Էպիլեպտիկ ստատուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էպիլեպտիկ կարգավիճակից)
Էպիլեպտիկ ստատուս
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և epileptology?
ՀՄԴ-10G41
 Status epilepticus Վիքիպահեստում

Էպիլեպտիկ ստատուս, վիճակ, որի դեպքում Էպիլեպտիկ նոպան տևում է ավելի քան 5 րոպե կամ երբ 5 րոպեի ընթացքում գրանցվում է երկու և ավելի նոպա, և դրանց միջև եղած դադարների ընթացքում հիվանդը չի կարողանում լիովին հասնել իր նորմալ հոգեկան և նյարդաբանական վիճակին[1]։ Համաձայն արդեն հնացած բնորոշման Էպիլեպտիկ ստատուսը տևում է 30 րոպե[2]։ Ցնցումները կարող են լինել տոնիկ-կլոնիկ տիպի, որի դեպքում նկատվում է վերին և ստորին վերջույթների պարբերաբար կրկնվող ձգում և տարածում, կարող է լինել նաև առանց կծկման` ինչպես աբսանս և կոմպլեքս պարցիալ ցնցումների ժամանակ[1]։ Էպիլեպտիկ ստատուսը համարվում է կյանքին վտանգ սպառնացող վիճակ և պահանջում է անհետաձգելի բժշկական միջամտություն[1]։

Էպիլեպտիկ ստատուսը կարող է լինել ինչպես էպիլեպսիա ունեցող անձանց շրջանում այնպես էլ այն նյարդաբանական հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են գլխուղեղի վնասումով[2]։ Այդ հիվանդություններն են տարբեր ինֆեկցիաները, կաթվածը, ինչպես նաև տրավման[2]։ Ախտորոշումը, որպես կանոն, հաստատվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմամբ, գլխի ճառագայթային հետազոտությամբ, էլեկտրաուղեղագրությամբ և մի շարք այլ արյունաբանական հետազոտություններով[1]։ Հոգեծին ոչ Էպիլեպտիկ ցնցումները կլինիկորեն կարող են նմանվել Էպիլեպտիկ ստատուսին[1]։ Այլ վիճակները, որոնք կարող են նմանվել Էպիլեպտիկ ստատուսին ներառում են հիպոգլիկեմիան, շարժողական խանգարումները, մենինգիտը և դելիրիումը[1]։

Նախընտրելի է բուժումը սկսել բենզոդիազեպինով, որից հետ նշանակել ֆենիտոին[1]։ Կիրառվող բենզոդիազեպիներն են լորազեպամը և ներմկանային միդազոլամը[3]։ Ոչ բավարար արդյունավետության դեպքում կիրառում են վալպրոաթթու, ֆենոբարբիտալ, պրոպոֆոլ և կետամին[1]։ Շնչառական ուղիները բաց պահելու համար հնարավոր է առաջանա ինտուբացիայի անհրաժեշտություն[1]։ Էպիլեպտիկ ստատուս ունեցող հիվանդների 10-30%-ը մահանում է առաջին ամսվա ընթացում[1]։ Մահացության ցուցանիշը կախված է առաջացման պատճառից, տարիքից, Էպիլեպտիկ ստատուսի տևողությունից[2]։ Էպիլեպտիկ ստատուսը մեկ տարվա ընթացքում հանդիպում է 100 000 բնակչության հաշվարկով 40-ի մոտ[2]։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում այն կազմում է դեպքերի շուրջ 1%[1]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիլեպտիկ ստատուս կարելի է բաժանել երկու տիպի՝ կոմպուլսիվ և ոչ կոմպուլսիվ[1]։

Կոմպուլսիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպուլսիվ էպիլեպտիկ ստատուսը բնութագրվում է որպես վերին և ստորին վերջույթների պարբերաբար կրկնվող ձգմամբ և տարածմամբ[1]։

Պարցիալ շարունակական էպիլեպսիան կարող է տևել ժամեր, օրեր և նույնիսկ շաբաթներ։ Այն կարող է պայմանավորված կարող է լինել անոթային հիվանդություններով, ուռուցքներով, էնցեֆալիտով և, որպես կանոն լինում է դեղորայքային։

Գեներալիզացված նոպաները հաճախ լինում է կոմատոզ հիվանդներ մոտ սիրտ-թոքայի վերակենդանացումից հետո և այն վկայում է նեոկորտեքսի վնասման մասին[4]։

Էպիլեպտիկ ստատուսը համարվում է կայուն, եթե այն չի ենթարկվում բենզոդիազեպինի և ևս մեկ հակաէպիլեպտիկ դեղորայքով բուժմանը[5]։

