Թոմաս Սաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Սաս
անգլ.՝ Thomas Stephen Szasz
Dr Thomas S Szasz.jpg
Ծնվել էապրիլի 15, 1920(1920-04-15)[1][2]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]
Մահացել էսեպտեմբերի 8, 2012(2012-09-08)[4][1][2] (92 տարեկան)
Manlius, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհոգեբույժ, ակադեմիկոս, գրող, համալսարանի պրոֆեսոր և իրավապաշտպան
Հաստատություն(ներ)State University of New York Upstate Medical University?, Սիրաքյուսի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն
Ալմա մատերՑինցինատիի համալսարան (1944)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և հունգարերեն
Ազդվել էԿարլ Կրաուս
ՊարգևներՏարվա հումանիստ Rollo May Award? Martin Buber Award? և Greatest Public Service Benefiting the Disadvantaged?
Կայքszasz.com
Thomas Steven Szasz Վիքիպահեստում

Թոմաս Սթիվեն Սաս (անգլ.՝ Thomas Stephen Szasz, ծնված՝ Թամաշ Իշտվան Սաս, հունգ.՝ Szász Tamás István, ապրիլի 15, 1920(1920-04-15)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - սեպտեմբերի 8, 2012(2012-09-08)[4][1][2], Manlius, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ: Սիրակյուս քաղաքում Նյու Յորքի առողջապահական կենտրոնի պետական համալսարանի հոգեբուժության պաշտոնաթող պատվավոր պրոֆեսոր: Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի ցմահ անդամ[5]: Հակահոգեբանական շարժման ականավոր գործիչ, հոգեբուժության բարոյական և գիտական հիմքերի սոցիալական հայտնի քննադատ:

Հայտնի է իր «Հոգեկան հիվանդության առասպելը»[6][7] և «Խելագարության ֆաբրիկա. ինկվիզիցիայի և հոգեկան առողջության համար շարժման համեմատական հետազոտություն» գրքերի շնորհիվ[8][9], որտեղ առաջ են քաշվել այն փաստարկները, որոնց հետ, որպես կանոն, ասոցացվում է նրա անունը։ Հոգեբուժության մեջ անբարեխիղճ միջոցների վերաբերյալ նրա հայացքներն ունեն դասական ազատական արմատներ և հիմնված են այն սկզբունքների վրա, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական մարմինն ու գիտակցությունն ինքնուրույն տնօրինելու, ինչպես նաև այլոց կողմից բռնության չենթարկվելու իրավունքը: Քննադատել է ոչ սոցիալիստական և սոցիալիստական երկրներին՝ իշխանության շահերից ելնելով հոգեբուժություն օգտագործելու և թմրանյութեր տարածելու սահմանափակումների համար։ Սասը ենթադրել է, որ ինքնասպանության, բժշկական օգնության դիմելու, դեղամիջոցների օգտագործման և իրացման, ինչպես նաև սեռական կապերի վերաբերյալ պետք է գործեն գաղտնիության, փոխադարձ պայմանավորվածության և պետական իրավասության բացակայության սկզբունքները:

1973 թվականին ամերիկյան հումանիստական ասոցիացիան Սասին շնորհել է «Տարվա հումանիստ» պատվավոր կոչումը[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Սասը ծնվել է 1920 թվականին Բուդապեշտում ոչ կրոնական հրեա իրավաբան Դյուլա Սաքսի և նրա տիկնոջ՝ Վելլիշում ծնված Լիլի Սասի ընտանիքում[11][12]: Սասի հայրը գյուղատնտեսության ոլորտում մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվող իրավաբան էր։ Սասը հունգարական տարածված ազգանուն է. Սասի Հայրը սկզբում կրել է Շլեզինգեր ազգանունը, բայց վարժարանն ավարտելուց առաջ փոխփոխել է իր ազգանունը[13]:

Ութ տարվա ընթացքում Թոմաս Սասը սովորել է գիմնազիայում, որտեղ իրեն դրսևորել է և որպես լավ աշակերտ, և որպես հաջողակ մարզիկ[10]: 1938 թվականին Ստասի ընտանիքը, վախենալով նացիստներից, արտագաղթել է Ցինցինատի[14], ԱՄՆ[10]։ 1939 թվականին նա ընդունվել է Ցինցինատիի համալսարանին կից քոլեջ և սկսել է ֆիզիկա սովորել, 1941 թվականին ավարտել է ֆիզիկայի բակալավրիատը և ընդունվել Ցինցինատիի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1944 թվականին ավարտել է բժշկական ֆակուլտետը, ապա մեկ տարվա ընթացքում ինտերնատուրա է սովորել Բոստոնում ու Ցինցինատիում և 1945 թվականին ստացել բժշկության դոկտորի կոչում[10]։ Դրանից հետո անցել է Չիկագոյի համալսարանի կլինիկայի ռեզիդենտուրա և հոգեվերլուծական պատրաստություն է անցել Չիկագոյի հոգեվերլուծության ինստիտուտում, որն ավարտել է 1950 թվականին: Սասը հոգեվերլուծությունը սովորել է Ֆրանց Ալեքսանդրի մոտ, որը համարվում է հոգեսոմատիկայի հիմնադիրներից մեկը: 1951 թվականին Սասն ավարտել է հոգեբուժության մասնագիտացումը, նույն թվականին ամուսնացել է[10]։

1954 թվականին Կորեայում ռազմական գործողությունների ընթացքում Սասը զորակոչվել է զինվորական ծառայության և ուղարկվել ԱՄՆ-ի ծովային ռեզերվ՝ Բետեսդի ռազմածովային հոսպիտալում, որտեղ աշխատել է մինչև 1956 թվականը: Այնտեղ նա գրել է իր առաջին գրքի առաջին մասը[10]։ 1956 թվականին Սասը ստանձնել է Սիրակյուսի հոգեբուժության պրոֆեսորի պաշտոնը[15], որը զբաղեցրել է մինչև կյանքի վերջը[10]: Սիրակյուսի համալսարանում զբաղվել է մասնավոր պրակտիկայով և ակադեմիական հոգեբուժությամբ[15]: 1990 թվականին նա դարձել է պատվավոր պրոֆեսոր[16]։

Սասի առաջին հոդվածները նվիրված են հոգեսոմատիկային և այնպիսի խանգարումների հոգեսոմատիկ համատեքստին, ինչպիսիք են հիպերսալիվացիան, փորկապությունը, փորլուծությունը և մազաթափությունը: 1957 թվականին լույս է տեսել Սասի «Ցավն ու գոհունակությունը. մարմնական զգացողությունների հետազոտություն» առաջին գիրքը[10]։ 1961 թվականին հրատարակվել է Սասի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Հոգեկան հիվանդության առասպելը»[16]։

Սասի հռչակի գագաթնակետը բաժին է ընկել 1960-ական թվականներին. այդ ժամանակ «Հոգեկան հիվանդության առասպելը» գրքի թողարկումից հետո Սիրակյուս են ժամանել բազմաթիվ ուսանողներ և հետաքրքրասերներ՝ ձգտելով մոտիկից ծանոթանալ այդ ժամանակ Սասի հեղափոխական գաղափարներին: 1970-ական թվականների երկրորդ կեսին հակահոգեբանական ժողովրդականությունը, իսկ դրա հետ մեկտեղ նաև Սասի գրքերն անկում են ապրել, բայց 1980-ական թվականների կեսերին նրա գաղափարները կրկին ժողովրդականություն են ձեռք բերել, ինչը կապված է եղել արդեն նրա իրավապաշտպան գործունեության հետ[10]:

Սասի գործունեության փուլեր Յ. Պոլսը «Հոգեկան հիվանդության քաղաքականությունը. Առասպելն ու իշխանությունը Թոմաս Ս. Սասի ստեղծագործության մեջ» աշխատությունում անվանել է Սասի ստեղծագործության հետևյալ ժամանակագրական փուլերը[10].

