Գրիգոր Ա Մամիկոնյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Գրիգոր Մամիկոնյան (հայոց իշխան)ից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ա Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Ծննդավայր | Հայկական մարզպանություն |
Մահացել է | 685[1][2][3] |
Մահվան վայր | Արուճ, Հայաստան |
Քաղաքացիություն | Ուղղահավատ խալիֆների պետություն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Հեղինե Միհրանյան[1] |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Մամիկոնյան[1][2] |
Գրիգոր Մամիկոնյան (ծննդյան թ. անհտայտ - 685), Հայոց իշխան 661-ից։ Համազասպ Մամիկոնյանի եղբայրը։ 654-ին տարվել է Դամասկոս, որպես պատանդ։ Եղբոր մահից հետո (661) վերադարձել է Հայաստան։ Գրիգոր Մամիկոնյանի օրոք Հայաստանը կիսանկախ էր՝ ձևականորեն ենթակա արաբական խալիֆայությանը։ Իր նստավայր Արուճում կառուցել է տաճար և պալատ։ Աղվանից իշխանի հետ միասին հոների թագավորի մոտ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին, որպեսզի, նրանց քրիստոնյա դարձնելով, ձեռք բերի դաշնակից՝ խազարների դեմ, սակայն վերջնական հաջողության չի հասել։ Սպանվել է խազարների դեմ պատերազմի ժամանակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Դրասխանակերտցի, «Պատմութիւն Հայոց», Թ., 1912
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 332.
- ↑ 2,0 2,1 2,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 143. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 218)։ |
|