Էպիլեպտիկ ստատուսը համարվում է սուպեր կայուն[6], եթե անզգայացնում հետո այն շարունակվում կամ կրկնվում է ավելի քան 24 ժամվա ընթացքում, ներառյալ այն դեպքերը, երբ էպիլեպտիկ ստատուսը կրկնվում է անզգայացնող նյութի դեղաչափի նվազեցումից կամ հանումից[6]։

Ոչ կոմպուլսիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ կոմպուլսիվ էպիլեպտիկ ստատուսը բնութագրվում է համեմատաբար երկարատև տևող գիտակցության մակարդակի փոփոխություն առանց վերջույթների արտահայտված ձգումով և տարածմամբ։ Այն հանդիպում է աբսանս կամ կոմպլեքս պարցիալ ցնցումների ժամանակ[6]։ էպիլեպտիկ ստատուսի դեպքերի մինչև մեկ քառորդը ոչ կոմպուլսիվ է։

Կոմպլեքս պարցիալ ցնցումների դեպքում ,ախտաբանական օջախը սահմանափակվում է գլխուղեղի մի փոքր հատվածով, որպես կանոն քունքային բլթում։ Աբսանս էպիլեպտիկ ստատուսը բնորոշվում է տարածուն էպիլեպտիկ նոպայով, որը տարածվում է ամբողջ գլխուղեղով։ Աբսանս էպիլեպտիկ ստատուսը բնորոշվում է տարածուն էպիլեպտիկ նոպայով, որը տարածվում է ամբողջ գլխուղեղով։ Այն դրսևորվում է համեմատաբար երկարատև տևողությամբ ստուպորով, ապշած հայացքով և արձագանքի բացակայությամբ։ Այս երկու տեսակների տարբերակման համար անհրաժեշտ է էլեկտրաուղեղագրություն։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցնցումներ կամ էպիլեպտիկ ստատուս ունեցած անձանց միայն 25%-ը ունի էպիլեպսիա[7]։ էպիլեպտիկ ստատուսի հնարավոր այլ պատճառներն են՝

  • կաթված[7]
  • գլխուղեղի արյունազեղում[7]
  • ինտոքսիկացիա[7]
  • դեղերի կողմնակի ազդեցություն
  • դեղորայքի ոչ բավարար դեղաչափ կամ դեղերի կտրուկ ընդհատում (հատկապես հակացնցումային)
  • հակացնցումային դեղերի ընդունման ընթացքում ալկոհոլի ընդունում կամ ալկոհոլի հեռացման սինդրոմ
  • հակացնցումային դեղերի ընդունման ընթացքում դիետա կամ երկարատև քաղցած վիճակ
  • այնպիսի դեղեր կիրառում, որոնք ազդելով հակացնցումային դեղերի մետաբոլիզմի վրա նվազեցնում են նրանց արդյունավետությունը, նվազեցնում են կիսադուրսբերման պարբերությունը, հանգեցնելով արյան մեջ վերջիններիս կոնցենտրացիայի նվազման
  • հակացնցումային դեղերի նկատմամբ կայունության զարգացում
  • գաստրոէնտերիտ, որը փսխման և աղիների լորձաթաղանթի այտուցի հետևանքով պատճառ է դառնում հակացնցումային դեղերի ներծծման խանգարման
  • էպիլեպսիային զուգահեռ այնպիսի իրավիճակի զարգացում, որը կապված չէ էպիլեպսիայի հետ, սակայն կարող է առաջացնել ցնցումներ և որի ժամանակ չի կիրառվել հակացնցումային դեղորայք
  • մետաբոլիկ խանգարումներ պայմանավորված երիկամային և լյարդային անբավարարությամբ[7]
  • քնի սահմանափակումը կամ անքնությունը հաճախ պատճառ է դառնում ցնցումների առաջացման, սակայն հաճախ լինում է ժամանակավոր

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման չափանիշները կարող են լինել տարբեր, սակայն այժմ էպիլեպտիկ ստատուս համարվում է այն նոպան, որը տևում է ավելի քան 5 րոպե կամ երբ 5 րոպեի ընթացքում գրանցվում է երկու և ավելի նոպա[8], և դրանց միջև եղած դադարների ընթացքում հիվանդը չի կարողանում լիովին հասնել իր նորմալ հոգեկան և նյարդաբանական վիճակի[1] ն։ Նախկինում Էպիլեպտիկ ստատուս համարվում էր այն նոպան, որը տևում էր 30 րոպե և ավելի[2]։

