Գլխուղեղի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխուղեղի բորբոքում
Hsv encephalitis.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս ուղեղախտություն[1]
Բուն պատճառ C26760[1]
Բժշկական մասնագիտություն նյարդաբանություն
ՀՄԴ-9 323
ՀՄԴ-10 A83, A86, B94.1 և G05
Հիվանդությունների բազա 22543
MedlinePlus 001415
eMedicine 791896
MeSHID D004660
Disease Ontology DOID:9588
NCI Thesaurus C26760[1]
Encephalitis Վիքիպահեստում

Գլխուղեղի բորբոքում, էնցեֆալիտ (հին հունարեն՝ ἐγκέφαλος, enképhalos գլխուղեղ,[2] ἐν, en, մեջ և κεφαλή, kephalé, գլուխ, և բժշկական վերջածանց՝ -itis բորբոքում) հարուցիչներն ախտածին միկրոօրգանիզմներն են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում է առաջնային և 2-րդային։ Առաջնայինը, որպես կանոն, վիրուսային հիվանդություններն են, որոնց հատուկ է որոշակի պայմաններում համաճարակային տարածումը։ Գլխուղեղի առաջնային բորբոքման առանձին ձևեր բնական օջախայնություն ունեցող հիվանդություններ են՝ տարածված աշխարհագրական որոշակի գոտիներում, մյուսներին բնորոշ է սեզոնային հիվանդացությունը՝ կապված տարվա որոշակի եղանակին վարակը փոխանցողների (տիզ, մոծակ) ակտիվության բարձրացման հետ։ Դրանք կոչվում են նաև սեզոնային (օրինակ՝ տզային, մոծակային, երկալիք գլխուղեղաբորբերը, ձիերի գլխուղեղաողնուղեղաբորբը, որով հիվանդանում են նաև մարդիկ)։ Առաջնայինի շարքն են դասվում նաև գլխուղեղի էնտերովիրուսային բորբոքումները։

Երկրորդային բորբոքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի 2-րդային բորբոքումները կարող են պայմանավորված լինել տարբեր մանրէային ֆլորայով և առաջանում են որպես վարակիչ հիվանդությունների բարդություններ։ Դրանցից են գլխուղեղի բծավոր տիֆային,քութեշային, մալարիային բորբոքումները, գրիպի, ջրծաղիկի և կարմրուկի ժամանակ առաջացող էնցեֆալիտները։

Տզային էնցեֆալիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզային էնցեֆալիտը փոխանցող տիզ

Տզային էնցեֆալիտի աղբյուր են որոշ կրծողներ, խոշոր եղջերավոր, այծերը, թռչունների առանձին տեսակներ։ Հիվանդության փոխանցողներն արոտավայրային տզերն են։ Կանխարգելիչ պատվաստումներ չստացած մարդը կարող է հիվանդանալ տզային էնցեֆալիտով, եթե նրան խայթի վիրուսով հիվանդ կենդանու արյունով սնված տիզը։ Գլխուղեղի բորբոքում կարող է առաջանալ նաև վարակված այծերի, կովերի հում կաթն օգտագործելիս։

Մոծակային էնցեֆալիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոծակային գլխուղեղի բորբոքման վիրուսների աղբյուր են թռչունները, ձիերը, խոզերը և այլն։ Մոծակները (փոխանցողները) վիրուսը փոխանցում են արյունը ծծելիս։

Էնտերովիրուսային էնցեֆալիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտերովիրոաային գլխուղեղի բորբոքման ժամանակ վարակի աղբյուրը մարդն է կամ վիրուսակիրը։ Հիվանդությունը տարածվում է վարակված սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի և այլ միջոցներով։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի բորբոքումն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, թորշոմածությամբ, քնկոտությամբ, գլխացավերով, երբեմն՝ փսխումներով։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր դեպքերում կարող են նկատվել գիտակցության խանգարումներ և լրիվ մթագնումներ, զառանցանք, զգայախաբություններ, ջղաձգային նոպաներ։ Գլխուղեղի բորբոքման ձևից և ծանրության աստիճանից կախված՝ հիվանդը կամ լրիվ առողջանում է, կամ երկար տարիներ մնում են տարբեր մնացորդային երևույթներ՝ վերջույթների թուլություն, շարժումների ներդաշնակության խանգարում, ակամա շարժումներ, լուծանքներ, ջղաձգային նոպաներ։

Բուժումը կախված է բորբոքման ձևից, հիվանդության ծանրությունից և անցկացվում է հիվանդանոցում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տզային և մոծակային բորբոքման կանխարգելման նպատակով հնարավոր վարակման վայրերում աշխատողներին կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Տզերի և մոծակների հարձակումից պաշտպանվելու համար այդպիսի վայրերում աշխատողները պետք է կրեն պաշտպանական հագուստ՝ կոմբինեզոններ, կիրառեն պաշտպանական ցանցեր, վանող նյութեր։

Էնտերովիրուսային էնցեֆալիտի կանխարգելումը կատարվում է այնպես, ինչպես մյուս աղիքային վարակների դեպքում՝ ընդգրկելով համապետական միջոցառումներ և անձնական կանխարգելման միջոցներ։

2-րդային էնցեֆալիտի կանխարգելումը վարակիչ հիվանդությունների ժամանակին ախտորոշումն է, հիվանդների վաղ և արագ բուժումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png