  • Առաջին փուլ (մինչև 1956 թվականը)՝ հոգեսոմատիկայի և օրթոդոքսալ հոգեվերլուծության թեմաներով ոչ քննադատական աշխատանքներ:
  • Երկրորդ փուլ (1956-1961 թվականներ)՝ հոգեբուժության նկատմամբ սուր քննադատության արտահայտումը, «Հոգեկան հիվանդության առասպելի» վրա աշխատելը:
  • Երրորդ փուլ (1961-1970 թվականներ)՝ «Հոգեկան հիվանդության առասպելի» գաղափարների հետագա զարգացումը և քննադատության աճը, ինչը հատուկ զարգացում է ստացել «Խելագարության ֆաբրիկա» գրքում:
  • Չորրորդ փուլ(1970-ից մինչև 1980-ական թվականներ)՝ քաղաքական փիլիսոփայության գաղափարների մշակումը և հոգեբուժության քննադատությունից անցումը ներսից այն քաղաքական-փիլիսոփայական դիրքերից դիտարկելու, ինչպես նաև ուշադրությունը լայն սոցիալական խնդիրների վրա տեղափոխելու համար:

Այնուամենայնիվ, Պոլսը նշել է, որ եթե հաշվի չառնենք հոգեվերլուծության մասին աշխատանքները, Սասի աշխատանքների մեծ մասը դեռևս 1961 թվականին արտահայտված գաղափարների զարգացումն է, այլ ոչ թե նոր տեսությունների մշակումը, և դրա պատճառով նրա ստեղծագործության ժամանակագրական պարբերականությունը նրա պատկերացումների համակարգման առումով այնքան էլ ընդունելի չէ[10]:

Սասի հիմնական փաստարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասը քննադատության է ենթարկել ժամանակակից բժշկության ազդեցությունը հասարակության վրա: Այդ ազդեցությունը նա դիտարկել է որպես մարդկության վրա կրոնի ազդեցության աշխարհայացք։ Քննադատելով սցիենտիզմը, նա այն դարձրել է առարկա, մասնավորապես, հոգեբուժության մեջ՝ ուշադրություն դարձնելով 19-րդ դարի վերջին ձեռնաշարժության բուժման մեթոդների լայն տարածմանը և 20-րդ դարում շիզոֆրենիայի բուժման համար լոբոտոմիայի կիրառմանը: Սասը նշել է, որ բժշկության միաձուլումը պետության հետ հանգեցնում է հիվանդություն և բուժում հասկացությունների անհիմն ընդլայնմանը, մարդկանց կախվածությունը հոգեբուժական վերահսկողությունից և ֆարմինդուստրիայից ու հիմնական քաղաքացիական ազատությունների էրոզիայից.

Aquote1.png Ի դեպ, բժշկի աշխատանքն օգնելն է։ Դատավորի աշխատանքն, ի դեպ, վնաս պատճառելու մեջ է. առանց խախտողի համաձայնության պատժել օրենքի խախտումը… Դատավորների կողմից կայացված դատավճիռները կատարող բանտապահները վնասում են իրենց բանտարկյալներին՝ անկախ միջամտության արդյունքներից։ Դատավորների կողմից կայացված դատավճիռները կատարող հոգեբույժները նաև վնասում են իրենց հիվանդներին՝ անկախ միջամտության արդյունքներից… Միակ տարբերությունն այն է, որ բանտապահները չեն հայտարարում իրենց բանտարկյալների բարերարներ, մինչդեռ հոգեբույժները պնդում են, որ նրանք երախտավոր են ինքնակամ հոսպիտալացված հիվանդների համար… Շատ անհատներ իրենց բռնի հոգեբուժական բուժումն ընկալում են որպես պատիժ: Հոգեբույժները համառորեն պնդում են, որ նրանք, ովքեր ենթարկվում են հոգեբուժական հարկադրանքի, հոգեբուժական հիվանդներ են, այլ ոչ թե հոգեբուժական զոհեր, որ հոգեբուժական հարկադրանքը բուժում է, այլ ոչ թե պատժում, և որ նրանք, ովքեր ընդդիմանում են իրենց «բարեգործության» դեմ, հանդիսանում են հիվանդների խնամքի թշնամիներ, այլ ոչ թե ազատության և արդարության պաշտպաններ: Նա, ով վերահսկում է բառապաշարը, վերահսկում է սոցիալական իրականությունը: Մեր ազատությունների էրոզիան գաղտնիք չէ։ Այն հիմնականում պետության հետ բժշկության միաձուլման արդյունք է, այն միաձուլման, որը մեծացնում է մարդկանց կախվածությունը ֆարմինդուստրիայի իշխանությունից և հոգեբուժական հսկողությունից, որը խրախուսվում է «հիվանդություն» և «բուժում» տերմինների անհիմն լայն սահմանմամբ: Երբ կառավարությունը վերահսկում է կրոնը, ոչ միայն կրոնական ազատությունը, այլև բոլոր ազատությունները դառնում են քիմերոս: Երբ կառավարությունը վերահսկում է մարդկանց առողջությունը, ոչ միայն բժշկական ազատությունը, այլև բոլոր ազատությունները դառնում են ցնորք[17]:
Aquote2.png


Նրա հիմնական փաստարկները կարող են ամփոփվել հետայալ դրույթներում.

Հոգեկան հիվանդության առասպել[6][19]

Քանի որ հոգեբուժությունը, ինչպես նշել է Սասը, ի տարբերություն բժշկության այլ ոլորտների, ուսումնասիրության օբյեկտ է համարում մտածողությունը և վարքագիծը, այլ ոչ թե կենսաբանական կառուցվածքը՝ ուղեղը, ապա հոգեկան հիվանդությունը չի ախտորոշվում բջիջների, հյուսվածքների կամ օրգանների հետազոտությունների միջոցով, այլ ճանաչվում է որպես պայմանականորեն կանխորոշված, յուրաքանչյուր դեպքում մտավոր և վարքագծային գործունեության առանձնահատկությունների տարբեր արտահայտված և գնահատված ամբողջություն: Բիհևիորիզմի ներկայացուցիչ Բերես Սքիներից հետո, ով առաջարկել է հոգեկան երևույթները դիտարկել իր ստեղծած սև արկղի հայեցակարգից ելնելով, որն անհասանելի է հետազոտության համար: Սասն իր ամենահայտնի «Հոգեկան հիվանդության առասպելն» աշխատությունում պնդել է, որ հոգեկան հիվանդության մասին չի կարելի խոսել որպես իրապես գոյություն ունեցող բան, քանի որ չի կարելի դիտարկել, թե ինչ է կատարվում հենց հոգեկանի հետ:

Այսպիսով, Սասի կարծիքով, հոգեկան հիվանդության հասկացությունը չի արտացոլում իրականությունը, չի համապատասխանում գիտական չափանիշներին և պետք է բացառվի կլինիկական բժշկության բառարանից: Այս առումով հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակով է օգտագործվում հոգեբուժությունը և հոգեկան հիվանդության հասկացությունը, եթե հոգեկան հիվանդությունը գոյություն չունի: Հոգեբուժությունն օգտագործվում է որպես իշխանության գործիք, իսկ հոգեկան հիվանդության հասկացությունը՝ որպես բռնի հոգեբուժական միջամտության արդարացում, քանի որ հոգեբուժության մեջ բռնի միջամտությունը հենվում է հոգեկան հիվանդության հասկացության վրա, ճիշտ այնպես, ինչպես աստվածաբանական կրոնը հենվում է Աստծո հասկացության և կրոնական սկզբունքների վրա: «Հիվանդությունը» կամ «ախտը» բժշկական փոխաբերություն է, որն օգտագործվում է վարքագծի խանգարումները նկարագրելու համար, ինչպիսիք են շիզոֆրենիան: Սասը գրել է. «Եթե դուք խոսում եք Աստծո հետ, դա աղոթք է, իսկ եթե Աստված խոսում է ձեզ հետ, դա շիզոֆրենիա է։ Եթե մեռյալները խոսում են ձեզ հետ, դուք սպիրիտուալիստ եք, իսկ եթե դուք խոսում եք մահացածների հետ, դուք շիզոֆրենիկ եք»[20]:

Չնայած այն հանգամանքին, որ որոշ մարդիկ իրենց պահում կամ շրջապատին նայում են այնպիսի ձևով, որ շրջապատը զգում է խնդիրը, դա չի նշանակում, որ նրանք ունեն տվյալ հիվանդությունը: Սասի կարծիքով՝ հոգեկան հիվանդությունները, որոնք հայտնաբերում են տարբեր մարդկանց մոտ, «ֆիկտիվ հիվանդություններ» են, և այդ «գիտական հասկացությունները» փաստացի օգտագործվում են ուժային վերահսկողության նպատակով: «Հոգեբուժության սուրբ խորհրդանիշը» և կեղծ հիվանդությունը, ըստ Սասի, շիզոֆրենիան է: Իրական հիվանդության մասին խոսելու համար այս էությունը պետք է որևէ կերպ թույլ տա դրա վերաբերյալ գիտական մոտեցումների, չափումների և հետազոտությունների օգտագործման հնարավորությունը: Ըստ Սասի՝ հիվանդությունը պետք է հայտնաբերվի սեկցիոն սեղանի վրա (որտեղ դիակների դիահերձում է կատարվում) և համապատասխանի պաթոլոգիայի սահմանմանը, այլ ոչ թե առաջանա ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի անդամների քվեարկության միջոցով։ Հոգեկան հիվանդություններն ընդամենը նման են հիվանդություններին, պնդել է Սասը և հոգեկան հիվանդությունը դասել է արվեստի բնագավառի փոխաբերությունների իմաստային շարքին: Հոգեբուժությունը կեղծ գիտություն է, որը բժշկության ծաղրերգությունն է և օգտագործում է բժշկական տերմինների նման հնչող և վերջին 100 տարիների ընթացքում հայտնվող բառերը: Եթե խոսենք ավելի կոնկրետ, սրտի հարված և սրտի կաթված հասկացությունները վերաբերում են երկու բոլորովին տարբեր կատեգորիաների: Հոգեբույժներն ընդամենը հոգու բժշկողներ են, հոգևորականների հետևորդներ, որոնք զբաղվում են հոգևոր կենսական դժվարություններով, ինչը մարդկանց միշտ անհանգստացրել է։ Թոմաս Սասի կարծիքով, հոգեբուժությունը հոգեբուժության մասին տարբեր օրենքների շնորհիվ դարձել է առանձին պետական կրոն: Այն, ինչ թաքնված է գիտական պնդումների հետևում, սոցիալական վերահսկողության համակարգ է։

Նա դեմ է այն պատկերացմանը, որ կենսաբանական հոգեբուժությունն իսկական գիտություն է կամ բժշկության իրական ոլորտ, Սասի նման հանդես են եկել և այլ քննադատներ, ինչպես, օրինակ, Միշել Ֆուկոն իր «Խելագարության պատմությունը դասական դարաշրջանում» գրքում (1961):

Հարկ է նշել, որ, մերժելով հոգեկան հիվանդության գոյությունը, Սասը ոչ մի դեպքում չի ժխտել այդ հասկացության հետևում կանգնած խնդիրների առկայությունը. ինչպես պնդել է Սասը, հոգեկան հիվանդությունն իրականում միջանձնային և սոցիալական դժվարությունների արտահայտություն է: Մասնավորապես, «Հոգեվերլուծության էթիկան» գրքում նա գրել է[10].