Համարվում է, որ ոչ կոմպուլսիվ էպիլեպտիկ ստատուսի ախտորոշումը հաճախ բաց է թողնվում[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիազեպամ, որը կիրառվում է ռեկտալ տարբերակով, այն, որպես կանոն, տրվում է էպիլեպսի ունեցող հիվանդի խնամակալին, որը հնարավորություն է տալիս կանխարգելել բազմակի ցնցումները մինչև համապատասխան մասնագիտացված բժշկական օգնության հասնելը:

Նախընտրելի է բուժումը սկսել բենզոդիազեպինով, որից հետ նշանակել ֆենիտոին կամ ֆոսֆենիտոին[1]։ Առաջին բուժօգնության ուղեցույցների համաձայն շտապօգնության կարիք է առաջանում այն դեպքերում, երբ նոպան տևում է ավելի քան 5 րոպե կամ երբ նոպան գրանցվել է առաջին անգամ և հայտնի չէ որևէ տրիգեր կամ նոպան գրանցվել է էպիլեպսիա ունեցող անձի մոտ ով երկար ժամանակ չէր ունեցել ցնցումներ և նախկինում ունեցել է բուժման լավ պատասխան։

Բենզոդիազեպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տվյալների ցնցումների դադարեցման համար ներերակային լորազեպամը ավելի արդյունավետ է քան դիազեպամը[3][10]։ Ներմկանային միդազոլամը նույնպես արդյունավետ է և հատկապես կիրառվում է արտահիվանդանոցային պայմաններում[3]։

Հյուսիսային Ամերիկայում առաջին ընտրության պրեպարատ է համարվում լորազեպամը, որը պայմանավորված է հարաբերական երկարատև ազդեցությամբ (2-8 ժամ), ամենայն հավանականությամբ երկարատև ազդեցությունը պայմանավորված է GABA ընկալիչների հանդեպ բարձր խնամակալությամբ և նվազ ճառպալուծությամբ, որի հետևանքով դեղը մնում է արյան հունում։ Երբ լորազեպամը անհասանելի է կամ չկան ներերակային ներարկման հնարավորություն, ապա կիրառում են դիազեպամ[11]։

Որոշ երկրներում որպես առաջին ընտրության պրեպարատ կիրառում են ներերակային կլոնազեպամ։ Որպես օրինակ կարելի է նշել Նիդերլանդները, որտեղ ըստ ուղեցույցների սկզբում կիրառում են ներերակային կլոնազեպամ[12]։ Կլոնազեպամը ունի մի շարք առավելություններ այն ունի ավելի երկարատև ազդեցության քան դիազպամը և ավելի քիչ է զարգացնում սուր դեղորայքակայունություն ի համեմատ լորազեպամի[13]։ Հյուսիսային Ամերիկայում կլոնաեպամը որպես ներերակային պրեպարատ բացակայում է և այս ցուցումով չի կիրառվում[13]։

Մեկ այլ արդյունավետ բուժման տարբերակ է միդազոլամը, այն կիրառվում է հատկապես երեխաների դեպքում, տրվում է ներքին ընդունման կամ ներքթային տարբերակով[14]։ Որոշ դեպքերում միայն լորազեպամի անարդյունավետությունը բավարար է որպեսի էպիլեպտիկ ստատուսը համարվի դեղորայքակայուն։

Ֆենիտոին և ֆոսֆենիտոին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենիտոինը եղել է առաջին ընտրության պրեպարատ[15], սակայն այժմ կարելի է կիրառել նրա նախադեղը՝ ֆոսֆենիտոինը 3 անգամ ներարկման ձևով, այն ունեի ավելի արագ ազդեցություն և ավլի քիչ տեղային կողմնակի ազդեցություններ։ Քանի որ հիդանտոինի ազդեցությունը սկսվում է ընդունելուց 15-0 րոպե անց, նրա հետ միաժամանակ նշանակում են բենզոդիազեպին կամ բարբիտուրատ։ Հաճախ զուգահեռ նշանակում են բենզոդիազեպին, քանի որ այն ունի կարճատև ազդեցություն։

Բարբիտուրատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև բենզոդիազեպիների հայտնաբերումը լայնորեն կիրառվում էին բարբիտուրատներ, այս պրեպարատները այս նույնպես կիրառելի են հատկապես այն դեպքերում, երբ բացակայում են բենզոդիազեպիները և հիդանտոինը։ Բարբիտուրատնրը կարող են առաջացնել կոմա։ Ամենահաճախ կիրառվող բարբիտուրատը ֆենոբարբիտալն է։ Թիոպենտալը և պենտոբարբիտալը կիրառվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է ցնցումները անհապաղ դադարեցնել կամ այն դեպքերում, երբ ցնցումները առաջացել են ուղեկցող հիվանդության հետևանքով կամ տոքսիկ-մետաբոլիկ պատճառներով , վերջինիս դեպքում ընտրության դեղամիջոց է համարվում թիոպենտալը։

