Julia
- Livius.org: Curia Julia Archived 2015-12-19 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կուրիա Յուլիա կատեգորիայում։ |
|
|