Կարլ Կրաուս
Կարլ Կրաուս գերմ.՝ Karl Kraus | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Jičín, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] |
Վախճանվել է | հունիսի 12, 1936[1][7][2][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[1][7] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, ակնարկագիր, դրամատուրգ, գրական քննադատ, գրող և հրապարակախոս |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | երգիծանք |
Ուշագրավ աշխատանքներ | The Last Days of Mankind? և Die Fackel? |
Karl Kraus Վիքիպահեստում |
Կարլ Կրաուս (գերմ.՝ Karl Kraus, ապրիլի 28, 1874[1][2][3][…], Jičín, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - հունիսի 12, 1936[1][7][2][…], Վիեննա, Ավստրիա[1][7]), ավստրիացի գրող, բանաստեղծ-սատիրիկ, գրական ու գեղարվեստական քննադատ, ֆելիետոնիստ, հրապարակախոս։ Ինքնատիպ դեմք է 20-րդ դարի առաջին երեք տասնամյակների գերմանախոս հասարակական ու մշակութային կյանքում։
Կենսագրություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Կրաուսը ծնվել է Բոհեմիայում, հրեական հարուստ ընտանիքում։ 1877 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ 1892 թվականին Կարլը ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ։ Նույն ժամանակ հանդես է եկել նաև որպես գրական քննադատ, իր ուժերը փորձել է բեմում։ 1894 թվականին տեղափոխվել է փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետ, սակայն 1896 թվականին դուրս է եկել համալսարանից` չստանալով վկայական։
Այս շրջանում ծանոթացել է Պետեր Ալտենբերգի հետ և մտել Երիտասարդ Վիեննա խմբակի մեջ, որի անդամներից էին Հերման Բարը, Հոֆմանսթանը, Արթուր Շնիցլերը, Ֆելիքս Զալտենը և այլք։ Մեկ տարի անց խզել է նրանց հետ ունեցած կապերը` հրապարակելով Die demolierte Literatur պամֆլետը։ Խստորեն մերժել է Թեոդոր Հերցլի սիոնիզմը։ 1899 թվականին սկսել է հրատարակել սեփական ամսագիրը` «Լապտեր» անունով, որը լույս է տեսել ընդհուպ իր մահը և եղել է դարաշրջանի ամենաազդեցիկ հրատարակություններից մեկը։ Նրա էջերում տպագրվել են խոշորագույն այնպիսի գրողներ ու նկարիչներ, ինչպիսիք են Դեմելը, Օսկար Կոկոշկան, Էլզա Լասկեր-Շյուլերը, Հայնրիխ Մանը, Առնոլդ Շյոնբերգը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, Գեորգ Թրակլը, Ֆրանց Վերֆելը, Օսկար Ուայլդը և այլք։ 1911 թվականից դարձել է ամսագրի միակ հեղինակը։ Նույն թվականին ընդունել է կաթոլիկություն։ Կրաուսը զուգահեռաբար ելույթ է ունեցել հրապարակային դասախոսություններով և զեկուցումներով. մինչև 1936 թվականը նա նմանատիպ մոտ 1.700 ելույթ է ունեցել ոչ միայն Վիեննայում, այլև Բեռլինում ու Պրահայում։ 1923 թվականին նա լքել է կաթոլիկ եկեղեցին։
Կարլ Կրաուսի խոշորագույն ստեղծագործությունը «Մարդկության վերջին օրերը» դրաման է (1915-1919), որը հիմնականում կառուցված է եվրոպական թերթերի նյութերի հիման վրա։ Բացի դրանից` Կրաուսը հայտնի է իր աֆորիզմներով, որոնք զետեղված են «Խոսքի վերածված» (գերմ.՝ Beim Wort genommen, 1955) գրքում։ Կարլ Կրաուսը պատկերված է 1974 թվականին թողարկված ավստրիական դրոշմանիշի վրա։
Ստեղծագործությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die demolirte Literatur (1897)
- Eine Krone für Zion (1898)
- Sittlichkeit und Kriminalität (1908)
- Sprüche und Widersprüche (1909)
- Die chinesische Mauer (1910)
- Pro domo et mundo (1912)
- Nestroy und die Nachwelt (1913)
- Worte in Versen (1916—1930)
- Die letzten Tage der Menschheit (1918)
- Weltgericht (1919)
- Nachts (1919)
- Untergang der Welt durch schwarze Magie (1922)
- Literatur (1921)
- Traumstück (1922)
- Die letzten Tage der Menschheit: Tragödie in fünf Akten mit Vorspiel und Epilog (1922)
- Wolkenkuckucksheim (1923)
- Traumtheater (1924)
- Die Unüberwindlichen (1927)
- Epigramme (1927)
- Die Unüberwindlichen (1928)
- Literatur und Lüge (1929)
- Shakespeares Sonette (1933)
- Die Sprache (1937)
- Die dritte Walpurgisnacht (posthumous, 1952)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Краус Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zohn H. Karl Kraus. New York: Twayne Publishers, 1971
- Timms E. Karl Kraus, apocalyptic satirist: culture and catastrophe in Habsburg Vienna. New Haven: Yale UP, 1986
- Zohn H. Karl Kraus and the critics. Columbia: Camden House, 1997
- Carr G.J., Timms E. Karl Kraus und Die Fackel: Aufsätze zur Rezeptionsgeschichte = Reading Karl Kraus: essays on the reception of Die Fackel. München: Iudicium, 2001
- Bouveresse J. Schmock ou Le triomphe du journalisme: la grande bataille de Karl Kraus, Paris: Seuil, 2001
- Rothe F. Karl Kraus: die Biographie. München: Piper, 2003
- Timms E. Karl Kraus und der Kampf ums Recht. Wien: Picus, 2006
- Ganahl S. Ich gegen Babylon: Karl Kraus und die Presse im Fin de Siècle. Wien: Picus, 2006
- Reitter P. The anti-journalist: Karl Kraus and Jewish self-fashioning in fin-de-siècle Europe. Chicago: The University of Chicago Press, 2008
- Канетти Э. Карл Краус, школа сопротивления// Канетти Э. Человек нашего столетия. Художественная публицистика. М.: Прогресс, 1990, с.34-43
- Беньямин В. Карл Краус// Беньямин В. Маски времени. Эссе о культуре и литературе. СПб: Симпозиум, 2004, с.313-358
- Джонстон У. М. Поклонение языку у Карла Крауса: проклятие фотографической памяти// Джонстон У. М. Австрийский Ренессанс: Интеллектуальная и социальная история Австро-Венгрии 1848—1938. М.: Московская школа политических исследований, 2004, с.306-310
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը գերմաներենով
- Կենսագրությունը անգլերենով
- Կարլ Կրաուսի մասին հոդվածը Բրիտանիկա հանրագիտարանում
- Հոդված Կարլ Կրաուսի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կրաուս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 28 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունիսի 12 մահեր
- 1936 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի թարգմանիչներ
- Ավստրիացի լրագրողներ
- Ավստրիացի քննդատներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գրաքննադատներ
- Հրեա բանաստեղծներ