Կարբամազեպին և վալպրոատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալպրոատը կիրառվում է ներերակային։ Կարբամազեպին ներերակային ընդունման ձևով անհասանելի է, այդ իսկ պատճառով չի կիրառվում էպիլեպտիկ ստատուսի ժամանակ[15]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բարբիտուրատները անարդյունավետ են կամ անհասանելի են այդ դեպքում կիրառվում է ընդհանուր անզգայացնող պրեպարատ՝ պրոպոֆոլ[16], երբեմն պրոպոֆոլը կիրառվում է լորազեպամից հետ երբ այն եղել է անարդյունավետ[17]։ Պրոպոֆոլի կիրառման դեպքում առաջանում է արհեսատական շնչառության անհրաժեշտություն։ Պրոպոֆոլը արդյունավետորեն կիրառվում է ջղակծկումների դեպքում, որոնք նկատվում են միոկլոնիկ էպիլեպտիկ ստատուսի ժամանակ[18]։

NMDA ընկալիչների անտագոնիստ՝ կետամինը կարելի է կիրառել այն դեպքում, երբ բոլոր այլ տարբերակները անարդյունավետ են կամ բացակայում են[19]։

Այլ դեղերի անարդյունավետության պարագայում երբեմն, կիրառում են լիդոկաին[20]։ Սակայն այդ դեպքում ցնցումներ հաճախ առաջիկա 30 րոպեների ընթացքում կրկնվում են[20]։ Բացի այդ լիդոկաինը խորհուրդ չի տրվում այն անձանց ովքեր ունեն սրտային կամ լյարդային հիվանդություններ[20]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիլեպտիկ ստատուս ունեցող հիվանդների 10-30%-ը մահանում է առաջին ամսում[1]։ Մահացության դեպքերի մեծամասնությունում էպիլեպտիկ ստատուսը երկրորդային է և պայմանավորված է գլխուղեղի ուռուցքով, ինֆեկցիայով, գանգուղեղային վնասվածքով և կաթվածով։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այն անձիք ովքեր ունեցել են էպիլեպտիկ ստատուս, սակայն չունեն վերը նշված հիվանդությունները և միևնույն ժամանակ չեն ստանում համապատասխան բուժում, ունեն դեղորայքակայունություն, պարբերաբար ունենում են սթրեսներ կամ այլ տրիգերներ, որոնք առաջացնում են ցնցումներ այս դեպքերում մահացության ցուցանիշը նույնպես բարձր է։ Այլ հիվանդությունների բացակայության և պատշաճ բուժման պայմաններում մահացության ցուցանիշը ցածր է, այդ անձիք ունենում են գլխուղեղի մինիմալ վնասում կամ վնասման բացակայություն և հաճախ հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել նոպաները երբեմ նույնիսկ ամբողջությամբ բացառել[7]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Էպիլեպտիկ ստատուսի տարածվածությունը կազմում է 40 դեպք 100 000 բնակչության հաշվարկով[2]։ Այն կազմում է առաջին  անգամ առաջացած ցնցումների 10-20%-ը։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայո կլինիկը այժմ հետազոտում է ալոպրեգնանոլոնը որպես էպիլեպտիկ ստատուսի բուժման մեթոդ[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Al-Mufti, F; Claassen, J (Oct 2014). «Neurocritical Care: Status Epilepticus Review». Critical Care Clinics. 30 (4): 751–764. doi:10.1016/j.ccc.2014.06.006. PMID 25257739.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Trinka, E; Höfler, J; Zerbs, A (September 2012). «Causes of status epilepticus». Epilepsia. 53 Suppl 4: 127–38. doi:10.1111/j.1528-1167.2012.03622.x. PMID 22946730.
  3. 3,0 3,1 3,2 Prasad, M; Krishnan, PR; Sequeira, R; Al-Roomi, K (2014 թ․ սեպտեմբերի 10). «Anticonvulsant therapy for status epilepticus». The Cochrane Database of Systematic Reviews. 9: CD003723. doi:10.1002/14651858.CD003723.pub3. PMC 2000590. PMID 25207925.
  4. Wijdicks, Eelco F. M.; Parisi, J. E.; Sharbrough, F. W. (February 1994). «Prognostic value of myoclonus status in comatose survivors of cardiac arrest». Annals of Neurology. 35 (2): 239–43. doi:10.1002/ana.410350219. PMID 8109907.
  5. Rossetti, AO; Lowenstein, DH (October 2011). «Management of refractory status epilepticus in adults: still more questions than answers». The Lancet. Neurology. 10 (10): 922–30. doi:10.1016/s1474-4422(11)70187-9. PMC 3202016. PMID 21939901.
