Ազատ ասոցիացիաների մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազատ ասոցիացիաների մեթոդ, անգիտակցականի ուսումնասիրման հոգեվերլուծական ընթացակարգ, որի ընթացքում անհատը ազատ խոսում է այն ամենի մասին, ինչ այդ պահն մտածում է, անկախ նրանից, թե որքան անհեթեթ կամ անպարկեշտ կարող է դա թվալ[1]: Դասվում է պրոյեկտիվ մեթոդների շարքին: Մեթոդն ակտիվորեն օգտագործվում է՝ հոգեվերլուծությունում, հոգեբանությունում, սոցիոլոգիայում, հոգեբուժությունում, սոցիալական աշխատանքում, հոգելեզվաբանությունում:

Զիգմունդ Ֆրոյդը և նրա հետևորդները կարծում էին, որ չկառավորվող ասոցիացիաները, դա ներքինի սիմվոլիկ կամ երբեմն ուղիղ պրոյեկցիան է, հաճախ՝ չգիտակցված, գիտակցության պարունակությունը[2]: Դա թույլ է տալիս ասոցատիվ փորձն օգտագործել աֆեկտիվ բարդույթների բացահայտման ու նկարագրման համար: Ասոցիացիաների այսպիսի հասկացության համատեքստում բոլոր պրոյեկտիվ մեթոդիկաները կարող են դասակարգվել որպես ազատ ասոցացիաների մեթոդի տարատեսակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Գալթոնն 1879 թվականին առաջինը փորձեց անցկացնել ասոցատիվ փորձ: Նա ընտրեց 75 բառ՝ յուրաքանչյուրը գրելով առանձին քարտի վրա: Այնուհետև նա վերցնում էր մեկական քարտ և նայում դրանց: Քարտին նայելուց հետո նա դուրս էր գրում յուրաքանչյուր բառի շուրջ ծագած մտքերը, բայց հրաժարվեց հրապարակել արդյունքները: «Նրանք այնպիսի զրամանալի պարզությամբ են մերկացնում մարդկային մտքի էությունը, որ հազիվ թե պահպանվեն, եթե դրանք հրապարակվեն»:

Մեթոդը հոգեվերլուծությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծության հիմնական կանոնը. «ասել այն ամենը, ինչի մասին այդ պահին մտածում ես» հրահանգն է, որը տրվում է այցելուին՝ հոգեվերլուծության համար: Այս կանոնում ընդգծվում է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է խուսափել ցանկացած մտքի արտահայտման «ֆիլտրումից», անգամ այն ժամանակ, եթե այդ մտքերը թվում են ծիծաղելի, աննշան, քննարկման թեմային չհամապատասխանող և, եթե դրանք առաջացնում են անհարմարության կամ ամոթի զգացում: Հիմնական վերլուծական կանոնի կատարումը հաճախ առաջացնում է դիմադրություն (թեմայի անհեթեթություն, զրուցակցի տեսանիելի աջակցության բացակայություն, առաջացող մտքերի բացահայտման ճշմարտացիության պահանջ): Սակայն այդպիսի դժվարությունները, հիվանդի կողմից կրկնվող պրակտիկայի և հոգեվերլուծական մեթոդների օգնությամբ, հաղթահարվում են:

Խիստ իմաստով, բոլոր մնացած կանոնները. սեանսի համար վճարումները, 50 րոպե տևողությունը, բազմոցին պարկելը, համարվում են ընտրովի, այլ ոչ թե՝ հոգեվերլուծության անցկացման պարտադիր պահանջ: Հայտնի դեպքերից է, երբ Զիգմունդ Ֆրոյդը աշխատում էր անվճար, նաև տրամադրում էր որոշակի գումարներ՝ ընթացիկ ծախսերի համար: Նա իր աշակերտներին խորհուրդ էր տալիս գոնե մեկ հիվանդի բուժել անվճար:

Հոգեվերլուծության հիմնական կանոնը առավել նախանձախնդրորեն պահում էր Ժակ Լականը, ով 1964 թվականի ապրիլի 15-ի իր դասախոսության ժամանակ հայտարարեց, որ սուբյեկտը հանդիսանում է իր խոսքի ազդոցության արդյունք, այդ իսկ պատճառով էլ նրա հիմքում ընկած է բառի հետ աշխատանքը:

Լականը նաև հրաժարվեց 50-րոպեանոց սեանսից, կարծելով, որ ժամանակը կարևոր թերապևտիկ մեխանիզմ է և յուրաքանչյուր վերլուծվողի անհարաժեշտ է տարբեր ժամանակահատված, այդ պատճառով՝ սեանսի տևողությունը կարող է տատանվել մի քանի րոպեից, մինչև՝ մի քանի ժամ:

Վերլուծողն օգտագործում է մեթոդը՝ հիմանակն հոգեվերլուծական գործընթացների ուսումնասիրման համար. պրոյեկցիա, տեղափոխում և դիմադրություն:

Ըստ Ֆրոյդի՝ ազատ ասոցիացիաներն իրականում «ազատ» չեն, այլ ուղղորդվում են անգիտակցական գործընթացով: Գիտակցությունը «բաց է թողնում» այդ անգիտակցական նյութը, քանի որ այն խորհրդանշական ձևով է[3]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ թերապիայի կողմանկիցների (Աարոն Բեկ և այլք) կարծիքով, դասական հոգեվերլուծական տեխնիկաները, մասնավորապես, ազատ ասոցացիաների մեթոդը, դեպրեսիայով հիվանդի հետ աշխատանքում կիրառելի չեն, քանի որ վերջիններս ավելի շատ են սուզվում իրենց բացասական մտքերի մեջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хьел Л., Зиглер Д. Теории личности. СПБ, 2001.
  2. Pamela Thurschwell, Sigmund Freud (2009) p. 24
  3. Хьел Л., Зиглер Д. Теории личности. СПБ, 2001.
  4. Минутко В.Л. Депрессия. — Москва: ГЭОТАР-Медиа, 2006. — 320 с. — 2000 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрейд З. О психоанализе (1921) // Фрейд З. Основные принципы психоанализа. Минск, 1997.
  • Фрейд З. Конструкции в анализе (1937) // Фрейд З. Основные принципы психоанализа. Минск, 1997.
  • Лакан Ж. Семинары. Книга 1: Работы Фрейда по технике психоанализа (1953/54). М.: Гнозис/Логос, 1998.
  • Лакан Ж. Семинары. Книга 11: Четыре основные понятия психоанализа (1964). М.: Гнозис/Логос, 2004.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]