Պոլիովիրուս
Պոլիովիրուս | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Poliovirus
|
Պոլիովիրուս կամ պոլիոմիելիտի վիրուս[1][2] ընտանիքին պատկանող էնտերովիրուսների (Enterovirus) տեսակ, մարդու պոլիոմիելիտ առաջացնող վարակիչ ագենտ։
Պոլիովիրուսի վիրիոնը պարունակում է գենոմային ՌՆԹ և սպիտակուցային կապսիդ։ Գենոմային ՌՆԹ-ն ներկայացված է միաշղթա (+)ՌՆԹ-ով և ունի մոտ 7 500 նուկլեոտիդ։ Վիրուսային մասնիկի տրամագիծը մոտ 300 անգստրեմ է և ունի իկոսաեդրի համաչափություն[3][4]։
Պոլիովիրուսը առաջին անգամ ստացել է 1909 թվականին Կարլ Լանդշտայները և Էրվին Պոպպերը։ 1981 թվականին պոլիովիրոիսի գենոմը վերծանվել է երկու տարբեր խմբերի կողմից[5]։
Ներկայումս պոլիովիրուսը հանդիսանում է ամենալավ բնութագրված վիրուսներից մեկը և հանդիսանում է հարմար մոդել ՌՆԹ պարունակող վիրուսների կենսաբանության ուսումնասիրման համար։
Գոյություն ունի երեք տիպի վայրի պոլիովիրուս՝ տիպ1 (ամենաշատը տարածված է Աֆղանստանում և Պակիստանում), տիպ2 (ոչնչացված է բնության մեջ), տիպ3 (2012 թվականից չի հանդիպում բնության մեջ), ինչպես նաև երեք տիպի շրջանառվող վակցինացման ծագման պոլիովիրուս՝ цПВВП1, цПВВП2, цПВВП3:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова (անգլ.՝ Enterovirus C), պիկորնավիրուսների (Picornaviridae).
- ↑ Ryan K. J., Ray C. G. (editors) (2004)։ Sherris Medical Microbiology (4th ed.)։ McGraw Hill։ ISBN 0838585299
- ↑ Racaniello and Baltimore (1981)։ «Molecular cloning of poliovirus cDNA and determination of the complete nucleotide sequence of the viral genome»։ Proceedings of the National Academy Science USA 78 (8): 4887—4891։ PMID 6272282։ doi:10.1073/pnas.78.8.4887
- ↑ Kitamura N., Semler B., Rothberg P. և այլք: (1981)։ «Primary structure, gene organization and polypeptide expression of poliovirus RNA»։ Nature 291 (5816): 547—553։ PMID 6264310։ doi:10.1038/291547a0
- ↑ Paul JR (1971)։ A History of Poliomyelitis։ (Yale studies in the history of science and medicine)։ New Haven, Conn: Yale University Press։ ISBN 0-300-01324-8
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |