Գյուլամբար
Գյուղ | ||
---|---|---|
Գյուլամբար | ||
Երկիր | Ադրբեջան | |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ | |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ | |
Համայնք | Շամքորի շրջան | |
Այլ անվանումներ | Գյուլամբեր, Կյուլամբար, Կյուլամբյուր | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյա | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գյուլամբար, լքված ավերակ գյուղ Արևելյան Հայաստանում՝ պատմական Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Հայտնի էր Դասնո վանքով։ Ռուսական տիրապետության ժամանակ ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի համանուն գավառում։ 1886 թվականի դրությամբ ուներ 7 տուն բնակիչ[1]։ 1908 թվականի տվալներում և դրանից հետո ևս չի հիշատակվում[2]։
Այժմ ավերակները գտնվում են Ադրբեջանի Շամքորի շրջանում։
Աշխարհագրութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է եղել Շամքոր գետի աջափնյա ձորակում՝ հայկական մեկ այլ՝ Նուկզար գյուղից ոչ հեռու։ Ունեցել է համանուն կամուրջ։ Այժմ շրջակայքում գտնվում է Շամքորի ջրամբարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդության համաձայն՝ գյուղում կառուցված Դասնո կամ Կարմիր վանքը կառուցել են Հունաստանից այստեղ տեղափոխված այլ ազգի ներկայացուցիչներ, որոշ տվյալներով՝ հայեր՝ 751 թվականին[3]։ Վանքը հարկատու էր Նուկզարի Ամենափրկիչ եկեղեցուն[4]։ 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին հայերը լքում են գյուղը, որն այլևս չի բնակեցվում։ Նույն շրջանում ավերակի է վերածվում նաև եկեղեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», էջ 903».
- ↑ «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ Թամարա Մինասյան. Ուտիքի գրչության կենտրոնները, էջ 147
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1