Aquote1.png Երբ ես ասում եմ, որ հոգեկան հիվանդությունն առասպել է կամ գոյություն չունի, ես չեմ ժխտում երևույթների իրականությունը, որոնց նկատմամբ այս տերմինն օգտագործվում է: Մարդկային տառապանք և դժբախտություն գոյություն ունեն. գոյութոյւն ունեն հակամարտություններ և բռնություն, կա ճնշված սեռական և սոցիալական վարքագիծ: Բոլոր այս իրադարձություններն ու գործողությունները միանգամայն իրական են: Aquote2.png


«Ֆարմակրատիա. Բժշկություն և քաղաքականություն Ամերիկայում» գրքում Սասը մատնանշել է[10].

Aquote1.png Ես պարզապես դասակարգում եմ այն ֆենոմենը, որը մարդիկ անվանում են «հոգեկան հիվանդություն», ինչը մի փոքր այլ կերպ, քան նրանք, ովքեր պնդում են, որ դա հիվանդություն է… Հոգեկան հիվանդություն հասկացությունը տնտեսական, բարոյական, անհատական, քաղաքական և սոցիալական խնդիրների բժշկականացման իմաստային ռազմավարություն է։ Aquote2.png


Հոգեբուժության և պետության բաժանում

Պետությունը, օգտվելով հոգեբուժական օգնության մենաշնորհից և անբարեխիղճ կարգով այն մարդկանց այնպիսի քանակության հնարավորություն ընձեռելու հնարավորությունից, անպատիժ չարաշահում է հոգեբուժությունը[21]: Ինչպես նշել է Սասը, ժամանակակից հասարակության մեջ բժիշկը հաճախ ոչ թե հիվանդի, այլ պետության կամ տարբեր սոցիալական խմբերի գործակալն է (դպրոցներ, գործարաններ, արհմիություններ, գործատուներ, ապահովագրական ընկերություններ, դեղագործական գործակալություններ, ներգաղթի ծառայություններ, բանտեր և այլն)[10]: Իշխանության կողմից պարտադրվող մեդիկալացումը ծնում է թերապևտիկ պետություն, որը որևէ անձին պիտակավորում է՝ որպես «հոգեկան հիվանդ» կամ «թմրամոլ»:

Բացի «թերապևտիկ պետություն» տերմինից, որը նշանակում է բժշկության և պետության քաղաքական միություն, Սասը սահմանել է նաև «ֆարմակրատիա» տերմինը («բժշկության կամ բժիշկների վարչություն»): Ըստ Սասի՝ ֆարմակրատիան տոտալիտար պետության տեսակ է և շարունակում է աստվածաբանական, խորհրդային և նացիստական պետությունների ավանդույթը՝ որպես գաղափարախոսության ճնշում։ Ֆարմակրատիան տեղի է ունենում «հիվանդության ինֆլյացիայի» ընթացքում, որի հոգեբուժական ախտորոշումը տարածվում է ավելի ու ավելի լայն՝ այս կամ այն անցանկալի վարքագծի վրա[10]:

Եթե մենք, ինչպես նշել է Սասը, ընդունում ենք, որ հոգեկան հիվանդություն հասկացությունը հոմանիշ է այնպիսի հասկացության, որը նշանակում է վարքի տեսակներ, որոնք չեն հաստատվում, ապա պետությունն իրավունք չունի այդ մարդկանց պարտադրել հոգեբուժական բուժում: Պետությունը նույնպես չպետք է հնարավորություն ունենա ազդելու այն բանի վրա, թե ինչպես են հոգեբուժական օգնություն ցույց տալիս չափահաս անձանց, որոնք կարող են տալ իրենց համաձայնությունը (օրինակ՝ բնակչությանը հոգեբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցներով մատակարարելու նկատմամբ պաշտոնական վերահսկողության միջոցով)։

Քավության նոխազները և բժշկության կրոնական արմատները

Սասն ընդգծել է, որ ներկայում բժշկությունը և հոգեբուժությունը հասարակության մեջ կրոնի տեղ են գրավել և փաստորեն իրենք կրոն են դարձել. բժշկության և պետության միությունը նման է նախկինում գոյություն ունեցող եկեղեցու և պետության միությանը: Ժամանակակից հասարակությունում, Սասի պնդմամբ, գերիշխում է ոչ թե ավանդական կրոնական կամ քաղաքական գաղափարախոսությունը, այլ առողջության և հիվանդության գաղափարախոսությունը[10]: Այս համակարգի շրջանակներում համարվում է, որ բարձրագույն արժեքը մարդու առողջությունն է, մասնավորապես՝ նրա հոգեկան առողջությունը (ինչպես Միջնադարի ժամանակաշրջանում բարձրագույն արժեք էր համարվում առաքինի հոգին, որն արժանի էր հավերժական փրկության)։ Առողջության արժեքն ունեցող մարդիկ վարձատրվում են, նրանք, ովքեր չունեն այդ արժեքը, պատժվում են և հետապնդվում կամ ուղղվում: Ինչպես նշել է Սասը, «հարկադրաբար հոսպիտալացված հոգեկան հիվանդներին համարում են «վատ» և միջոցներ են ձեռնարկում նրանց ավելի «լավը» դարձնելու համար: «Վատ» և «լավ» բառերն այստեղ օգտագործվում են գործող արժեհամակարգին համապատասխան։ Թեև դա կարծես բժշկական համակարգ է, այստեղ սխեման, սակայն, բարոյական է»[22]:

Համապատասխան էթիկական (աշխարհայացքային) համակարգում ինչ-որ վատ կամ լավ բանի ճանաչումը, ըստ Սասի, տրվում է տվյալ համակարգի շրջանակներում ընդունված խաղի կանոններով[22]։ «Հոգեկան հիվանդները», ինքնասպանները, «թմրամոլները» չեն ընկնում հասարակության մեջ առկա ընդունելի և անընդունելի համաձայնության տակ, ուստի որոշակի փոխակերպումների պատճառով հիվանդ են հայտարարվում[9]: Հասարակության ամբողջականությունը պահպանելու համար կարևոր է, որ հասարակության մեջ մտնող բոլոր անդամները կիսեն իր մեջ գերիշխող գաղափարախոսությունը, և այդ պատճառով բոլորը, ում մտածողությունը կամ վարքը չի համապատասխանում, հարկադրանք են զգում կամ էլ դուրս են մղվում հասարակությունից։ Այս երևույթի առաջացման հնարավորությունը, որպես հոգեկան հիվանդություն, պայմանավորված է այն հանգամանքով, որ իր ամբողջականության պահպանման համար խումբը նախընտրում է փոխել այդ ամբողջականությանը սպառնացող անհատներին, այլ ոչ թե ինքն իրեն:

«Արարողակարգային քիմիա» գրքում[23] Սասն ապացուցել է, որ «թմրամոլները» և «հոգեկան հիվանդ» մարդիկ ենթարկվում են նույն հալածանքներին, որոնց ենթարկվել են վհուկները, հրեաները, գնչուները կամ համասեռամոլները։ «Խելագարության ֆաբրիկա» գրքում նա ժամանակակից ինստիտուցիոնալ հոգեբուժությունը համեմատել է ինկվիզիցիայի հետ։ Ըստ Սասի, մոլուցքի կամ հոգեկան հիվանդության գոյության մասին ենթադրությունը հիմնված է որոշակի տեսակի հավատքի վրա, որը ծառայում է որոշակի դասի շահերին (մոլուցքի դեպքում դա հոգևորականություն է, հոգեկան հիվանդության դեպքում՝ բժշկական գիլդիան), և զոհաբերում են սոցիալական նպատակահարմարության մարդկանց խմբին, որոնք դառնում են քավության նոխազ (վհուկներ կամ հոգեկան հիվանդներ): Հոգեբուժական ախտորոշումը, ճիշտ այնպես, ինչպես երբևէ ձեռք բերված ճանաչումը, դատավճիռ է և վիրավորանք, անխոհեմ խայտառակություն: Այս դատավճռից հետո հոգեբուժական ախտորոշում ստացողների վիճակը, ինչպես և մոլագար ճանաչված անձանց վիճակը շատ ավելի վատ է դառնում, քան սովորական բանտարկյալների վիճակը։ Հոգեբուժական հիվանդանոցների հիվանդները զրկված են բոլոր այն իրավունքներից, որոնք երաշխավորված են բանտարկյալների կողմից՝ անձնական անձեռնմխելիության և բնակարանի անձեռնմխելիության, անձնական նամակագրության իրավունքի և այլն[10]։

Մեղսունակության կանխավարկած

Ճիշտ այնպես, ինչպես դատական համակարգը գործում է այն կանխավարկածի, որի համաձայն մարդն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ ապացուցված չէ նրա մեղքը, հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք չպետք է նախապես անմեղսունակ համարվեն միայն այն պատճառով, որ հոգեբույժը նրանց նկատմամբ համապատասխան դրոշմակնիք է դրել: Մեղսունակությունը պետք է սահմանվի որպես անիրավունակության ցանկացած այլ ձև, այսինքն՝ միանգամայն իրավական և իրավաբանական միջոցներով՝ ներկայացուցչության և բողոքարկման իրավունքով:

Ինքնասպանության իրավունք

Սասի պնդմամբ, երեխա ծնելու իրավունքի նման, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ընտրելու, թե երբ պետք է մահանան, առանց բժշկության կամ պետության կողմից միջամտության, ճիշտ այնպես, ինչպես նրանք հնարավորություն ունեն ընտրելու, թե երբ պետք է երեխա ունենան, առանց կողմնակի միջամտության։ Նա ինքնասպանության իրավունքը վերագրել է ամենակարևոր իրավունքներին, բայց դեմ է եղել պետության կողմից անցկացվող պատժամիջոցների Էֆթանազիային։ Վիրջինիա Վուլֆի մասին իր գրքում, որը հրապարակվել է 2006 թվականին, Սասը հայտարարել է, որ ինքն ինքնասպան է եղել՝ գիտակցաբար և մտածված ակտ կատարելով, նրա ինքնասպանությունը նրա ընտրության ազատության արտահայտումն է եղել[24][25]։

Անմեղսունակության պաշտպանության վերացում

Սասը կարծել է, որ դատարաններում պետք է արգելվի խոսել ամբաստանյալի հոգեկան գործունակության մասին։ Հոգեբանը, ով իր կարծիքն է հայտնում ամբաստանյալի մտքի վիճակի վերաբերյալ, մեր դատարաններում ստանձնում է նույն դերը, ինչ հոգևորականը, որն իր կարծիքն է հայտնում մարդու հոգու մաքրության մասին։ Մարդուն անմեղսունակ ճանաչելու իրավական ընթացակարգը հորինվել է եկեղեցու պատժաչափերը շրջանցելու համար, որոնք այդ ժամանակ ներառում են ինքնասպանություն գործած անձանց սեփականության բռնագրավումը, և որոնց շնորհիվ այրիներն ու որբերը հաճախ մնում են առանց ոչնչի: Միայն խելագար մարդը կարող է նման արարք կատարել կնոջ և երեխաների հանդեպ, ինչը հաջողությամբ ապացուցվել է։ Ինչպես պնդել է Սասը, դա թողություն է բժշկական դիմակի տակ:

Ոչ կամավոր հոսպիտալացման վերացում

Ոչ ոք չպետք է ազատազրկվի, եթե նա մեղավոր չի ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ։ Բժշկությունը պետք է տարբերակել և տարանջատել պենոլոգիայից, բուժումը՝ պատժից, հիվանդանոցը՝ բանտից[26]։ Մարդու ազատությունից զրկելն, իբր, իր սեփական բարիքի համար անբարոյականություն է։ Ճիշտ այնպես, ինչպես վերջին փուլում քաղցկեղով տառապող մարդը կարող է հրաժարվել բուժումից, նույն կերպ մարդը պետք է կարողանա հրաժարվել հոգեբուժական բուժումից։ Սասը պնդել է, որ անհրաժեշտ է «փոխարինել ոչ կամավոր հոգեբուժությունը (հոգեբուժական ստրկությունը) օգնության մատակարարների և հաճախորդների միջև պայմանագրային հարաբերություններով»[26]։ Նա ընդգծել է, որ եթե հոգեբուժությունը զուտ բժշկական մասնագիտություն լիներ, հիվանդի հետ նրա փոխգործակցության ելակետը գանգատներ կլինեին ցավից կամ առողջության այլ խախտումներից, այլ կերպ ասած, մարդու և հոգեբույժի հարաբերությունները, ինչպես բժշկության այլ ճյուղերում, միայն կամավոր բնույթ կկրեին, բայց իրականում հոգեբուժության մեջ ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ։ Այս առիթով Սասը նշել է[10]

Aquote1.png Մաշկաբանները, ակնաբույժները, գինեկոլոգները չունեն հիվանդներ, որոնք չեն ցանկանում լինել իրենց հիվանդները։ Բայց հոգեբույժների հիվանդները պարադիգմատիկ են։ Սկզբում բոլոր հոգեկան հիվանդներն ակամա հիվանդանոց են տեղափոխվել։ Այս հայեցակարգը, այս երևույթը դեռ ձևավորում է հոգեբուժության առանցքը։ Aquote2.png


Թմրանյութեր օգտագործելու իրավունք

Թմրամիջոցների կախվածությունը ոչ թե «հիվանդություն» է, որը պահանջում է բուժում օրենքով թույլատրված թմրանյութերի միջոցով (մեթադոն հերոինի փոխարեն, անտեսելով այն հանգամանքը, որ հերոինն ստեղծվել է առաջին հերթին ափիոնի փոխարինող ծառայելու համար), այլ սոցիալական սովորություն։ Սասը նաև փաստարկներ է բերել թմրանյութերի ազատ շուկայի օգտին։ Նա քննադատության է ենթարկել թմրանյութերի դեմ պայքարը՝ պնդելով, որ թմրանյութերի օգտագործումը փաստացի հանցագործություն է, որի դեպքում չկան զոհեր։ Թմրադեղերի գործածության ճանաչումը ոչպես հանցագործություն առաջացել է դրանց արգելքի պատճառով։

Սասը ցույց է տվել, թե ինչպես է թմրանյութերի դեմ պայքարը հանգեցնում այն բանին, որ իշխանությունները կատարում են այնպիսի արարքներ, որոնց մասին երբեք չէին մտածի կես տարի առաջ, ինչպիսիք են որոշակի նյութեր օգտագործելու արգելքը կամ այլ երկրների ներքին գործերին միջամտելը՝ որոշակի բույսերի աճեցմանը խոչընդոտելու նպատակով (օրինակ՝ կոկայի տեղամասերի ոչնչացման ծրագրերը կամ օփիատների տարածման դեմ պայքարի միջոցառումները)։ Չնայած նրան, որ Սասը թերահավատորեն է վերաբերվել հոգեմետ դեղերի արժանիքներին, նա աջակցել է թմրանյութերի արգելքի չեղարկմանը։ «Քանի որ մենք ունենք ազատ սննդի շուկա, մենք կարող ենք գնել բոլոր տեսակի բեկոն, ձու և պաղպաղակ, որոնք ցանկանում և ի վիճակի ենք մեզ թույլ տալ։ Եթե մենք ունենանք մի ազատ թմրանյութերի շուկա, մենք կարող ենք նման կերպ գնել բոլոր տեսակի բարբիտուրատներ, քլորալհիդրատ և մորֆիա, որոնք կցանկանանք և ի վիճակի կլինենք մեզ թույլ տալ»։

Ինչպես պնդել է Սասը, թմրանյութերի արգելքն ու այլ իրավական սահմանափակումները հարկադրաբար իրականացվում են ոչ թե կյանքի համար նրանց վտանգի պատճառով, այլ ծիսական նպատակով (նա մեջբերել է ծիսակատարությունների մասին Մերի Դուգլասի հետազոտությունները)։ Նա նաև հիշեցրել է, որ «դեղագիտություն» բառը ծագել է հունարեն «φάρμακος» (phármakos) արմատից, որն սկզբում նշանակել է «քավության նոխազ»։ Սասը ֆարմակոլոգիան անվանել է «ֆարմակոմիֆոլոգիա» այն պատճառով, որ դեղաբանական հետազոտությունները հիմնված են սոցիալական պայմանականությունների վրա, մասնավորապես՝ «կախվածություն» հասկացության վրա։ «Կախվածությունը» սոցիալական հասկացություն է, ինչպես պնդել է Սասը, և թմրանյութերի օգտագործումը պետք է ավելի շուտ ընկալվի որպես սոցիալական ծիսակատարություն, քան որպես գործողություն, որը կապված է բացառապես քիմիական նյութի ներս ընդունման հետ։ Կան բազմաթիվ եղանակներ օգտագործել քիմիական նյութեր, կամ թմրանյութեր, ինչպես նաև կան բազմաթիվ տարբեր մշակութային պայմանավորված եղանակներ վերցնել սնունդ կամ ալկոհոլ։ Որոշ մշակույթներ արգելում են որոշակի տեսակի նյութերի օգտագործումը, որոնք կոչվում են «տաբու», մինչդեռ այլ նյութեր օգտագործվում են տարբեր տեսակի ծեսերում:

