Կարլ Լանդշտայներ
Կարլ Լանդշտայներ (գերմ.՝ Karl Landsteiner, հունիսի 14, 1868[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հունիսի 26, 1943[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք[5]), ավստրիացի բժիշկ, կենսաբան։ Ռոյալ հասարակության արտասահմանյան անդամ (ForMemRS)։
1900 թ. առաջինն է հայտնաբերել արյան հիմնական խմբերը և մշակել է դրանց ժամանակակից դասակարգման համակարգը։ 1940 թ. Ալեքսանդր Վիների հետ հայտաբերել է Ռեզուս գործոնը՝ հնարավորություն ընձեռելով բժիշկներին կատարելու արյան փոխներարկում, առանց հիվանդի կյանքը վտանգելու։
1909 թ. Կոնստանտին Լևադիտի և Էրվին Փոպերի հետ հայտնաբերել է պոլիո վիրուսները (Poliovirus)։ 1930 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիա և բժշկություն անվանակարգում։ 1946 թ. արժանացել է «Լասկեր մրցանակի» և հետմահու ճանաչվել է փոխներարկվող բժշկության հայրը[9][10]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանդշտայների հայրը՝ Լեոպոլդը (1818–1875), հայտնի վիեննացի լրագրող, Die Presse-ի գլխավոր խմբագիրը, մահացել է 56 տարեկանում, երբ Կարլը 6 տարեկան էր։ Մեծացել է մոր՝ Ֆաննի հետ (1837–1908)։ Վիեննայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիեննայի համալսարանում և 1891 թ. գրել է դոկտորական թեզը։ Ուսանողական տարիներին հրատարակել է էսսեյ արյան բաղադրության վրա դիետաների ազդեցության մասին։
1891-1893 թթ. Վյուրցբուրգում Հերման Էմիլ Ֆիշերի լսարանում ուսուցանել է քիմիա, Մյունիխում՝ Բամբերգերի (Eugen Bamberger) և Ցյուրիխում՝ Արթուր Ռուդոլֆ Հանզշի մոտ։ Այդ տարիների նրա հրատարակած հոդվածներից ակնհայտ էր, որ չի սահմանափակվել միայն դասընթացների լսումներով։ Եվրոպայում, հաղթահարելով մի շարք դժվարություններ, ԱՄՆ-ում պաշտոն է ստանձնում Ռոքֆելեր ինստիտուտում, որտեղ կարող էր անցկացնել իր գիտական հետազոտությունները։
Հետազոտական աշխատանքներ Վիեննայում, պոլիո վիրուսների հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննա վերադառնալով՝ Լանդշտայները դառնում է Մաքս վոն Գրուբերի օգնականը Hygienic Institute-ում։ Իր ուսումնասիրություններում Լանդշտայները կենտրոնանում է իմունային մեխանիզմի և հակամարմինների բնույթի վրա։ 1897 նոյեմբերից 1908 թ. Լանդշտայները Վիեննայի համալսարանի պաթոլոգիական-անատոմիական ինստիտուտում եղել է օգնական Անտոն Վիշելբաումի ենթակայության ներքո, որտեղ հրատարակել է 75 աշխատանք, որոնք վերաբերվում են շճաբանությանը (serology), մանրէաբանությանը, վիրուսոլոգիայի և պաթոլոգիական անատոմիային[11]։ 1911 թվականից պաթոլոգիական անատոմիայի երդվյալ պրոֆեսոր։ Այս ժամանակաշրջանում Էրվին Փոպերի հետ բացահայտում է պոլիոմիլիթի (Poliomyelitis) ինֆեկցիոն բնույթը և տարանջատում է պոլիո վիրուսը։ Ընդունելով պոլիոյի դեմ պայքարի այս բացահայտումը որպես հենք, Լանդշտայները ընդգրվեց «Պոլիո հռչակի պատ»-ում (Polio Hall of Fame)։
Արյան խմբերի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թ. Լանդշտայները հայտաբերել է, որ կոնտակտի ժամանակ երկու մարդկանց արյունը ագլուտինացվում է։ 1901 թ. նա բացահայտում է, որ սա կատարվում է արյան շիճուկի հետ արյան կոնտակտից։ Նա դասակարգում է արյան երեք խմբեր A, B և O, որը անվանում է C։ Լանդշտայները նաև բացահայտում է, որ մինևնույն արյան խումբ ունեցող մարդկանց միջև արյան փոխներրակումից արյան բջջիջները չեն ոչնչանում, մինչդեռ տարբեր խմբերի փոխներարկման ժամանակ բջիբները ոչնչանում էին։ Այս հայտագործության վրա հիմնվելով՝ 1907 թ. Նյու Յորքում Ռուբեն Օտերբերգը Մանհեթանի Mount Sinai Hospital-ում բարեհաջող կատարեց արյան փոխներարկումը։
Այսօր բոլորին է հայտնի, որ AB խմբի արյունն արյուն է ընդունում բոլոր խմբերից, O խմբի արյուն ունեցողները կարող են արյուն տալ բոլոր խմբերին։ AB արյունակիր խմբերը համընդհանուր ընդունողներ են, O խմբերը՝ համընդհանուր դոնորներ։ Այս հայտնագործության համար 1930 թ. Լանդշտայները ստանում է Նոբելյան մրցանակ՝ հետագայում համարվելով փոխներարկվող բժշկության հայրը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոբելյան մրցանակ, 1930[12]
- «Լասկեր մրցանակ», 1946
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118726226 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ландштейнер Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1930/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Karl Landsteiner (գերմ.) // Wien Geschichte Wiki — Wien: Wienbibliothek im Rathaus, 2014.
- ↑ Կարլ Լանդշտայներ, կենսագրական
- ↑ Կարլ Լանդշտայներ
- ↑ Karl Landsteiner Papers, 1892-1984
- ↑ 30 մտածողներ ու գործիչներ, որոնք փոխել են պատմության ընթացքը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 26 մահեր
- 1943 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի գիտնականներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ավստրիացի բժիշկներ
- Ֆիզիոլոգներ
- Կենսաբաններ
- Ավստրիացի ֆիզիկոսներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