  6. 6,0 6,1 6,2 Chang, AK; Shinnar, S (Feb 2011). «Nonconvulsive status epilepticus». Emergency medicine clinics of North America. 29 (1): 65–72. doi:10.1016/j.emc.2010.08.006. PMID 21109103.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Stasiukyniene, V.; Pilvinis, V.; Reingardiene, D.; Janauskaite, L. (2009). «[Epileptic seizures in critically ill patients]». Medicina (Kaunas). 45 (6): 501–7. PMID 19605972.
  8. Nair, PP; Kalita, J.; Misra, U. K. (Jul–Sep 2011). «Status epilepticus: why, what, and how». Journal of Postgraduate Medicine. 57 (3): 242–52. doi:10.4103/0022-3859.81807. PMID 21941070.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Rubin, Diana; Stephan, Ruegg; Stephan, Marsch; Christian, Schindler; Leticia, Grize; Raoul, Sutter (2011 թ․ օգոստոսի 24). «High prevalence of nonconvulsive and subtle status epilepticus in an ICU of a tertiary care center: A three-year observational cohort study». Epilepsy Research. 96 (1): 140–150. doi:10.1016/j.eplepsyres.2011.05.018.
  10. Zhao, ZY; Wang, HY; Wen, B; Yang, ZB; Feng, K; Fan, JC (2016 թ․ մարտի 28). «A Comparison of Midazolam, Lorazepam, and Diazepam for the Treatment of Status Epilepticus in Children: A Network Meta-analysis». Journal of Child Neurology. 31: 1093–107. doi:10.1177/0883073816638757. PMID 27021145.
  11. Pang, Trudy; Lawrence J. Hirsch (July 2005). «Treatment of Convulsive and Nonconvulsive Status Epilepticus». Current Treatment Options in Neurology. 7 (4): 247–259. doi:10.1007/s11940-005-0035-x. PMID 15967088.
  12. «22.8 Convulsive status epilepticus». Acute Boekje (PDF) (հոլանդերեն) (4th ed.). Van Zuiden Communications B.V. 2009. էջ 276. ISBN 978-90-8523-197-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  13. 13,0 13,1 Lawn, Nicholas D; Wijdicks, Eelco FM (2002). «Status epilepticus: A critical review of management options». Neurol J Southeast Asia. 7: 47–59.
  14. Walker, D. M.; Teach, S. J. (June 2006). «Update on the acute management of status epilepticus in children». Curr Opin Pediatr. 18 (3): 239–44. doi:10.1097/01.mop.0000193306.55635.24. PMID 16721142.
  15. 15,0 15,1 Beran, RG. (April 2008). «An alternative perspective on the management of status epilepticus». Epilepsy Behav. 12 (3): 349–53. doi:10.1016/j.yebeh.2007.12.013. PMID 18262847.
  16. Pourrat, X; J .M. Serekian, D. Antier, J. Grassin (2001 թ․ հունիսի 9). «Generalized tonic-clonic status epilepticus: therapeutic strategy». Presse Médicale. 30 (20): 1031–6. PMID 11433696.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (French).
  17. Marik, Paul E.; Joseph Varon (2004). «The management of status epilepticus». Chest. 126 (2): 582–91. doi:10.1378/chest.126.2.582. PMID 15302747.
  18. Wijdicks, Eelco F. M. (July 2002). «Propofol in myoclonus status epilepticus in comatose patients following cardiac resuscitation». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 73 (1): 94–5. doi:10.1136/jnnp.73.1.94. PMC 1757284. PMID 12082068.
  19. van Rijckevorsel, K.; Boon, P.; Hauman, H.; Legros, B.; Ossemanns, M.; Sadzot, B.; Schmedding, E.; van Zandijcke, M. (September 2005). «Standards of care for adults with convulsive status epilepticus: Belgian consensus recommendations». Acta Neurol Belg. 105 (3): 111–8. PMID 16255149.
  20. 20,0 20,1 20,2 Schmutzhard, E; Pfausler, B (Oct 2011). «Complications of the management of status epilepticus in the intensive care unit». Epilepsia. 52 Suppl 8: 39–41. doi:10.1111/j.1528-1167.2011.03233.x. PMID 21967359.
  21. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիլեպտիկ ստատուս» հոդվածին։