Հոգեբուժություն որպես անհատական վարքագծի գիտություն

Սասն ընդգծել է, որ հոգեբուժության մեջ նկատվում է վառ արտահայտված տարբերություն այն բանի միջև, ինչ իրականում անում են հոգեբույժները, և այն, ինչ նրանք անում են իրենց իսկ խոսքերով։ Չնայած հոգեբույժների և հոգեթերապևտների մեծ մասն իրենց անվանում են բժիշկներ, հոգեբաններ, հոգեբաններ, իրականում նրանք անում են բոլորովին այլ բան. մտնում են հաղորդակցության մեջ և վերլուծում մարդուն։ Նրանց գործունեությունը հիվանդների հետ շփումն է լեզվի և ոչ վերբալ նշանների միջոցով և որոշակի կանոնների համաձայն, իսկ հետո՝ հաղորդակցման փոխազդեցությունների վերլուծությունը, որոնք նրանք տեսնում են և որոնց իրենք մասնակցում են, որոնք իրականացվում են բանավոր խորհրդանիշների միջոցով։ Այլ կերպ ասած, հոգեբուժությունը, ըստ Սասուի, շատ ընդհանուր բան ունի լեզվի և հաղորդակցական վարքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների հետ, ինչպիսիք են սիմվոլիկ տրամաբանությունը, սեմիոտիկան և սոցիոլոգիան, այնուամենայնիվ, հոգեկան առողջության խնդիրները սխալմամբ շարունակում են սահմանափակել բժշկության ավանդական շրջանակները։ Իրականում «հոգեբուժությունը, որպես տեսական գիտություն, անհատական վարքագծի ուսումնասիրությունն է», որի տակ Սասն ընկալում է խաղերի շրջանակներում վարքը և խաղերը, որոնց մեջ մտնում են մարդիկ։ Ուսումնասիրելով լեզվական խաղերը և հաղորդակցման խոսքային ձևը՝ հոգեբուժությունը մերձենում է լեզվաբանության, փիլիսոփայության և սեմիոտիկայի հետ, ընդ որում լեզվաբանության օբյեկտը լեզվի և լեզվական խաղի կառուցվածքն է, փիլիսոփայությունը՝ նրա ճանաչողական նշանակությունը, իսկ հոգեբուժությունը՝ նրա սոցիալական կերպարը կամ մարմնավորումը[10]։

Հոգեթերապիան՝ որպես մարդկանց միջև փոխազդեցություն

Սասի համար գոյություն չի ունեցել հոգեթերապիան՝ այս բառի բժշկական իմաստով, և, այնուամենայնիվ, նա նշել է, որ մարդիկ իսկապես բախվում են որոշակի դժվարությունների և խնդիրների, բազմաթիվ նման մարդիկ դիմում են խորհրդատուների, որոնք իրենց անվանում են հոգեթերապևտներ, և զարգացող հաղորդակցության մասնակիցները կարող են այդ գործընթացը համարել հոգեթերապիա: Իսկական իմաստով հոգեթերապիան, այդ թվում հոգեվերլուծությունը, իրենից ներկայացնում են մարդկանց միջև հարաբերությունների յուրահատուկ տեսակ, որոնք հիմնված են ազատագրության էթիկայի վրա: Հոգեթերապիայի պատմությունը, որպես հոգու ապաքինման արվեստի, Սասը կառուցել է ոչ թե 19-րդ դարի հոգեբույժների, այլ հին հունական փիլիսոփաների և ռաբբիների մոտ, և հոգեթերապիայի նպատակը, նրա կարծիքով, համադրելի է ազատական քաղաքական բարեփոխումների նպատակների հետ. տալ ռեպրեսիվ կառավարության կամ կարծրատիպային կանոնների և դերերի կողմից ստրկացված մարդկանց ավելի մեծ ազատություն վարքի մեջ։ Այնուամենայնիվ, հոգեթերապիան, որը ձգտում է կառուցվել գիտական կաղապարով, փոխառում է այս կամ այն տեխնիկան (երազների մեկնաբանման տեխնիկան, ազատ ասոցիացիաները և այլն), որը տարբերվում է ոչ թե գիտական բնույթով, այլ կեղծ գիտությամբ: Այս կեղծ գործիքները ծառայում են միանգամայն որոշակի նպատակի՝ ներկայացնել որպես գիտական գործունեություն այն, ինչն իրականում միայն մարդկանց միջև փոխգործակցությունն է[10]:

Սասի անունն ասոցացվել է 20-րդ դարի 60-ական և 70-ական թվականների հակահոգեբանական շարժման հետ, չնայած այն հանգամանքին, որ նա չի սիրել, երբ նրան անվանել են հակահոգեբան: Նյու Յորքի պետական համալսարանում (SUNY) դասավանդելու տարիներին Սասը հոգեթերապևտիկ օգնություն է ցուցաբերել «կենսական խնդիրներ» ունեցող մարդկանց՝ առաջնորդվելով այն համոզմունքով, որ դեղամիջոցները չեն լուծում հուզական խանգարումների հետ կապված խնդիրները, և որ «հոգեկան հիվանդություն» հասկացությունը և հոգեբուժական նոզոլոգիական կատեգորիաները ոչնչով արդարացված չեն և չեն արտացոլում որևէ սոցիալական պայմանականություն, առասպել։ Ինչի պատճառով նա երբեք չի օգտվել դրանցից: Սասը դեմ չէր հոգեբուժական բուժմանը, այլ միայն այն դեպքերում, երբ դա կամավոր է, և պնդել է, որ հոգեբուժարանը պետք է լինի պայմանագրային ծառայություն, որը մեծահասակների կողմից առաջարկվում և ստացվում է իրենց համաձայնությամբ՝ առանց կառավարության միջամտության: 2006 թվականին թողարկված «Հոգեբուժություն. մահվան ինդուստրիա» վավերագրական ֆիլմում Սասը պնդել է, որ անբարեխիղճ հոգեբուժական հոսպիտալացումը հանցագործություն է մարդկության դեմ: Սասը նաև հայտարարել է, որ անբարեխիղճ հոսպիտալացումը, եթե ոչ ոք դեմ հանդես չգա դրան, կընդունի «դեղաբանական» դիկտատուրայի մասշտաբները:

Հոգեբուժության հիմնական խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն իր նախորդների և ժամանակակիցների, որոնք հոգեբուժության մեջ կիսում են ավանդական տեսակետը, Սասը հոգեբուժության կենտրոնական խնդիրը տեսել է ոչ թե հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման, այլ բռնության մեջ.

Հոգեբուժության հիմնական խնդիրը միշտ եղել և մնում է բռնությունը. հայտարարված սպառնալիքով, բայց միայն «խելագարի» ենթադրյալ բռնությունը, որն ուղղված է իբր հասարակության դեմ, և հասարակության և հոգեբույժի կողմից «խելագարի» դեմ ուղղված իրական բռնությունը: Արդյունքը հիվանդների մարդկային արժանապատվությունից զրկելն է, ճնշելն ու հետապնդելն այն քաղաքացիներին, որոնց «հոգեկան հիվանդ» են հայտարարվել[9]:

Բռնությամբ նշվել են հոգեբուժական միջամտության բազմաթիվ միջոցներ, սակայն բռնությունն առավելապես արտահայտված է ոչ կամավոր հոսպիտալացման մեջ, որը Սասն անվանել է մարդկության դեմ հանցագործություն: Բռնությունը թույլատրում և կիրառում են երեք կողմեր. blockquote>

Ագրեսիայի բոլոր սիստեմատիկ, համաժողովրդական հավանության արժանացած ձևերի նման հոգեբուժական բռնությունը հավանության է արժանացել և ընդունվել ազդեցիկ հասարակական ինստիտուտների կողմից, արտոնվել է օրենքով և ավանդույթով: Հոգեբուժական բռնության տեսության և պրակտիկայի մեջ ներգրավված հիմնական սոցիալական ինստիտուտները պետություն են, ընտանիք և բժշկական մասնագիտություն: Պետությունը հավանություն է տալիս «վտանգավոր» հոգեկան հիվանդների հարկադիր կալանքին, ընտանիքը հավանություն է տալիս նրան և օգուտ քաղում այդ միջոցառումից, բժշկական մասնագիտությունն ի դեմս հոգեբուժության իրականացնում է այդ գործունեությունը և արդարացումներ գտնում դրա համար[9]:

Քանի որ հոգեբուժության մեջ բռնությունը լայնորեն հավանության է արժանանում, հոգեկան հիվանդ ճանաչված մարդկանց իրավունքները պաշտպանելու ձգտումը կոնֆլիկտ է առաջացնում բռնության կիրառման համար պատասխանատու սոցիալական ինստիտուտների հետ.

Ենթադրյալ հոգեկան հիվանդների իրավունքները պաշտպանելը նշանակում է հարձակվել հասարակության ամբողջականության վրա: Կա միտում, այդ իրավունքների պաշտպանին ներկայացնեն որպես (չեմ ասում, ավելի վատ) «սեռական մոլագարների» ջատագով, որոնք մեծացնում են երիտասարդ աղջիկներին կամ «մարդասպան մոլագարերի», որոնք հարձակվում են իրենց հարևանների վրա: Այն փաստը, որ հոգեկան հիվանդի նկատմամբ իրականացված բռնությունը բազում անգամ ավելին է, քան իրենց կողմից բռնությունը, ոչ մի նշանակություն չունի: Իսկական հոգեկան հիվանդը, ես պնդում եմ, կարող է վտանգավոր լինել, քանի որ նա կարող է վնասել իրեն կամ ուրիշներին: «Հոգեկան հիվանդին» զրկում ենք լավ անունից և ազատությունից և խոշտանգում նրան, որը կոչվում է «բուժում»[9]:

Այսպիսով, Սասին հաջողվել է նկատել և ընդգծել երկու շատ էական պահ, որոնք հոգեբուժության մեջ, որպես կանոն, ընդունված են անտեսվել. հոգեկան հիվանդ ճանաչվող մարդկանց նկատմամբ բռնությունը կիրառվում է նախկինում (առաջին) և ավելի մեծ չափով (երկրորդ), քան նրանց կողմից բռնությունը։

Սասն ուշադրություն է դարձրել այս պրակտիկայի հետևանքներին.

Այնուամենայնիվ, սա դուր է գալիս դա հոգեբույժներին, թե ոչ, խիստ իրականությունը հետևյալն է. հոգեբուժական դաստիարակությունը, ի թիվս այլ բաների, հոգեբուժական բռնության տեսության և պրակտիկայի ծիսական մեկնարկ է: Այս գործընթացի հրեշավոր ազդեցությունը հիվանդների վրա բավականին ակնհայտ է: Պակաս ակնհայտ է, որ նրա ազդեցությունը բժշկի վրա հաճախ նույնքան ողբերգական: Մի քանի «օրենքներից» մեկն այն է, որ ոչ միայն ուժային կամայականությունների զոհերը, այլ նաև նրանց դահիճներն օտարվում են շրջապատից և արժեզրկվում: Ճնշվածն աստիճանաբար դառնում հնազանդ, պասիվ, նման բան է, ճնշվող-տառապողի հետ մոլուցքային մեծությունն աստվածանման գործիչ: Երբ առաջինը գիտակցում է, որ վերածվել է մարդու ծաղրերգության, իսկ երկրորդը հասկանում է, որ վերածվել է Աստծո ծաղրերգության, արդյունքը հաճախ դառնում է բռնության բռնկումը, երբ զոհը վրեժ է փնտրում սպանության համար, իսկ զոհերի արարիչը՝ ինքնասպանության հեշտացում:Ես կարծում եմ, որ այդ նկատառումները գոնե մասամբ բացատրում են այն փաստը, որ Միացյալ Նահանգներում ինքնասպանությունների ամենամեծ թիվը նկատվում է հոգեբույժների շրջանում[9]:

Արդյունքում Սասը հանգել է անմխիթար եզրակացության. «Հոգեբուժության պատմությունը… հիմնականում հաշվետվություն է ներկայացնում հոգեբուժական բռնության տեսության և պրակտիկայի նորաձևության միտումների փոփոխման մասին, որը կազմվել է ինքնագոհ բժշկական ժարգոնում»[9]: Հոգեբուժարանում բժշկի և հիվանդի հարաբերությունները սահմանվել են Սասի կողմից ուժային կատեգորիաներում.

…Հոգեկան հիվանդների հիվանդանոցում հիվանդը և բժիշկը կապված են ուժային պայքարի փոխհարաբերությունների հետ, որի դեպքում բժիշկը հանդես է գալիս որպես ճնշող, իսկ հիվանդը՝ որպես տուժող: Սկսած ինկվիզիցիայի դարաշրջանից՝ հալածողները պնդել եմ, որ հագնեն օգնականների համազգեստը: Սկզբում նրանք կրելեն քահանաների զգեստներ։ Այսօր նրանք մարդկանց դիմաց չեն հայտնվի այլ կերպ, քան սպիտակ խալաթներով[9]:

Ֆուկոյի Տրիբունալը[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի գարնանը Բեռլինում Թոմաս Սասը և նրա համախոհներն անցկացրել են «Ֆուկոյի Տրիբունալը հոգեբուժության վիճակի մասին»[27][28] (կոչվել է փիլիսոփա Միշել Ֆուկոյի պատվին, ով«Դասական դարաշրջանում խելագարության պատմության»[29] և այլ գրքերում բացահայտել է խելագարության հասկացությունը որպես սոցիալական պայմանականություն, որը սահմանում է իշխանության շահերի համար ստեղծված և օգտագործվող կանոնավորություն): Ֆուկոյի Տրիբունալն իրենցից ներկայացրել է հասարակական լսումներ, սակայն անցկացվել է ընդունված դատական ընթացակարգին համապատասխան: Ֆուկոյի Տրիբունալում դատապարտվել են, որպես մարդու իրավունքների խախտում, հոգեբուժական հիմնարկներում ազատազրկման պրակտիկան և հոգեբուժական հարկադրանքի բոլոր ձևերը, որոնք իրականացվում են իրենց կամ շրջապատի համար վտանգի գնահատման հիման վրա, որի հետ կապում են նրանց հոգեկան վիճակը, ովքեր որևէ հանցագործություն չեն կատարել: Ֆուկոյի տրիբունալի արդյունքը դարձավ այն եզրահանգումը, որ հոգեբուժական «բուժում» վերապրած հիվանդներն իրավունք ունեն նյութական փոխհատուցում պահանջել իրենց պատճառած ցավերի և տառապանքների համար: Սասի հետ միասին Տրիբունալում հանդես են եկել հայցվորներ` իրավաբան և քաղաքագետ, պրոֆեսոր Վ. Դ. Նարը և հասարակագիտության պրոֆեսոր Գերբուրգ Տրոչ-Դիտերը։ Հայցվորների պահանջները ներառել եմ.

  • Բեռլինի Ազատ համալսարանի փիլիսոփայության ինստիտուտում խելագարության պրոֆեսորի պաշտոնի ստեղծումը, որի թեկնածուները կընտրվեն Վերներ-Ֆուսսի կենտրոնի կողմից
  • խելագարության գենետիկ պատճառները գտնելու բոլոր փորձերի դադարեցումը կամ «բուժելու» փորձերը
  • խելագարության կարգավիճակի հավասարումն այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են համասեռամոլությունը
  • աշխատանքային թերապիայի ծրագրի շրջանակներում թմրամոլների համար խորհրդատուների հոգեբույժների վերազինում
  • հոգեկան հիվանդների համար հարկադրանքի օրենքների վերացումը
  • «հիվանդների ֆոնդերի» կողմից ցանկացած պարտադիր ծառայությունների մատուցումն այնպիսի ըմբռնումով դադարեցնելը, որ դրա փոխարեն ապահովագրված անձը պետք է ընտրության ազատություն ունենա անձնական ապահովագրության հարցով՝ իրեն հոգեբուժական ծառայություններ մատուցելու համար
  • «ժառանգության առողջության մասին օրենքները» որպես ապօրինի նացիստական ​​օրենք ճանաչող օրենքի ընդունում
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկից բացառություն են կազմում հետևյալ հիվանդությունները (այդ թվում՝ բոլոր ուղեկցող հասկացությունները)՝ շիզոֆրենիա, երկբևեռ աֆեկտիվ խանգարում, սահմանային վիճակ:

Վերաբերմունք մարդու իրավունքների քաղաքացիական հանձնաժողովի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Սասը հանդես է եկել Մարդու իրավունքների քաղաքացիական հանձնաժողովի հիմնադիրներից մեկի հետ՝ նպատակ ունենալով կարգ ու կանոն հաստատել մարդու իրավունքների խախտման ոլորտում։ Որպես Կոնսուլտատիվ խորհրդի հիմնադիր-անդամ[30] նա դուրս է եկել նրա կազմից և շարունակել է ապահովել ՄԻՔՀ-ի նյութերը[31]։ ՄԻՔՀ-ի 25-ամյակին նվիրված նախագծային խոսքում Սասը հայտարարել է․ «Մենք բոլորս պարտավոր ենք հարգանքով վերաբերվել ՄԻՔՀ-ին, քանի որ այն իսկապես կազմակերպություն է, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ ունի հոգեբանության դեմ պայքարելու քաղաքական, սոցիալական և պատմական նշանակության ձայն։ Մարդկության պատմության ընթացքում ավելի վաղ երբեք նման բան չէր նախաձեռնվել»[32]։ Ինքը՝ Սասը, սաենտոլոգ էր[12]։ 2003 թվականին Սասի պաշտոնական վեբ-կայքում նրա օգտատիրոջ՝ Ջեֆրի Շալերի կողմից տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը, որը պարզաբանում է Սասի վերաբերմունքը ՄԻՔՀ-ի հանդեպ և ստորագրված է նրա կողմից․

Aquote1.png Սասը հանդես է եկել որպես ՄԻՔՀ-ի հիմնադիրներից մեկը՝ ղեկավարվելով հենց այն սկզբունքով, որով նա ղեկավարվել է, երբ հանդես է եկել որպես Ամերիկյան ոչ կամավոր հոգեբանական հոսպիտալացման ասոցիացիայի հիմնադիր սոցիոլոգ Իրվինգ Հոֆմանի և իրավագիտության պրոֆեսոր Ջորջ Ալեքսանդրի հետ[33]։


Սաենտոլոգները միացել են ինստիտուցիոնալ հոգեբանության դեմ Սասի պայքարին։ Սասը ողջունել է հուդայականներին, քրիստոնյաներին, մուսուլմաններին և ցանկացած այլ կրոնական կամ ոչ կրոնական խմբավորմանն աջակցելը։ Այս պայքարում մասնակցելը չի նշանակում, որ Սասն աջակցել է նրա հետ կապ չունեցող սկզբունքներին կամ ինչ-որ կրոնական կամ ոչ կրոնական կազմակերպության գործողություններին։ Դա արտահայտվում է ակնհայտ և ոչ ակնհայտ կերպով Սասի աշխատանքում։ Յուրաքանչյուր ոք հրավիրվում է մասնակցելու անձնական ազատության և անձնական պատասխանատվության պայքարում, հատկապես այն ժամանակ, երբ այդ արժեքների համար սպառնալիք են ներկայացնում հոգեբանական համատեքստը և միջամտության չափը[34].

Aquote2.png


Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասի քննադատները, հակասելով նրա հայացքներին, հայտարարել են, որ հոգեբանական խանգարման վերաբերմամբ հիմա անընդհատ օգտագործում են գիտական մոտեցումներ, հաշվումներ և հետազոտություններ։ Այն բանին, որ հոգեկան խանգարումն առասպել է, թերահավատությամբ են մոտենում և համաձայն չեն Սասի հետ Ամերիկյան բժշկական ասոցիացիան, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան և Հոգեբանական առողջության ազգային ինստիտուտը։

Լրագրող Ջեքոբ Սուլումը, ով 2004 թվականին արժանացել է Թոմաս Սասի մրցանակին, ամփոփել է Սասի հայացքների հանդեպ որոշ առարկություններ, նշելով, որ քննադատներն առաջարկում են «Սասի գաղափարի տարբեր այլընտրանքներ, որոնք պահանջում են ֆիզիկական խախտումների որոշում օբյեկտիվ մեթոդներով՝ որպես հիվանդության ախտորոշման պարտադիր պայման»։ Նրանք հավաստիացնում են, որ հոգեկան խախտումն առասպել համարելը հորինվածք է, որը Սասը պաշտպանել է հոգեբանի բարոյական սկզբունքները պահպանելու համար։ Սասի քննադատների խոսքերով հոգեկան և ֆիզիկական խանգարման միջև տարբերությունը մոլորությունն է, քանի որ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան ենթադրում է․ «Հոգեբանական հիվանդություններն ունեն շատ մարմնական արտահայտումներ, իսկ մարմնական հիվանդությունները՝ շատ հոգեբանական արտահայտումներ»։ Նաև քննադատական հայտարարություններում ասվում է, որ շատ մարմնական հիվանդություններ ախտորոշվել և բուժվել են, առնվազն տասնամյակների, հարյուրամյակների կամ հազարամյակների ընթացքում, նախքան նրանց պատճառագիտության հաստատումը: Հայտնի օրինակներից է շաքարախտը։ Սասի քննադատների կարծիքով, նման պատմական փաստերը կարող են հերքել նրա այն պնդումը, որ հոգեկան հիվանդությունները «ֆիկտիվ հիվանդություններ» են, քանի որ նրանց ուղեղային մեխանիզմների մասին հստակ պատկերացում չկա:

Սասն իր հրապարակումներում բացասաբար է արտահայտվել անբարեխիղճ բուժման քարոզիչ, հոգեբույժ և հետազոտող Ֆուլեր Թորիի մասին, ով իր կարիերայի սկզբում համակրում էր ավանդական հոգեբուժության հակառակորդներին, բայց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը[35][36]։ Թորին պատասխանում գրել է, որ հիմա էլ «հիացած է բաց քննադատությամբ, որին Սասը ենթարկել է շատ հոգեբանական փորձերի», այնպիսին, ինչպիսին է «սողացող դիագնոստիզմը»՝ մարդկային պահվածքի նոր ասպեկտների տարածված հոգեբանական պիտակներից մեկը։ Մյուս կողմից, Թորինհոգեկան խանգարումների պատճառագիտության հարցում մնում է Սասի ամենաակտիվ հակառակորդներից մեկը։ Թորիի խոսքերով՝ Սասը շարունակում է կառչած մնալ 1961 թվականի հայացքներից այն մասին, որ շիզոֆրենիան միֆ է՝ անտեսելով գիտական տվյալների հսկայական զանգվածը[37]։

Թոմաս Սասի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան հիսուն տարի առաջ Սասը հանդես է եկել որպես անհատական իրավունքների հոգեբանության աչքի ընկնող պաշտպան՝ պաշտպանելով օրինական կարգի և բաց հասարակության կամավոր երկխոսության դասական պահպանողական արժեքները։ Նա դեմ է եղել հոգեբուժական հարկադրանքին և այլ ճնշումներին, որոնք իրականացվում են, իբր, հանուն առողջության պահպանման: Քաղաքացիական ազատության կարևորության ճանաչմանը հասնելու համար Թոմաս Սասի նախաձեռնությամբ ստեղծվել է նրա անունը կրող մրցանակ՝ «Թոմաս Սասի մրցանակը»։ Այն ամեն տարի հանձնվում է այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք պայքարում են անձնական ինքնավարությունը պետական ճնշումից պաշտպանելու և քաղաքացիական ազատության ոլորտում իրերի դրությունը զգալիորեն բարելավելու համար: Հաղթողը ստանում է 1000 դոլար։

Հաղթողների թվում են տնտեսագիտության պատմաբան Ռոբերտ Հիգսը, փիլիսոփա և հոգեբան Ռոբերտ Սփիլեյնը, արտոնյալ իրավունքների տրամադրման դեմ շարժման ակտիվիստ Ուորդ Քոնորլին, PGP համակարգչային ծրագրի հեղինակ Ֆիլ Ցիմերմանը, իրավունքի պրոֆեսոր Ռիչարդ Էպստայնը, պրոֆեսոր Իրվինգ Լուիս Հորովիցը, տնտեսագետ Պիտեր Բաուերը, ամերիկացի սենատոր Ռոն Փոլը, հոգեբույժ Ռոն Լեյֆերը և ուրիշներ:

2007 թվականին Թոմաս Սասի մրցանակին է արժանացել նախկին խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկին՝ քաղաքացիական ազատությունների գործում ունեցած նշանակալի ավանդի համար, որը տարիներ է անցկացրել հոգեբուժական բանտերում կոմունիստական ռեժիմին դիմակայելու պատճառով: 1971 թվականին Բուկովսկին արևմուտք է փոխանցել փաստաթղթերի 150 էջ, որոնք արտացոլում են ԽՍՀՄ-ում հոգեբուժության քաղաքական չարաշահումների հետ կապված իրավիճակը։ Տեղեկատվությունը դրդել է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների գործողություններին, այդ թվում և երկրի ներսում, և առիթ է հանդիսացել նույն թվականին Բուկովսկուն ձերբակալելու համար: 1972 թվականի հունվարին դատարանում Բուկովսկուն մեղադրել են Խորհրդային հոգեբուժության զրպարտության, արտասահմանյան լրագրողների հետ շփումների և սամիզդատի տարածման մեջ: Գտնվելով բանտարկության մեջ՝ Բուկովսկին բանտարկյալ-հոգեբույժ Սեմյոն Գլուզմանի հետ գրել է «Հոգեբուժության ձեռնարկ այլախոհների համար» ձեռնարկը[38]։

Մեկնաբանելով Վլադիմիր Բուկովսկու առաջադրվելն այս մրցանակին, Թոմաս Սասն ասել է․

Aquote1.png Բուկովսկին ավելի մեծ չափով, քան այս մրցանակի մյուս ստացողները, իր վրա զգացել է հոգեբուժական հարկադրանքի դաժանությունը և անօրինականությունը: Ավելին, նա աչքի ընկնող խիզախությամբ և պերճախոսությամբ բացահայտել է այն, ինչ անվանում են «հոգեբանության քաղաքական չարաշահումներ»՝ այն փորձը, որը ես և մեզանից շատերը համարում են անբաժանելի ուժի հոգեբանական կիրառման յուրաքանչյուր դեպքից, անկախ նրանից, թե ինչ «բժշկական» արդարացումներ են առաջ քաշվում։ Ես ողջունում եմ Վլադիմիր Բուկովսկու հսկայական ներդրումը համաշխարհային հանրության զարթոնքի մեջ կապված հոգեբանական իշխանության վտանգների հետ[39].
Aquote2.png


Սասի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Թոմաս Սասի ստեղծագործական ժառանգությունը բավականին ծավալուն է և ներառում է հարյուրավոր գիտական հրատարակություններ և կանոնավոր սյունակներ «Freeman: Ideas on Liberty» ամսագրում, ինչպես նաև 34 գրքեր: Գոյություն ունի Թոմաս Սասի աշխատանքների մատենագրություն[41], որտեղ կարելի է առանձնացնել նրա հետևյալ ամենահայտնի գրքերը․

  • «Խելագարության գործարան: Ինկվիզիցիայի և հոգևոր առողջության համար շարժման համեմատական»[9]
  • «Հոգեկան հիվանդության առասպել»
  • «Թերապևտիկ պատություն»
  • «Արարողակարգային քիմիա: Թմրանյութերի, կախվածություն ունեցողների և վաճառողների ծիսակարգային հետապնդումը»
  • «Խելագարություն: Միտքը և նրա հետևանքները»
  • «Դաժան կարեկցանք: Հոգեբանական վերահսկում հասարակությունից վտարվածների վրա»
  • «Ճակատագրական ազատություն: Ինքնասպանության էթիկան և քաղաքականությունը»
  • «Ֆարմակտրիա: Բժշկությունն ու քաղաքականությոնն ԱՄՆ-ում»
  • «Ազատում նեղացման միջոցով։ Ստրկության և հոգեբանության համեմատական պատմությունը»[42]
  • «Իմ խելագարությունը փրկեց ինձ։ Վիրջինիա Վուլֆի խելագարությունն ու ամուսնությունը»
  • «Ստիպողականությունը բուժման դերում: Հոգեբուժության քննադատական պատմություն»[43]
  • «Հոգեբուժություն: Ստի գիտություն»[44]
  • «Հակահոգեբուժություն: Խաբեբայությունը քառակուսու մեջ»[45]

Գրքերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119100347 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Thomas Steven Szasz obituary
  5. Балла О. Наследник Просвещения: 15 апреля исполняется 90 лет Томасу Сасу, основателю антипсихиатрии(ռուս.) // Частный корреспондент : журнал. — 2010.
  6. 6,0 6,1 «Источники книг» (ռուսերեն) 
  7. Szasz Т.S. The Myth of Mental Illness: Foundations of a Theory of Personal Conduct. — Harper & Row, 1974 (1961, 1967, 1977). — 297 p. — ISBN 0060141964
  8. Szasz Т.S. The Manufacture of Madness: A Comparative Study of the Inquisition and the Mental Health Movement. — Syracuse, New York: Syracuse University Press, 1997 (1970). — 383 p. — ISBN 0815604610
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Сас Т. Фабрика безумия: Сравнительное исследование инквизиции и движения за душевное здоровье. /Пер. с англ. А.Ишкильдина.— Екатеринбург: Ультра. Культура, 2008.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 Власова О.А. Антипсихиатрия: социальная теория и социальная практика (монография). — Москва: Изд. дом Высшей школы экономики, 2014. — 432 с. — (Социальная теория). — 1000 экз. — ISBN 978-5-7598-1079-7
  11. Pols J. The Politics of Mental Illness: Myth and Power in the Work of Thomas S. Szasz. — 2005. — 277 p. — ISBN 9080513644
  12. 12,0 12,1 Carey, Benedict (2012-09-12)։ «Dr Thomas Szasz, Psychiatrist who led movement against his field, dies at 92»։ The New York Times 
  13. Szasz T. In conversation with Alan Kerr // Psychiatric Bulletin. — 1997. — № 21. — P. 39-44.
  14. Власова О.А. Антипсихиатрия: становление и развитие (монография). — Москва: Изд–во РГСУ «Союз», 2006. — 221 с. — ISBN 571390346X
  15. 15,0 15,1 Краткая биография Т. Саса: главные даты
  16. 16,0 16,1 Schatzman M. Thomas Szasz: Psychiatrist and author of the influential book 'The Myth of Mental Illness' // The Independent. — 23 September 2012.
  17. Мотов В.В. Недобровольная психиатрическая госпитализация в США(ռուս.) // Независимый психиатрический журнал (к содержанию номера) : журнал. — 2007. — № 1.
  18. Szasz T.S. “Primum Nocere”(անգլ.) // The Freeman : magazine. — 2004. — № 1.
  19. Szasz T.S. The Myth of Mental Illness(անգլ.) // American Psychologist : journal. — 1960. — № 15. — С. 113—118.
  20. Szasz Т.S. The Second Sin. — Doubleday, 1974. — 121 p. — ISBN 0710077572
  21. Rand, Ayn Atlas Shrugged, p.1139, Random House, 1957 Служебная:Источники книг/0394415760|ISBN 0-394-41576-0
  22. 22,0 22,1 Власова О.А. Власть общества и автономия безумца: антипсихиатрический проект Томаса Саса // Вестник Самарской гуманитарной академии. Серия: Философия. Филология. — 2010. — № 2 (8). — С. 87—100.
  23. Szasz Т.S. Ceremonial Chemistry: The Ritual Persecution of Drugs, Addicts, and Pushers. — Syracuse, New York: Syracuse University Press, 2003 (1974). — 290 p. — ISBN 0815607687
  24. Szasz Т.S. My Madness Saved Me: The Madness and Marriage of Virginia Woolf. — New Brunswick, New Jersey: Transaction Publishers, 2006. — 154 p. — ISBN 0765803216
  25. My Madness Saved Me: The Madness And Marriage of Virginia Woolf
  26. 26,0 26,1 Сас Т. Миф душевной болезни / Пер. с англ. В. Самойлова. — М.: Академический проект; Альма Матер, 2010. — 421 с. — (Психологические технологии). — ISBN 978-5-8291-1183-0, 978-5-902766-87-2
  27. «Foucault Tribunal on the state of Psychiatry» (անգլերեն)։ “Freedom of Thought”, Berlin։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2010-02-01 
  28. Сас Т.С., Лайфер Р. Трибунал Фуко / Пер. с англ. О.Алякринского (und) // Альманах «Неволя». — 2006. — № 6. Архивировано из первоисточника 21 Նոյեմբերի 2008.
  29. Фуко М. История безумия в Классическую эпоху / Пер. с франц. И.К. Стаф. — Санкт-Петербург: Университетская книга, 1997. — С. 25—28, 70, 79, 85. — 576 с. — ISBN 5791400179
  30. «CCHR's Board of Advisors»։ Citizens Commission on Human Rights (CCHR)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2006-07-29 
  31. «An interview with Dr. Thomas Szasz — Citizens Commission on Human Rights»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-29-ին։ Վերցված է 2008-12-20 
  32. «Scientology — Church of Scientology Official Site»։ Արխիվացված է օրիգինալից 2003-07-14-ին։ Վերցված է 2008-12-20 
  33. 33,0 33,1 Szasz T.S.։ «The Abolitionist Archive» (անգլերեն)։ The Thomas S. Szasz, M.D. Cybercenter for Liberty and Responsibility։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-10-14 
  34. 34,0 34,1 Schaler J.A.։ «Statement by the Owner and Producer of the Site» (անգլերեն)։ The Thomas S. Szasz, M.D. Cybercenter for Liberty and Responsibility։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-10-14 
  35. Szasz T.(2004) Psychiatric Fraud and Force: A Critique of E. Fuller Torrey J Humanist Psychol 2004;4:416-430. PDF
  36. Sullum, J. (2005) Thomas Szasz Takes on His Critics: Is mental illness an insane idea?(չաշխատող հղում) Reason Online, May 2005
  37. «Thomas Szasz takes on his critics»։ Վերցված է 2008-12-21 
  38. Буковский В., Глузман С. Пособие по психиатрии для инакомыслящих. // Хроника защиты прав в СССР. — Нью-Йорк: Изд-во Хроника, 1975. Вып.13 (январь-февраль). С.36-61.
  39. «Владимир Буковский — получатель премии Томаса Саса за вклад в дело гражданских свобод 2007 года» (ռուսերեն)։ Официальный сайт инициативной группы по выдвижению Владимира Буковского на должность Президента России։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-10-24 
  40. «Bukovsky and Levatter Named Winners of 2007 Szasz Award» (անգլերեն)։ The Center for Independent Thought։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-10-24 
  41. Библиография работ Т.Саса
  42. Сас Т.С. Освобождение посредством притеснения: Сравнительное исследование рабства и психиатрии (фрагмент) / Пер. с англ. А.Ишкильдина(ռուս.) // Альманах «Неволя» : журнал. — 2006. — № 6. Архивировано из первоисточника 30 Հոկտեմբերի 2007.
  43. Szasz Т.S. Coercion as Cure: A Critical History of Psychiatry. — New Brunswick, New Jersey: Transaction Publishers, 2007. — 258 p. — ISBN 9780765803795
  44. Szasz Т.S. Psychiatry: The Science of Lies. — Syracuse, New York: Syracuse University Press, 2008. — 176 p. — ISBN 9780815609100
  45. Szasz Т.S. Antipsychiatry: Quackery Squared. — Syracuse, New York: Syracuse University Press, 2009. — 208 p. — ISBN 9780815609438

Հավելյալ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Burston, Daniel, 2003, «Szasz, Laing and Existential Psychotherapy.» Existential-Humanist Institute.
  • Powell, Jim, 2000. The Triumph of Liberty: A 2,000 Year History Told Through the Lives of Freedom’s Greatest Champions. Free Press.
  • Schaler, J. A., ed., 2004. Szasz Under Fire: The Psychiatric Abolitionist Faces His Critics. Chicago: Open Court Publishers.
  • Vatz, R. E., and Weinberg, L. S., eds., 1983. Thomas Szasz: Primary Values and Major Contentions. Prometheus Books.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]